Լոռի պատում

Օր 1: Առաջին օրը գնացինք Դսեղ, այցելեցինք Հովհաննես Թումանյանի տուն թանգարան: Այնտեղ մեզ պատմեցին Հովհաննես Թումանյանի կյանքից:Հետո գնացինք Լոռվա ծովեր, որտեղ շատ գեղեցիկ էր:Երեկոյան կանգ առանք Մարց գյուղում գտնվող մի առանձնատանը:

Օր 2: Երկրորդ օրը գնացինք Քոբայրի վանք,այնուհետև Օձուն: Այնտեղից բացվում էր մի շատ գեղեցիկ տեսարան դեպի երկու լեռները: Լեռների գեղեցկությամբ հիանալուց հետո շարժվեցինք դեպի Վերին Հոռոմայր:Ճանապարհը շատ դժվար էր,բայց մենք հաղթահարեցինք և հասանք վանքին,որը կառուցվել է 7-րդ դարում:Մի փոքր հանգստանալուց հետո շարժվեցինք դեպի Արդվիի Սբ. Հովհաննես վանք:Եկեղցու ներսում տեսանք տապանաքարեր:Հետո քայլեցինք դեպի Օձի Պորտ,որտեղ բուժիչ և սառնորակ ջրի աղբյուր կա:

Օր 3: Երրորդ օրը գնացինք Ստեփանավանի Ալեա զբոսայգի,որը կարծես Դենդրոպարկի մի մասը լիներ:Եղանք Լոռե բերդում, որտեղ տեսանք 10-րդ դարի տարբեր հին շինություններ, որոնցից մեկը թագավորի լոգարանն էր:Մասնակցեցինք ցուցհանդեսի և շարժվեցինք դեպի Մայորի ձոր,որը մի քարանձավ է շրջապատված գեղեցիկ բնությամբ:Եղանք Հնեվանքում,որտեղ մի փոքր կանգ առանք,հմայվեցինք 7-րդ դարի ևս մեկ գլուխգործոցով և քայլեցինք դեպի Ձորագետի կիրճ :Այստեղ է գտնվում Արևածագի ձորը կամ Ցիցքարը:Ժայռի շուրջ ջրամբար է,որը կարծես լիճ լինի:Շատ գեղեցիկ և հանգիստ վայր է,որտեղ մեծ հաճույքով մեկ անգամ էլ կգամ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *