Ի՞նչ անել, եթե կոտրվել է սնդիկով ջերմաչափը

Սնդիկի գոլորշին շատ ուժեղ թույն է, ուստի, եթե Ձեր տանը կոտրվել է ջերմաչափը, ապա անհապաղ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել և մաքրել սենյակը՝ խուսափելու թունավորումներից և դրանց հետևանքներից: 

Ինչո՞վ է վտանգավոր կոտրված ջերմաչափը

Երբ ջերմաչափը կոտրվում է, դրա միջից հոսում է հեղուկ սնդիկ, որը ցրվում է ամբողջ սենյակով մեկ, հեշտությամբ թափանցում նույնիսկ հատակի փոքր անցքերի մեջ և մնում է գորգի մեջ: Սենյակային ջերմաստիճանում սնդիկն սկսում է թունավորող գոլորշիներ արձակել, և եթե մարդն սկսում է շնչել այդ օդը, սնդիկը կուտակվում է  նրա երիկամներում, լյարդում և ուղեղում՝ թունավորելով օրգանիզմը:

Սնդիկային թունավորման առաջին նշաններն իրենց մասին իմաց են տալիս արդեն մի քանի ժամ անց՝ հայտնվում է մետաղական համ բերանում, ընդհանուր թուլություն, ձեռքերի, ոտքերի և ամբողջ մարմնի դող, գլխացավ, սրտխառնոց և փսխում:

Ախորժակը կորում է, որովայնում ուժեղ ցավեր են առաջանում, լուծ է սկսում (երբեմն արյունով), իսկ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 38-40 °C: Սնդիկով ծանր թունավորումների դեպքում  հնարավոր է նաև մահացու ելք:

Ին՞չ պետք է անել, եթե կոտրվել է տան ջերմաչափը:

Առաջին հերթին պետք է սենյակից դուրս հանել երեխաներին և կենդանիներին, քանի որ նրանք կարող են փորձել ուտել արծաթագույն և արտանքինից գրավիչ սնդիկի գնդիկները: Այնուհետև պետք է դիմել Արտակարգ իրավիճակների նախարարություն:

Եթե ինչ-որ պատճառով Դուք չեք կարող օգնության դիմել, ահա ինչ պետք է անել՝

1) Եթե դրսում ավելի ցուրտ է քան տանը, բացեք պատուհանները, քանի որ ցածր ջերմաստիճանի դեպքում սնդիկն ավելի քիչ է գոլոշիներ արձակում:

Միևնույն ժամանակ զգույշ եղեք, քանի որ միջանցիկ քամին կարող է ցրել սնդիկի գնդիկները: Այդ դեպքում դրանք շատ դժվար կլինի հավաքել:

2) Պատրաստեք՝   

Մեկ անոթի չափով սառը ջուր,

Թուղթ կամ ալյումինաթիթեղ,

Միանգամյա օգտագործման ներարկիչ,

Կպչուն ժապավեն,

Թաց թերթ,

Կալիումի պերմանգանատի լուծույթ և կտոր,

Ռեզինե ձեռնոցներ (հագեք դրանք ձեռքերը պաշտպանելու համար),

Բժշկական դիմակ  (հագեք այն որքան հնարավոր է շուտ, որպեսզի Ձեր շնչառական օրգանները չտուժեն):

3) Թղթի կամ ալյումինաթղթի մեկ կտորն օգտագործեք որպես գոգաթիակ, իսկ մյուս թղթով զգույշ վերջինիս վրա հավաքեք սնդիկի գնդիկները: Հավաքած գնդիկները լցրեք նախապես պատրաստած սառը ջրով տարայի մեջ:

4) Ավելի մանր գնդիկները պետք է հավաքել ներարկիչի մեջ կամ կպցնել կպչուն ժապավենի վրա:

5) Ներարկիչն ու կպչուն ժապավենը նույնպես տեղավորեք սառը ջրով տարայի մեջ:

6) Անպայման լուսավորեք այն հատվածը, որտեղ կոտրվել է ջերմաչափը՝ բաց չթողնելու ոչ մի գնդիկ:

7) Եթե Ձեր հատակը փայտից է, ապա ստիպված եք այն վերանորոգել և փոխել, քանի որ սնդիկի փոքր գնդիկները կարող են ընկած լինել արանքերը, և հանել այնտեղից դրանք Դուք հավանաբար չեք կարողանա:

8) Եթե սնդիկն ընկել է հագուստի վրա, այն ավելի լավ է դեն նետել: Հիշեք՝  այդպիսի հագուստը ոչ մի դեպքում չի կարելի լվանալ լվացքի մեքենայի մեջ:

9) Մաքրած մակերեսը մեկ անգամ ևս մաքրեք խոնավ թերթով, հետո կալիումի պերմանգանատի լուծույթով (մեկ լիտր ջրի համար 2 գր կալիումի պերմանգանատ):

Եթե ձեռքի տակ չկա կալիումի պերմանգանատ, ապա օգտագործեք տաք ջրի և սոդայի խառնուրդ (մեկ լիտր ջրի համար 40 գրամ օճառ և 50գրամ սոդա)՝ դա կօքսիդացնի սնդիկը և թույլ չի տա նրան գոլորշիանալ:

Այդ նույն լուծույթով մաքրեք տվյալ վայրին հարակից բոլոր հատվածները:

10) Լավ օդափոխեք սենյակը:

11) Թունավորման կանխարգելման համար որքան հնարավոր է շատ ջուր խմեք:

Ին՞չ չի կարելի անել ոչ մի դեպքում

1) Սնդիկը հավաքելու համար չպետք է օգտագործել փոշեկուլ, քանի որ սնդիկի մասնիկները կմնան փոշեկուլի արանքում և կշարունակեն թունավորել բնակարանը:

2) Ավել նույնպես ավելի լավ է չօգտագործել, քանի որ այն միայն ավելի է փոքրացնում սնդիկի գնդիկները և նպաստում դրանց տարածմանը:

3) Ինչպես արդեն նշվել է, ոչ մի դեպքում չի կարելի լվանալ հագուստը,  որի վրա ընկել է սնդիկը:

Ին՞չ անել հավաքած սնդիկի հետ

Սնդիկը չի կարելի թափել աղբատար խողովակի կամ կոյուղու մեջ, քանի որ այնտեղից էլ այն շարունակելու է թունավորել օդը և մոտակայքում գտնվող երեխաներին:

ԱԻՆ-ն ուղղակի խորհուրդ է տալիս  որքան հնարավոր է շուտ տնից հանել սնդիկով տարան և այն թափել փողոցի աղբամանի մեջ: Մինչդեռ ակնհայտ է, որ դա այդքան էլ լավ չի անդրադառնա մեր էկոլոգիայի վրա

Թունավորում

ԱՄՈՆԻԱԿ, ԱՆՈՒՇԱԴՐԻ ՍՊԻՐՏ ԵՎ ԱՅԼՆ)
Առավել հաճախ հանդիպում են անուշադրի սպիրտից առաջացող թունավորումները։ Հիմքերով թունավորման ախտանիշները նման են թթվային թունավորման ախտանիշներին։ Արտահայտված է տեղային այրող ազդեցությունը, որի հետևանքով խոր խոց է առաջանում։ Ներքին ընդունման ժամանակ մարսողական ուղու ծանր այրվածքներ են առաջանում, որոնք թունավորման առաջին ժամերից արդեն բերում են շոկի և կոլապսի զարգացման։ Առաջանում են որկորաստամոքսային արյունահոսություններ, ստամոքսի թափածակում։

Թունավորումից հետո հաճախ առաջացող բարդութուններից են որկորի և ստամոքսի սպիական նեղացումները։ Ամոնիակը և անուշադրի սպիրտն օժտված են շատ ուժեղ գրգռող ազդեցությամբ, ուստի թունավորման կլինիկայում կարևոր տեղ են գրավում աչքի շաղկապենու և բրոնխների լորձաթաղանթների գրգռման ախտանիշները։ Առաջանում է հաճախացած տանջալից հազ՝ լորձի կամ արյունային խորխի արտազատումով, հևոց, կապտուկ, կոկորդի այտուց։ Ծանր դեպքերում կարող են զարգանալ բրոնխոպնևմոնիա և թոքերի այտուց։

Բուժումը։ Ստամոքսի լվացում՝ գոլ ջրի և լիմոնաթթվի կամ քացախաթթվի 2%-անոց լուծույթով, կաթով։ Ներարկվում են ցավազրկող դեղորայք (պրոմեդոլ, օմնոպոն և այլն)։
 

Թունավորում սնդիկից

Սնդիկի ազդեցությունը կարող է լուրջ առողջական խնդիրների հանգեցնել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ սնդիկի գոլորշին շնչելը վնասակար ազդեցություն ունի նյարդային, մարսողական եւ իմունային համակարգի, թոքերի եւ երիկամների վրա: Ավելին, այս նյութի ազդեցությունը կարող է ճակատագրական լինել:

Մասնագետների կարծիքով՝ սնդիկից թունավորման հետեւանքները կախված են այն կոնցենտրացիայից, որ ստանում են սնդիկ պարունակող տարբեր միացությունները շնչելուց, կուլ տալուց կամ մաշկի վրա ազդեցությունից:

Ըստ ԱՀԿ մասնագետների՝ կան մի շարք նշաններ, որոնք ցույց են տալիս, որ մարդը ենթարկվել է վնասակար քիմիական նյութի ազդեցության: Ահա սնդիկից թունավորման որոշ ախտանիշներ.Սարսուռ Անքնություն Հիշողության կորուստ Նյարդամկանային էֆեկտներ Գլխացավ Կոգնիտիվ-շարժողական խանգարումներ

Հաշվի առնելով սնդիկի ազդեցության հետ կապված ռիսկերը, մասնագետները խորհուրդ չեն տալիս տանը հին ջերմաչափեր կամ սնդիկ պարունակող բարոմետրեր պահել: Ավելի լավ է դրանք փոխարինել նորերով, որոնք չեն պարունակում վնասակար քիմիական նյութ:

Սնդիկի թունավորումից խուսափելու այլ օգտակար խորհուրդներ.Աշխատեք զգուշորեն վարվել եւ վերացնել սնդիկ պարունակող իրերը, ինչպիսիք են ջերմաչափերը եւ լյումինեսցենտային լամպերը։ Փոշեկուլով մի մաքրեք պատահաբար թափված սնդիկը: Սովորեցրեք երեխաներին ձեռք չտալ արծաթագույն հեղուկին: Ճիշտ վերացրեք հին դեղերը, որոնք նույնպես կարող են սնդիկ պարունակել: Սնդիկ պարունակող դեղդամիջոցները հեռու պահեք երեխաներից:

Ցնցումային նոպաներ

Ցնցումային նոպաներ

Վնասվածքի, հիվանդության, տենդի, վարակի, թույների ազդեցությունից գլխուղեղի էլեկտրական ակտիվությունը կարող Է դառնալ անկանոն։ Դա հանգեցնում է նրա գործունեության խանգարմանը և արտահայտվում Է տարբեր ձևի և հաճախականության ցնցումային նոպաներով։ Ցնցումային նոպան վիճակ Է, որն ուղեկցվում Է մկանների անկառավարելի կծկումներով և գիտակցության խանգարումներով։

Ցնցումային նոպա առաջացնող քրոնիկ հիվանդություններից է էպիլեպսիան։ Երեխաների մոտ ցնցումային նոպա կարող է զարգանալ մարմնի ջերմաստիճանի բարձրացման հետևանքով։

ԷՊԻԼԵՊՍԻԱ

էպիլեպսիան հիվանդություն է, որն ուղեկցվում է գիտակցության կորստով ընթացող տարբեր ձևի և տևողության նոպաներով: Որոշ հիվանդների մոտ նոպաները դրսևորվում են գիտակցության մի քանի ակնթարթ տևող կորստով։ Այդ ժամանակ հիվանդը կարող է պարզապես ընդհատել, իսկ նոպայի ավարտից հետո շարունակել կատարել գործողությունները՝ մինչև իսկ չհասկանալով, թե ինչ է կատարվել։ Այս վիճակները տուժածի կյանքին վտանգ չեն ներկայացնում և սովորաբար չեն պահանջում առաջին օգնություն։ Էպիլեպտիկ ցնցումային նոպան բնութագրվում է հանկարծակի վրա հասնող գիտակցության կորստով, որն ուղեկցվում է անկառավարելի ջղաձգումներով և սովորաբար տևում է մի քանի րոպե։

Մինչև բուն ցնցումային նոպայի զարգանալը որոշ հիվանդներ ունենում են մոտալուտ նոպայի յուրահատուկ նախանշաններ (աուրա), ինչպես օրինակ՝ տեսողական խաբկանքներ, տարօրինակ ձայներ, համեր, հոտեր։ Եթե անձը զգում է նախանշաններ, նա կարող է մինչև նոպայի սկսվելը առանձնանալ, ընդունել հարմար դիրք կամ զգուշացնել շրջապատող անձանց։ Նոպայի ժամանակ ցուցաբերվող առաջին օգնությունը մեծ դժվարություն չի ներկայացնում, թեև դուք կարող եք վախենալ՝ անսպասելիորեն տեսնելով որևէ մեկին այդ վիճակում։ Հիշեք, որ ո՛չ հիվանդը, ո՛չ դուք չեք կարող կառավարել նոպան։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

  • Մի՛ փորձեք դադարեցնել նոպան։ Մի բռնեք կամ զսպեք տուժածին, քանի որ դա կարող է հանգեցնել ոսկրամկանային համակարգի վնասվածքների։
  • Պաշտպանեք տուժածին հնարավոր վնասվածքներից: Հեռացրեք մոտակա առարկաները։ Պաշտպանեք գլուխը՝ նրա տակ դնելով բարակ բարձ կամ ծալած հագուստ։
  • Մի՛ փորձեք ինչ-որ բան տեղադրել ծնոտների միջև։ Ցնցումների ժամանակ հիվանդները հազվադեպ են կծում լեզուն կամ այտերը այնպիսի ուժով, որ առաջանա ուժեղ արյունահոսություն։ Սակայն հնարավոր է որոշակի քանակությամբ արյան առկայություն։ Նոպայից հետո հիվանդը լինում է քնկոտ և ապակողմնորոշված։ Անմիջապես ցնցումների ավարտից հետո բերեք տուժածին կողքի ապահովության դիրքի, որպեսզի բերանի խոռոչում կուտակված հեղուկները՝ թուքը, արյունը, փսխման զանգվածները, կարողանան արտահոսել։
  • Հանգստացրեք տուժածին։ Եթե նոպան տեղի է ունեցել մարդաշատ վայրում, հիվանդը կարող է անհարմար զգալ, շփոթվել։ Խնդրեք ներկաներին չհավաքվել նրա շուրջը։ Մնացեք տուժածի կողքին մինչև նրա գիտակցությունը լրիվ վերականգնվի և նա կարողանա շրջապատում կողմնորոշվել։ Ահազանգեք շտապ օգնություն:
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն։

ՏԵՆԴԱՅԻՆ ՑՆՑՈՒՄՆԵՐ

Տենդային ցնցումները հիմնականում հանդիպում են փոքր երեխաների մոտ։ Դրանք առաջանում են տարբեր հիվանդությունների ժամանակ բարձր ջերմության հետևանքով։

ՆՇԱՆՆԵՐԸ

  • վատառողջ տեսք,
  • մարմնի բարձր ջերմաստիճան (38°C և ավելի),
  • տաք, կարմրած, քրտնած մաշկ,
  • կուլ գնացած աչքեր, հնարավոր է շլություն,
  • ողնաշարի կամարաձև ծռում,
  • դեմքի մկանների ջղաձգություն,
  • վերջույթների ցնցումներ,
  • դեմքի և պարանոցի անոթների գերարյունություն,
  • առատ թքարտադրություն։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

  • Պաշտպանեք երեխային հնարավոր վնասվածքներից։ Հեռացրեք մոտակա առարկաները։ Պաշտպանեք գլուխը՝ նրա տակ դնելով բարակ բարձ կամ ծալած հագուստ։
  • Ձեռնարկեք միջոցառումներ՝ ջերմությունն իջեցնելու ուղղությամբ, սակայն խուսափեք երեխային գերսառեցնելուց։
  • Հանեք երեխայի հագուստը, ապահովեք մաքուր օդի անհրաժեշտ քանակը։
  • Երեխայի մարմինը շփեք գոլ ջրով թրջված սպունգով՝ գլխից դեպի ոտքեր (նկ.14.2)։
  • Ցնցումների ավարտից հետո բերեք երեխային կողքի ապահովության դիրքի, մաքրեք բերանի խոռոչը, ապահովեք շնչուղիների անցանելիությունը։
  • Ահազանգեք շտապ օգնություն: Տենդային ցնցումների դեպքում երեխան անհապաղ բժշկական օգնության կարիք ունի։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն։

Անաֆիլակտիկ շոկ

Անաֆիլակտիկ շոկը որևէ արտաքին ազդակի նկատմամբ մարմնի սուր ալերգիկ ռեակցիան է։ Անաֆիլակտիկ շոկը կարող է զարգանալ զանազան միջատների խայթոցներից, սննդամթերքից, որոշ դեղամիջոցներից և ալերգիա առաջացնող այլ նյութերից։ Անաֆիլակտիկ շոկի նշանները տարբերվում են վերը նկարագրված շոկի ընդհանուր նշաններից։ Անաֆիլակտիկ շոկը հաճախ զարգանում է շատ արագ՝ ազդակի հետ շփումից հաշված վայրկյաններ անց։

ՆՇԱՆՆԵՐԸ՝

  1. գլխացավ, գիտակցության վաղ խանգարում, ապա՝
    կորուստ,
  2. ջերմության զգացում,
  3. մաշկի կարմրություն, տաքություն, ցան, այտուցներ,
    գրգռված կամ ընդհակառակը՝ ճնշված վիճակ, մահվան
    վախ,
  4. ցավ և ճնշում կրծքավանդակում,
  5. դժվարացած, աղմկոտ շնչառություն, շնչահեղձություն,
    թելանման անոթազարկ

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ՝

Անաֆիլակտիկ շոկը զարգանում է հանկարծակի և հաճախ հնարավոր չի լինում կանխատեսել ու կանխարգելել այն։ Հնարավորինս արագ դադարեցրեք ալերգիա առաջացնող նյութի ազդեցությունը և անհապաղ ահազանգեք շտապ օգնություն։ Սովորաբար ալերգիա ունեցող անձինք խուսափում են ալերգիկ վիճակի հանգեցնող նյութերի հետ շփումից և իրենց մոտ պահում են հակաալերգիկ դեղամիջոցներ։ Օգնեք տուժածին ընդունել այդ դեղերը։

Շոկ

Շոկը ծայրահեղ ծանր իրավիճակ է, որը բերում է օրգանիզմում արյան շրջանառության կտրուկ վատթարացմամբ:

Շոկ կարող է զարգանալ տրավմայի, գլխի վնասվածքի, արյան կորստի, գերսուր ալերգիկ ռեակցիայիծանր վարակի, թունավորման, ծանր այրվածքներիպատճառով և կյանքին սպառնացող այլ իրավիճակներում: Երբ ինչ-որ մեկը շոկային վիճակում է, նրա օրգանները չեն ստանում բավարար արյուն կամ թթվածին: Բուժման բացակայության դեպքում սա կարող է բերել օրգանների կայուն վնասման կամ նույնիսկ մահվան:

Շոկի նշանները կախված են այն առաջացնող պատճառներից և կարող է ներառել՝

Շոկի առաջին օգնությունը

Եթե կասկածում եք, որ ինչ-որ մեկը շոկի մեջ է, անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն:

Մինչև բուժանձնակազմը կժամանի, սկսեք իրականացնել հետևյալ միջոցառումները՝

  • Պառկեցրեք տուժողին հորիզոնական վիճակում և զգուշությամբ բարձրացրեք նրա ոտքերը (եթե համոզված եք, որ տուժողի ստորին վերջույթները վնասված չեն և նրան ցավ չեք պատճառում)։
  • Թողեք տուժածին հանգիստ վիճակում և մի փորձեք տեղաշարժել նրան՝ քանի դեռ դրա անհրաժեշտությունը չի առաջացել։
  • Եթե տուժողը կյանքի նշան ցույց չի տալիս (օրինակ՝ չի պատասխանում ձեր հարցերին, չի շնչում, չի հազում կամ չի շարժվում), սկսեք սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումները (վերին շնչուղիների անցանելիության ապահովում, «բերան-բերան» շնչառություն և սրտի արտաքին մերսում)։ Ըստ իրավիճակի խնդրեք այլ մարդկանց օգնությունը ևս։
  • Արձակեք տուժողի սեղմող հագուստը և, ըստ անհրաժեշտության, ծածկեք նրան տաք վերմակով, որ կանխարգելեք դողն ու սարսուռը։
  • Թույլ մի տվեք, որ տուժողը սնունդ կամ հեղուկներ ընդունի։
  • Եթե տուժողն ակնհայտ արյունահոսում է, սրբիչով կամ այլ միջոցով սեղմեք և սեղմած պահեք արյունահոսող շրջանը։
  • Եթե տուժողը փսխում է կամ նրա բերանից արյունահոսություն եք նկատում, շուռ տվեք նրան մի կողքի վրա, որ կանխարգելեք շնչահեղձությունը (եթե չեք կասկածում, որ նրա ողնաշարը վնասված չէ)։

Այրվածքներ

Այրվածքները մաշկի ամենահաճախ հանդիպող վնասվածքներից մեկն են: Կարող են առաջանալ`
• տաք հեղուկներից
• արևայրուքից
• քիմիական նյութերից
• էլեկտրական այրվածքներ
• կրակից, օրինակ`մոմերից, կրակայրիչից և այլն
Գոյություն ունի 4 աստիճանի այրվածք`
1ին աստիճանի այրվածք` մաշկի կարմրութուն, բորբոքվածություն, թեփոտում
2րդ աստիճանի այրվածք` բշտեր, ցավ, մաշկը լավանում է առանց սպիացման
3րդ աստիճանի այրվածք` մաշկի խորը վնասում, բշտեր, նեկրոզ, մաշկը լավանում է սպիացմամբ
4րդ աստիճանի այրվածք` ծանր այրվածքներ, որոնք ընդգրկում են ջլերը, մկաններն ու ոսկորները, կարող են ավարտվել վերջույթի անդամահատումով
Ինչ անել այրվածների ժամանակ 

❓

1. Սառեցնել մաշկը: Սառը հոսող ջուրը կօգնի նվազեցնել մաշկի բորբոքվածությունն ու ցավը: 
2. Օգտագործել պանտենոլ և հակաբիոտիկային քսուք: Դրանք կօգնեն նվազեցնել քորը, բորբոքումը և կպաշտպանեն վերքն ինֆեկցիայից:
3. Ծածկել այրվածքը ստերիլ թանզիֆով
Ծանր աստիճանի այրվածքների դեպքում հարկավոր է դիմել մաշկաբանի կամ համապատասխան ոլորտի մասնագետի` որակավորված բուժում ստանալու համար:
Խորը այրվածքների բարդութուններն են`
•բակտերիալ վարակ
•սպիացում
•օրգանիզմում շրջանառվող հեղուկի կորուստ •մարմնի ջերմաստիճանի կրիտիկական անկում
•ներքին օրգանների խնդիրներ
•հոդերի, մկանների և ոսկորների խնդիրներ
•վերջույթների ամպուտացիա

ՄԻԱՎ

հարցեր ինքնաստուգման համար

  1. Որն է ՄԻԱՎ վարակի աղբյուրը

Վարակման միակ աղբյուրը ՄԻԱՎ-ով վարակված մարդն է հիվանդության բոլոր փուլերում:

2. Որոնք են ՄԻԱՎ-ի փոխանցման ճանապարհները

Արյան միջոցով, մորից-երեխա, սեռական ճանապարհով:

3. Ինչպես խուսափել Միավ-ով վարակվելուց

Օգտագործել միայն ստերիլ ներարկիչներ։

4. Վարակվելուց որքան ժամանակ անց կարելի է արյան մեջ հայտնաբերել ՄԻԱՎի նկատմամբ հակամարմիններ:

Վարակման պահից 3-ից 6 ամիս հետո։

5. Ով կարող է վարակվել ՄԻԱՎ-ով

Դաջվածք անողները ոչ մասնագիտացված սրահներում, ներարկային թմրանյութեր օգտագործողները։

6. Ինչպիսին կարող է լինել ՄԻԱՎ ի նկատմամբ հտազոտության արդյունքը ,,պատուհանի շրջանում,,

Պատուհանի շրջանում հետազոտության արդյունքը կարող է բացասական լինել:

7. Որոնք են ՁԻԱՀ-ի ժամանակ առավել հաճախ հանդիպող հիվանդությունները

ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ վարակի այն փուլն է, երբ արդեն իմունային խիստ անբավարարություն կա և եթե մարդը չի ընդունում հակառետրովիրուսային դեղորայք, ապա նրա մոտ կարող են առաջանալ տարբեր հիվանդություններ, օրինակ՝ թոքերի տարբեր հիվանդություններ, տուբերկուլոզ, քաղցկեղային և այլն։

8. Ինչ ազդեցություն է գործում ՄԻԱՎ –ը մարդու օրգանիզմի վրա

ՄԻԱՎ–ը «հարձակում է» գործում իմունային բջիջների վրա և դրանք սկսում են չկատարել իրենց ֆունկցիան:

9. ՈՐ կենսաբանական հեղուկներն են պարունակում ՄԻԱՎ- առավել մեծ քանակները

ՄԻԱՎ–ի առավել մեծ քանակներ պարունակում են արյունը և մայրական կաթը:

10. Որտեղ կարելի է հետազոտվել ՄԻԱՎ-ի նկատմամբ

ՄԻԱՎ–ի նկատմամբ կարելի է հետազոտվել ցանկացած լաբորատորիայում:

11. Վարակվելուց որքան ժամանակ անց կարող են ի հայտ գալ առաջին նշանները

Առաջին նշանները կարող են ի հայտ գալ վարակվելուց 2 – 3 տարի անց:

12. Վարակվելուց  որքան ժամանակ անց կարող է զարգանալ ՁԻԱՀ –ի փուլը

Ձիահ փուլը զարգանում է վարակվելուց 10 տարի անց:

13. ՁԻԱՀ –ի զարգացումն ինչի հետևանքով կարող է արագանալ:

իմունիտետը թուլանալու պատճառով

Ինքնաստուգում

հարցեր ինքնաստուգման համար

  1. Որն է ՄԻԱՎ վարակի աղբյուրը

ՄԻԱՎ վարակը երկարատև ընթացքով քրոնիկ վարակային հիվանդություն է, որի հարուցիչը մարդու իմունային անբավարարության վիրուսն է՝ ՄԻԱՎ-ը:

2․Որոնք են ՄԻԱՎ-ի փոխանցման ճանապարհները

  • ՄԻԱՎ-ով հնարավոր է վարակվել առանց պահպանակի անգամ մեկ սեռական հարաբերության հետևանքով։
  • ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը մեծանում է մեծ թվով զուգընկերներ ունենալու դեպքում։
  • Սեռավարակների առկայությունը զգալիորեն բարձրացնում է ՄԻԱՎ-ով վարակման վտանգը։

3․Ինչպես խուսափել Միավ-ով վարակվելուց

թմրադեղեր չօգտագործել, երբեք չօգտագործեք ներակիչներ, որոնք ինչ -որ մեկն արդեն գործածել է, Խուսափել վտանգավոր սեռական հարաբերություններից:

4․Վարակվելուց որքան ժամանակ անց կարելի է արյան մեջ հայտնաբերել ՄԻԱՎի նկատմամբ հակամարմիններ:

Վարակվելուց 6 ամիս հետո

5․Ով կարող է վարակվել ՄԻԱՎ-ով

Միավով կարեղ են վարակվել մարմնավաճառները, համասեռամոլները, թմրամոլները, և նրանք ովքեր չգիտեն ՄԻԱՎ_ի մասին:

6․Ինչպիսին կարող է լինել ՄԻԱՎ ի նկատմամբ հտազոտության արդյունքը ,,պատուհանի շրջանում,,

Բացակա

7․Որոնք են ՁԻԱՀ-ի ժամանակ առավել հաճախ հանդիպող հիվանդությունները

ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ վարակի այն փուլն է, երբ արդեն իմունային խիստ անբավարարություն կա և եթե մարդը չի ընդունում հակառետրովիրուսային դեղորայք, ապա նրա մոտ կարող են առաջանալ տարբեր հիվանդություններ, օրինակ՝ թոքերի տարբեր հիվանդություններ, տուբերկուլոզ, քաղցկեղային հիվանդություններ, և այլն:

8․Ինչ ազդեցություն է գործում ՄԻԱՎ –ը մարդու օրգանիզմի վրա

ՄԻԱՎվարակըերկարատևընթացքովքրոնիկվարակայինհիվանդությունէ, որի
հարուցիչըՄԻԱՎ—նէ: Այն տարիների ընթացքում թուլացնում է մարդու իմունային համակարգը, և մարդը դառնում է խոցելի ցանկացած հիվանդության դեմ:

9․ՈՐ կենսաբանական հեղուկներն են պարունակում ՄԻԱՎ- առավել մեծ քանակները

Արյունը, սերմնահեղուկը, կրծքի կաթը: Վարակված մարդու բոլոր կենսաբանական հեղուկներում լինում է ՄԻԱՎ-ը, սակայն բացի վերը նշված հեղուկներից, ուրիշ ոչ մի հեղուկ չի պարունակում վարակելի քանակությամբ ՄԻԱՎ:

10․Որտեղ կարելի է հետազոտվել ՄԻԱՎ-ի նկատմամբ

11․Վարակվելուց որքան ժամանակ անց կարող են ի հայտ գալ առաջին նշանները

Վարակվելուց հետո 3-7 տարի դեռ մարդը եթե չի հետազոտվել, կարող է չիմանալ իր վարակված լինելու մասին: Սական տարիներ անց իմունային համակարգի ընկճվելու հետ կարող են առաջանալ սիմպտոմներ, բայց մինչ այդ մարդը չհետազոտվի ՄԻԱՎ-ի հակամարմինների նկատմամբ, ոչ ոք չի կարող ուրիշ ոչ մի հետազոտության հիման վրա ասել, որ այդ մարդը ունի ՄԻԱՎ վարակ:

12․Վարակվելուց  որքան ժամանակ անց կարող է զարգանալ ՁԻԱՀ –ի փուլը

Եթե ՄԻԱՎ-ով վարակված մարդը չի հետազոտվել և չի օգտագործում հակառետրովիրուսային դեղամիջոցներ, ապա ՁԻԱՀ-ը կարող է զարգանալ 3-7 տարում: Բայց եթե հետազոտվել է, և կանոնավոր, ամեն օր խմում է իր նշանակված դեղերը, ապա մինչև նրա կյանքի վերջ ՁԻԱՀ-ը չի զարգանա:

13․ՁԻԱՀ –ի զարգացումն ինչի հետևանքով կարող է արագանալ:

ՁԻԱՀ-ը կարող է զարգանալ և արագանալ, եթե հիվանդը չի կատարում բժիշկի նշանակումները և կանոնավոր չի խմում հակառետրովիրուսային դեղահաբերը:

Քթային արնահոսություն

Տարբեր վնասվածքների և հանկարծահաս հիվանդագին վիճակների հետևանքով կարող է սկսվել արտաքին կամ ներքին արյունահոսություն։ Առօրյա կյանքում հաճախ հանդիպող փոքր վնասվածքներն ուղեկցվում ենթույլ արյունահոսությամբ, որը սովորաբար հեշտությամբ դադարեցվում է և չի պահանջում բժշկական միջամտություն։ Ուժեղ արյունահոսությունը կյանքին սպառնացող վիճակ է, և անհրաժեշտ է անհապաղդադարեցնել այն:

Արյունահոսությունն արյան արտահոսքն է արյունատար անոթներից։ Արյունահոսությունները լինում են արտաքին և ներքին։ Արտաքին արյունահոսությունն արյան արտահոսքն է մարմնից դուրս: Ներքինարյունահոսությունը արյան արտահոսքն է մարմնի ներքին տարածություններ։ Արտաքին արյունահոսությունը հեշտ է հայտնաբերվում, քանի որ տեսանելի է, իսկ ներքինը շատ դժվար է ճանաչել, երբեմն նույնիսկերկրորդային զննման ժամանակ։

Չդադարող արյունահոսությունը, արտաքին, թե ներքին, կյանքի համար վտանգավոր է և կարող է մահվան պատճառ հանդիսանալ։ Այդ պատճառով առաջնային զննման ժամանակ պետք է կարողանալ ճանաչելարյունահոսությունը և ճիշտ ու անհապաղ օգնություն ցուցաբերել։ Ըստ վնասված անոթի տեսակի արյունահոսությունները լինում են զարկերակային, երակային և մազանոթային ՝

Զարկերակային արյունահոսություն։ Զարկերակային արյունն ալ կարմիր գույնի է։ Քանի որ զարկերակներում ճնշումը բարձր է, արյունը բարձր ճնշման տակ, բաբախող շիթով դուրս է հոսում վնասվածանոթից և խոչընդոտում է մակարդուկի ձևավորմանը։ Այդ պատճառով զարկերակային արյունահոսությունն ուժեղ է, դժվար է դադարեցվում և, հետևաբար, վտանգավոր է կյանքի համար։

Երակային արյունահոսություն։ Երակային արյունը մուգ կարմիր գույնի է։ Երակները, զարկերակների հետ համեմատած, ավելի հեշտ են վնասվում, քանի որ ավելի նուրբ պատեր ունեն և ավելի մակերեսայինեն տեղակայված։ Երակներում ճնշումը ցածր է, և արյունը վերքից հոսում է միալար։ Երակային արյունահոսությունը սովորաբար հեշտ է դադարեցվում։ Սակայն խոշոր երակների (բազկային, ազդրային) վնասումը կարող է առաջացնել կյանքին սպառնացող արյունահոսություն։

Մազանոթային արյունահոսություն։ Մազանոթային արյունն ավելի մուգ է, քան զարկերակայինը, բայց ավելի բաց է, քան երակայինը։ Մազանոթային արյունահոսությունը ամենահաճախ հանդիպողարյունահոսությունն է։ Այն թույլ է, քանի որ մազանոթներում ճնշումը ցածր է, և այդ անոթների լուսանցքը շատ փոքր է։ Մազանոթային արյունահոսությունների դեպքում արյունը ծորում է վերքից և հեշտ է դադարում: