5 հետաքրքիր փաստ Ռուսաստանի մասին

1. Ռուսաստանը աշխարհի ամենամեծ երկիրն է ՝ ավելի քան 17 միլիոն կմ 2 տարածքով, ուստի նրա երկարությունը արևելքից արևմուտք ընդգրկում է միանգամից 10 ժամային գոտի:

2. Ռուսաստանի Դաշնությունն ընդգրկում է 21 ազգային հանրապետություն, որոնք զբաղեցնում են Ռուսաստանի տարածքի 21% -ը:

3. Ամբողջ աշխարհում Ռուսաստանը համարվում է եվրոպական երկիր, բայց դրա հետ մեկտեղ նրա տարածքի 2/3-ը գտնվում է Ասիայում:

4. Ռուսաստանը բաժանվում է ԱՄՆ-ից ընդամենը 4 կմ-ով, ինչը բաժանում է ռուսական Ռատմանով կղզին և ամերիկյան Կրուզենսշտեռն կղզին:

5. Ռուսաստանը միակ պետությունն է ամբողջ աշխարհում, որի տարածքը լվանում է միանգամից 12 ծով:

Հայկական ավանդական ընտանիք

Հայ ընտանիքն իր հավատքով ու պաշտամունքով, գաղափարներով ու ցանկություններով միասնական մի բջիջ էր. բոլոր անդամներն ապրում և աշխատում էին ի սեր միասնական նպատակի։

Հայկական ընտանիքում առօրյան և հարաբերությունները եղել են հնավանդ սովորույթներով, այն օրենքներով, որ սահմանել էր Նոյը, որի ուղենշած արահետով ընթացել են Հայկն ու իր ժառանգները։

Հին Հայաստանում եղել է կանանց և տղամարդկանց իրավական անհավասարությունը: Այսինքն՝ կինն այնպես պիտի ենթարկվի ամուսնու կամքին, ինչպես ոտքը կամ մարմնի այլ մասերն են հպատակվում գլխին։ Եւ ըստ հայկական ավանդական ընտանիքի մտածողության`կինը ենթարկվելով ամուսնուն`այդ եղանակով ընտանիքը դարձնում էին ամուրք

Նահապետական ընտանիք

Շատ վաղուց հայկական ավանդական ընտանիքները եղել են նահապետական: Նախ բացատրեմ, թե դա ինչ է նշանակում:Նահապետական ընտանիքը դա գալիս է Հայկ Նահապետից, ով իր մեջ ամփոփում էր հայկական ընտանիքի նահապետի հավաքական կերպարը: Նա էր, որ շրջապատված էր իր որդիներով, դուստրերով և որդիների որդիներով: Հայկը նահապետին հատուկ սեր էր տածում իր նախնիների նկատմանբ՝ պահպանելով նրանց ավանդած արժեքները: Նրա ազգատոհմը շարունակվում էր մեկ այր և մեկ կին սկզբունքով, և ամուր էր պահպանվում սերունդների միջև կապը:Նահապետական: Նահապետական ընտանիքներում լինում են 4-5 սերունդ: Գլխավորը ավագ տղամարդն է լինում: Իրականում ամենաբարդ գործը նարանն էր: Պատկերացրեք փոքր մի արքայություն, որտեղ բոլորի հոգսերը քո վրա են: Բոլորին հետաքրքիր է, թե ինչու կինը չի կարող լինել գլխավորը, բայց իմ կարծիքով ամեն մեկը ունի իր տեղը: Այնպես չէ, որ կինը իր դերը չունի ընտանիքում:Նահապետից հետո ընտանիքում երկրորդ մարդը, նահապետի օգնականն ու ընտանիքում նրա բարձր հեղինակությունը պահողն իր կինն էր: Կնոջ կարևորագույն պարտականությունը տան կրակն անշեջ պահելն էր: Կնոջ մահն անգամ շատ հաճախ համեմատվում էր օջախի կրակը մարելու հետ:Կնոջ գլխավոր դերը մայրությունն էր և երեխաների դաստիարակությունը: Հղի կինը և մայրը բոլոր ժամանակաշրջաններում եղել են պաշտամունքի առարկա: Նահապետի կնոջ պարտքն էր հարսներին և թոռներին սովորեցնել ինչպես իրենց գերդաստանի ավանդույթներն ու պատմությունը, այնպես էլ ազգային մշակույթը, ծեսերը և ավանդույթները:Ես սիրում եմ ավանդական ընտանիքներ, բայց այդպես չեմ կարող ապրել: Նահապետական նտանիքներում կանանց համար կան սահմաններ: Իհարկե հիմա էլ կան որոշ սահմաններ, բայց կոպիտ ասած խելքին մոտիկ սահմաններ: Հիմա իրականում շատ քիչ են այդպիսի ընտանիքները, բայց ավանդույթները կարող են պահել իրարից հեռու գտնվելով:

Պավլիկյան շարժումը Հայաստանում և դրա տարածումը

Ավատատիրական հարաբերությունների արմատավորման հետ մեկտեղ ուժեղանում էր չունեւոր սոցիալական խավերի դժգոհությունը: Այս ամենին ավելանում էր օտարերկրյա ծանր տիրապետությունը՝ ավելի վատթարացնելով ժողովրդի վիճակը: Այս դժգոհությունը արտահայտվում էր սոցիալական եւ ազատագրական շարժումներով: Սոցիալական շարժումները կրում էին հակաեկեղեցական բնույթ: Արդեն 4 – 5 – րդ դդ. Հայաստանում հայտնի էին առաջին աղանդավորական շարժումները՝ անապատակներ, բորբորիտներ եւ մծղնեականեր անուններով: 7րդ դարի կեսերին Հայաստանում սոցիալական շարժումներն ուժեղացան արաբական արշավանքների շրջանում: Այդ ժամանակ բյուզանդական տիրապետության տակ ծնունդ առած շարժումը հավանաբար Պավելի՝ Պողոս Առաքյալի անունից ստացավ պավլիկյան անունը: Այն սկզբնավորվել է Արեւմտյան Հայաստանի Բարձր Հայք աշխարհի Մանանաղ գավառում: Նրա առաջին ղեկավարներից էր Կոնստանդին Սիլվանը: Նա շուտով տեղափոխվեց Փոքր Հայք եւ այնտեղ հիմնադրեց պավլիկյան առաջին համայնք: Օրեցօր պավլիկյանների ազդեցությունը աճեց: Կոնստանդինին հաջողվեց սպանել իսկ նրա, հավատակիցներից ոմանք ողջակիզվեցին խարույկի վրա: Կոնստանսինին շուտով փոխարինեցին այլ առաջնորդներ՝ Հովսեփը, Վահանը, Զաքարիան եւ ուրիշներ: Պավլիկյաները գտնում էին. որ աշխարհը բաժանված է բարու եւ չարի: Բարին էին աստվածային ուժերը, իսկ երկրի վրա իշխում էր չարը՝ սատանան: Չարի տակ նրանք հասկանում էին եկեղեցուն, հոգեւորականությանը ունեւոր խավի ներկայացուցիչներին: Չարին հակադրվելու համար նրանք իրենց ստեղծած համայնքում հաստատում էին սոցիալական հավասարություն: Պավլիկիաները չէին ընդունում Աստվածաշնչի Հին կտակարանը, իսկ նոր կտակարանից ճիշտ համարում էին միայն հատվածները: Նրանք ճանանչում էին Քրիստոսին, բայց մերժում էին նրա մարդկային բնույթը: Պավլիկիանները ուժեղացան 8 րդ դարում: Նրանք տարածվեցին նաեւ Արեւելյան Հայաստանում: 719 թ. Դվինում Հովհան Օձնեցի կաթողիկոսը նրանց դեմ պայքարելու համար հրավիրեց եկեղեցական ժողով, որտեղ պավլիկիաններին անվանեցին հերետիկոսներ՝ եկեղեցու թշնամի: Արգելվեց նրանց հետ շփումը, որի համար նախատեսվում էր մահապատիժ: Պավլիկյան շարժման մասնակիցների մեջ բացի հայերից կայն նաեւ հույներ ասորիներ: 9րդ դարում մեծ ճանաչում ձեռք բերեցին նոր առաջնորդներ Սարգիսը «Սերգիոս», Կարբեաս « Կարապետ» եւ Խրիսոխիրը: Սարգիսը ռազմական գործիչից բացի հմուտ գաղափարախոս էր: Նրա օրոք պավլիկյաները տեղափոխվեցին արաբական տիրապետության շրջան: Հետո բյուզանդացիները սպանեցին Սարգիսին: Կարբեասի գլխավորությամբ հիմնում են Տեւրիկ ամրոցը, որը դառնում է նրանց գլխավոր հենակետը: Կարբեսի դեմ դուրս եկավ Միքայել III-ը սակայն խայտարակ պարտություն կրեց եւ հազիվ փրկվեց գերությունից: Կարբեասի 40 հազար զորքը արաբների հետ հասավ մինչեւ Սեւ ծովի ափերը հետապնդելով բյուզանդացիներին: Սակայն սեպտեմբերի երեքին պավլիկիաները ծանր պարտություն կրեցին: Զոհվեց Կարբեասը: Նրան շուտով փոխարինեց իր փեսան՝ խիսոխիրը: Բարսեղ առաջինը փորձեց գրավել Տեւրիկ ամրոցը բայց նրան չհաջողվեց: 873 թ. Խրիսոխին անցավ հակահարձակման եւ թշնամուն հետապնդեց մինչև Անգորա « Անկարա» եւ գրավեց: Սակայն անակնկալ հարձակումով բյուզանդացիները ջաղջախեցին պավլիկիաներին: Շատերի հետ ընկավ նաեւ Խրիսխինը: Այնուհետև Բարսեղը գրավեց Տեւրիկը եւ շատ պավլիկիաներին փոխարինեց Բալականներ, որտեղ նրանք սկզբնավորվեցին:

Թանգարանային օր

Ես երեկ գնացել էի Երկրաբանության Թանգարան, Բնագիտության Թանգարան և Ազգային Պատկերասրահ: Սկզբում մենք հավաքվեցինք Անդրանիկի արձանի մոտ ,իսկ հետո գնացինք Ռոսիա Մոլ ,որտեղ հանդիպեցինք ընկեր Նելլիին: Սկզբում մենք այցելեցինք Բնագիտության Թանգարան, որտեղ տեսանք տարբեր կենդանիների կմախքներ,որոնք շատ հազվադեպ են հանդիպել Հայաստանում: Հետո պարզվեց որ, այդ բոլոր կենդանիներին որսացել էր մի մարդ: Հետո մենք այցելեցինք Հայաստանի Կենտրոնական Բանկի թանգարան, որտեղ տեսանք տարբեր հուշադրամներ: Ամենամեծ ոսկե հուշադրամը կշռում էր մոտ 1կգ, իսկ արծաթե հուշադրամը՝ 5կգ : Մենք նաև ծանոթացանք գումարը ստուգելու գործիքների հետ : Հետո մենք այցելեցինք Ազգային Պատկերասրահ, որտեղ տեսանք արվեստի տարբեր գործեր, շատ հին հայկական իրեր: Իսկ ամենավեջում մենք այցելեցինք Երկրաբանության Թանգարան, որտեղ տեսանք մի մեծ մամոնտ, որը գտել էին Հայաստանում:

Годовой отчёт по русскому языку

В этом году мы провели много интересных уроков по русскому языку. Но мне больше всего понравилось делать личные проекты. А сейчас я хочу показать что я успел сделоть по русскому языку в этом году.

Флешмобы 5

Проекты

Проект (Женщина которая изменила мир)

Ованес Туманян

Новый год в Японии

Проектная работа «Как празднуют Рождество в России и Армении»

личные проекты

Личный проект май

Личный проект апрель

Личный проект март

Мой проект факты о Франции

остальные работы по русскому языку

Գտիր տարբերությունը․ Մեսրոպ Մաշտոց

  • Ի՞նչն է փոխվում նկարներում։

Մեծանում է Մեսրոպ Մաշտոցը, նկարների գույներն են փոխվում

  • Ինչու՞ են տարբեր ժամանակներում Մեսրոպ Մաշտոցին պատկերել տարբեր ձեւերով։

Ժամանակի ընթացքում մեծանում են մարդիկ

  • Ժամանակի ընթացքում ինչպե՞ս է փոխվել մարդկանց ընկալումը Մեսրոպ Մաշտոցի եւ հայոց գրերի գյուտի թեմայի հանդեպ։
  • Ինչու՞ են նկարիչները դիմում հենց այդպիսի մեկնաբանությանը։ Ինչու՞ է նկարիչների ապրած ժամանակներում կարեւոր եղել Մեսրոպ Մաշտոցին եւ հայոց գրերի գյուտի թեման պատկերել հենց այդ ձեւով։
  • Ինչպե՞ս են այդ ժամանակների ընկալումներն արտահայտվել նկարներում։

«Սուրբ երրորդությունը» ՝ Մեսրոպ Մաշտոց, Սահակ Պարթեւ, Վռամշապուհ թագավոր

Հայ գրերի գյուտ: Մեսրոպ Մաշտոց

Հայ մշակույթի ամենախոր եւ անմոռաց նվաճումը հայ գրերի գյուտն էր: Հայ գրերի հայտագործման ժամանակաշրջանը՝ 5-րդ դարի սկզբը բնորոշ է հայ ժողովրդի պատմության մեջ քաղաքական ծանր անցուդարձերով, 387թ. Հայաստանը բաժանվել էր Պարսկաստանի եւ Բյուզանդիայի միջև: Բյուզանդական մասում վերացվել էր հայոց պետականությունը, իսկ պարսկական հատվածում թեեւ շարունակում էին դեռ գահակալել Արշակունիները, սակայն երկիրը գտնվում էր օտար լծի տակ: Հայերը նախկինի պես գրում էին օտար լեզուներով՝ արամերենով, հունարենով եւ պարսկերենով: Ինքնուրույն գրեր ունենալու խնդիրը հուզում էր ժամանակի խոշոր մտածողներին, որոնցից էր Տարոն գավառի Հացեկաց գյուղի բնակիչ, Վարդանի որդի Մեսրոպ Մաշտոցը՝ հայ ժողովրդի հանճարեղ զավակը: Տեսնելով ժողովրդի հոգեւոր աղքատությունը՝ Մաշտոցը համոզվեց, որ քրիստոնեությունը չի կարելի մարդկանց մեջ ամրապնդել միայն քարոզների միջոցով ուստի ժողովրդին պետք է կրթել սեփական գրերով եւ մայրենի լեզվով: Այսպիսի խորը համոզումով գալիս է Վաղարշապատ եւ իր մտադրության մասին հայտնում Սահակ Պարթեւ կաթողիկոսին: Նա ողջունում է Մաշտոցի նախաձեռնությունը եւ առաջարկում այս մասին հայտնել հայոց արքա Վռամշապուհին: Թագավորը հայտնում է, որ ինքը Ասորիքում Դենիել Ասորու մոտ տեսել է գրեր, որոնք կարող են օգտագործվել հայոց գրերի համար: Վռամշապուհը Վահրիճ անունով մեկին ուղարկում է Ասորիք եւ բերել է տալիս Դանիելյան գրերը: Սակայն պարզվում է, որ այդ գրերը պարզունակ են եւ չեն կարող համապատասխանել հայոց լեզվի հարուստ հնչյունների համակարգին: Հայոց գրերը ստեղծելու նպատակով Մեսրոպ Մաշտոցին ուղարկում են Ամիդ ապա Եդեսիա, շրջում Ասորիքի այլ մշակույթային կենտրոններում, խորհրդակցում գիտնականների հետ: 405թ. Եդեսիայում Մաշտոցը մեծ հանճարեղությամբ ստեղծում է հայոց այբուբենի 38 տառ: Մաշտոցի կենսագիր Կորյունը, հայոց այբուբենի կատարյալ լինելը ընդգծելու նպատակով պատմում է, թէ իբր այդ տառերը Մաշտոցին հուշել է աստված: Այսինքն նրանք ունտեն աստվածային ծագում:

408թ. Մաշտոցը հայերենի նորաստեղծ նշանագրերով վերադառնում է հայրենիք: Նրան մեծ շուքով դիմավորում է Վռամշապուհը, Սահակ Պարթեւե եւ ժողովուրդը: Հայաստանում հիմնադրում են հայկական առաջին դպրոցները: Նրանցից մեկմել բացվում է Արցախում՝ Ամարասի հայտնի վանքում: Վաղարշապատպւմ հիմնադրում է առաջին վարդապետարանը՝ բարձրագույն դպրոցը: Այստեղ պատրաստված ուսուցիչներին ուղարկում են գավառներ՝ ժողովրդին կրթելու համար:

Գրականություն՝

Կորյուն — Վարք Մաշտոցի, աուդիոգիրք

Մելքոնյան Աշոտ- Հայոց պատմություն, էջ 61-63

Հաշվետվություն

Այս տարի ունեցանք շատ տարբերվող դասեր։ Դասերի շրջանակներում կատարել եմ  անհատական նախագծեր։ Իսկ հիմա ներկայացնեմ իմ կողմից կատարված նախագծերը, ֆլեշմոբերը և առաջադրանքները հետևյալ առարկաներից:

Հայոց լեզուԳրականությունՀայոց պատմությունՄաթեմատիկաՀասարակագիտությունԱշխարհագրություն, ԿենսաբանությունԷկոլոգիաՖիզիկաՌուսերենԱնգլերեն։

Մասնակցել եմ՝ տարբեր ճամփորդությունների։