Ջրի մասին

Ջուր, անօրգանական միացություն, ջրածնի օքսիդ, քիմիական բանաձևը՝ Н2O։ Ջուրը բնության ամենատարածված նյութն է, բնության մեջ հանդիպում է պինդ, հեղուկ, գազային վիճակներում։ Կազմում է կենդանի օրգանիզմների բաղադրության 2/3 մասը։

Ջրի մոլեկուլն ունի անկյունային կառուցվածք՝ HOH անկյունը կազմում է 104.5°, բևեռային մոլեկուլ է։ OH կապը խիստ բևեռային կապ է, որի հետևանքով ջրի մոլեկուլների միջև առաջանում է ջրածնական կապ։ Ջուրը լավ լուծիչ է՝ բևեռայնության շնորհիվ։ Թթվածնի հիբրիդացումը sp3։

Ջուրը ծածկում է Երկրի մակերևույթի 2/3-ը և կենսականորեն անհրաժեշտ է կյանքի բոլոր ձևերի համար։ Երկիր մոլորակի ջրի 96.5%-ը պատկանում է օվկիանոսներին։ Երկրի ջրի միայն 2.5%-ն է քաղցրահամ, որի 98.8%-ը սառույցներ և գրունտային ջրեր են։ Ամբողջ քաղցրահամ ջրերի 0.3%-ից պակաս մասը գտնվում է գետերում, լճերում և մթնոլորտում, իսկ ավելի քիչ՝ 0,003 % քանակությունը գտնվում է կենդանի օրգանիզմներում։

Ջրի մշակված տեսակներ

  • խմելու ջուր,
  • ծորակի ջուր,
  • շշալցված ջուր,
  • տնտեսական ջուր,
  • քլորացված ջուր,
  • օզոնացված ջուր
  • իոնազերծված ջուր
  • թորած ջուր
  • գազավորած ջուր:

 

Ջուրը ամենասովորական և հասարակ նյութն է մեր մոլորակի վրա: Միևնույն ժամանակ ջուրը իր մեջ թաքցնում է բազմաթիվ գաղտնիքներ: Մինչև հիմա մասնագետները շարունակում են հետազոտել այն և գտնել նորանոր հետաքրքիր տվյալներ:

«ՅՈՒՆԵՍԿՕ»-ի տվյալներով՝ աշխարհի ամենամաքուր ջուրը գտնվում է Ֆինլանդիայում: Այդ հետազոտության մեջ, որտեղ պարզվում էր բնական ամենամաքուր ջրի պաշարների երկիրը, մասնակցում էին 122 երկիր: Ի դեպ, Երկրի բնակչության 1 մլրդ.-ը ընդհանրապես չեն կարող օգտվել անվտանգ և մաքուր ջրից:

Տաք ջրից ավելի արագ է սառույց ստացվում

Ո՞ր ջրից ավելի արագ կարելի է սառույց ստանալ՝ տա՞ք, թե սա՞ռը: Եթե տրամաբանորեն մտածենք, ապա իհարկե սառը: Քանի որ տաք ջուրն անհրաժեշտ է զովացնել, իսկ հետո սառեցնել: Իսկ սառը ջուրը զովացնել պետք չէ: Սակայն փորձարկումները ցույց են տվել, որ ավելի արագ այդ գործընթացը լինում է տաք ջրի հետ:

Այդ հարցի ճիշտ պատասխանը, թե ինչու տաք ջուրը ավելի արագ է վերածվում սառույցի, մինչեւ հիմա ոչ ոք չգիտե:

Գերսառեցված ջրեր

Բոլորը լավ հիշում են դպրոցական ֆիզիկայի այն դասը, որը ասում էր, որ ջուրը սառչում է 0 աստիճանի դեպքում և 100 աստիճանի ժամանակ եռում է: Սակայն գոյություն ունեն, այսպես կոչված, գերսառեցված ջրեր: Այդպիսի հատկություններ ունի մաքրամաքուր ջուրը՝ առանց որեւէ հավելումների: Նույնիսկ սառեցնելու ամենացածր ջերմաստիճանի դեպքում էլ այդպիսի ջուրը շարունակում է հեղուկ մնալ: Սակայն այսպիսի ջրերի համար գոյություն ունեն իրենց հատուկ սառեցման և եռման ջերմաստիճանները:

Ամենաշատ քաղցրահամ ջրի պաշարները սառցադաշտերում են

Իսկ դուք գիտե՞ք, թե որտեղ ավելի շատ ջուր կա: Պատասխանը ակնհայտ է՝ օվկիանոսներում: Իրականում Երկրի ընդերքում գտնվող ջուրը 10-12 անգամ ավելի շատ է, քան օվկիանոսում: Բացի դրանից մոլորակի վրայի ջրերի մեծ մասը խմելու համար պիտանի չէ: Կարելի է խմել միայն 3%-ը՝ մոտավորապես այսքան է մեր խմելու ջրի պաշարները: Բայց նույնիսկ այդ 3%-ի մեծ մասը մեզ անհասանելի է և գտնվում է սառցադաշտերում:

Սպիտակուց՝ ջրի մեջ

Ծովային ջուրը բավական սննդարար հեղուկ է: Մեկ խորանարդ այդպիսի ջուրը պարունակում է 1,5 գրամ սպիտակուց և այլ նյութեր: Գիտնականները կարծում են, որ միայն Ատլանտիկ օվկիանոսի մեջ եղած սնունդը կազմում է մոտ 20 հզր. բերքահավաքի չափ, որը հավաքվում է ողջ մայրցամաքով՝ ամեն տարի:

Հույս ունեմ որ այս ամենը կարդալուց ավելի կզարգանաս

1.Մեկ խորանարդ այդպիսի ջուրը պարունակում է․․․

1,5 գրամ սպիտակուց

2,5 գրամ սպիտակուց

3,5 գրամ սպիտակուց

2. Որտեղ ամենաշատը ջուր կա

Ծովերում

Օվկիանոսներում

Լճերում

3.Որ ջրից ավելի արագ կարելի է սառույց ստանալ

Տաք

Սառը

Գոլ

4.Քանի հատ ջրի մշակված տեսակներ կան

9

4

6

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *