«Սուրբ երրորդությունը» ՝ Մեսրոպ Մաշտոց, Սահակ Պարթեւ, Վռամշապուհ թագավոր

Հայ գրերի գյուտ: Մեսրոպ Մաշտոց

Հայ մշակույթի ամենախոր եւ անմոռաց նվաճումը հայ գրերի գյուտն էր: Հայ գրերի հայտագործման ժամանակաշրջանը՝ 5-րդ դարի սկզբը բնորոշ է հայ ժողովրդի պատմության մեջ քաղաքական ծանր անցուդարձերով, 387թ. Հայաստանը բաժանվել էր Պարսկաստանի եւ Բյուզանդիայի միջև: Բյուզանդական մասում վերացվել էր հայոց պետականությունը, իսկ պարսկական հատվածում թեեւ շարունակում էին դեռ գահակալել Արշակունիները, սակայն երկիրը գտնվում էր օտար լծի տակ: Հայերը նախկինի պես գրում էին օտար լեզուներով՝ արամերենով, հունարենով եւ պարսկերենով: Ինքնուրույն գրեր ունենալու խնդիրը հուզում էր ժամանակի խոշոր մտածողներին, որոնցից էր Տարոն գավառի Հացեկաց գյուղի բնակիչ, Վարդանի որդի Մեսրոպ Մաշտոցը՝ հայ ժողովրդի հանճարեղ զավակը: Տեսնելով ժողովրդի հոգեւոր աղքատությունը՝ Մաշտոցը համոզվեց, որ քրիստոնեությունը չի կարելի մարդկանց մեջ ամրապնդել միայն քարոզների միջոցով ուստի ժողովրդին պետք է կրթել սեփական գրերով եւ մայրենի լեզվով: Այսպիսի խորը համոզումով գալիս է Վաղարշապատ եւ իր մտադրության մասին հայտնում Սահակ Պարթեւ կաթողիկոսին: Նա ողջունում է Մաշտոցի նախաձեռնությունը եւ առաջարկում այս մասին հայտնել հայոց արքա Վռամշապուհին: Թագավորը հայտնում է, որ ինքը Ասորիքում Դենիել Ասորու մոտ տեսել է գրեր, որոնք կարող են օգտագործվել հայոց գրերի համար: Վռամշապուհը Վահրիճ անունով մեկին ուղարկում է Ասորիք եւ բերել է տալիս Դանիելյան գրերը: Սակայն պարզվում է, որ այդ գրերը պարզունակ են եւ չեն կարող համապատասխանել հայոց լեզվի հարուստ հնչյունների համակարգին: Հայոց գրերը ստեղծելու նպատակով Մեսրոպ Մաշտոցին ուղարկում են Ամիդ ապա Եդեսիա, շրջում Ասորիքի այլ մշակույթային կենտրոններում, խորհրդակցում գիտնականների հետ: 405թ. Եդեսիայում Մաշտոցը մեծ հանճարեղությամբ ստեղծում է հայոց այբուբենի 38 տառ: Մաշտոցի կենսագիր Կորյունը, հայոց այբուբենի կատարյալ լինելը ընդգծելու նպատակով պատմում է, թէ իբր այդ տառերը Մաշտոցին հուշել է աստված: Այսինքն նրանք ունտեն աստվածային ծագում:

408թ. Մաշտոցը հայերենի նորաստեղծ նշանագրերով վերադառնում է հայրենիք: Նրան մեծ շուքով դիմավորում է Վռամշապուհը, Սահակ Պարթեւե եւ ժողովուրդը: Հայաստանում հիմնադրում են հայկական առաջին դպրոցները: Նրանցից մեկմել բացվում է Արցախում՝ Ամարասի հայտնի վանքում: Վաղարշապատպւմ հիմնադրում է առաջին վարդապետարանը՝ բարձրագույն դպրոցը: Այստեղ պատրաստված ուսուցիչներին ուղարկում են գավառներ՝ ժողովրդին կրթելու համար:

Գրականություն՝

Կորյուն — Վարք Մաշտոցի, աուդիոգիրք

Մելքոնյան Աշոտ- Հայոց պատմություն, էջ 61-63

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *