ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԵՐԽՈՒԺՈՒՄՆ ԱՅՍՐԿՈՎԿԱՍ 1918 Թ.։ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԸ։ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՈՒՄԸ

Ռազմաքաղաքական իրադրությունն Այսրկովկասում 1918 թ. սկզբին։ 1918 թ. հունվարի վերջին, օգտվելով ռազմա- ճակատի կազմալուծումից, թուրքական զորքերը Վեհիբ փաշայի հրամանատարությամբ խախտեցին Երզնկայի զինադադարը և անցան հակահարձակման։ Արևմտյան Հայաստանում թողնելով ահռելի քանակությամբ զինամթերք՝ ռուսական զորքն սկսեց արագորեն հեռանալ դեպի Ռուսաստան` Մեծ զոհերի գնով գրավված հսկայածավալ Արևմտյան Հայաստանում գերակշիռ թուրքական զորքերի դեմ միայնակ մնացին հայ կամավորները։ Վերջիններս փետրվարին դիմադրություն կազմակերպեցին Երզնկայում Սեբաստացի Մուրադի, Բաբերդում – Սեպուհի, Քղիում Թուրիկյանի գլխավորությամբ։ 1918 թ. հունվարին Կով- կասյան բանակի հրամանատարությունն Անդրանիկին շնորհեց գեներալի կոչում և նշանակեց ռազմաճակատի հրամանատար: Հայությունը փորձեց հնարավոր ամեն միջոց գործադրել զորեղ թշնամուն կանգնեցնելու համար:Անդրանիկը ժամանեց Ալեքսանդրապոլ, որտեղ ապարդյուն անցան կամավորներ հավաքագրելու նրա փորձերը: Ապա նա անցավ Կարս, փետրվարի 10-ին ժամանեց Էրզրում, որը փորձեց դարձնել ուժեղ ամրոց։ Արյունալի մարտեր մղելով բազմաթիվ գաղթականների հետ Մուրադը Երզնկայից՝ նահանջեց Դերջան, ապա Էրզրում: Քղիում թուրքերի և քրդերի դեմ ծանր մարտեր ընթացան Թուրիկյանի ղեկավարությամբ: Հայերի ռազմական անհաջողությունները պայմանավորվե ցին նաև անբարենպաստ միջազգային իրադրությամբ։ Ռուսա կան զորքերի հեռանալուց հետո, թուրքերի ճնշման տակ Այսր- կովկասի վրաց և ադրբեջանական քաղաքական ուժերը կատարեցին երկրամասը Ռուսաստանից անջատելու նոր քայլ։ 1918 թ. փետրվարի 10-ին Թիֆլիսում գումարվեց Անդրկովկասյան սեյ- մը, որում ներկայացված էին 32 մենշևիկներ, 30 մուսավաթականներ, 27 դաշնակցականներ և տասնյակ այլ կուսակցություն- ների ներկայացուցիչներ Սեյմի նախագահ ընտրվեց Նիկոլայ Չխեիձեն։ Սեյմը դարձավ Անդրկովկասի դաշնային հանրապե- տության իշխանության նոր մարմինը՝ փոխարինելով կոմիսա- րիատին։ Հայ գործիչները, դեմ լինելով Ռուսաստանից անջատվելուն մտան սեյմի մեջ, որպեսզի թուրքերի դեմ միայնակ չմնան։ Մինչդեռ, թուրքական զորքերը շարունակում էին առաջանալ: Նրանք փետրվարին գրավեցին Դերջանն ու Բաբերդը, մարտի սկզբին Էրզրումը, որտեղից Անդրանիկը, չստանալով օգնական ուժեր, նահանջել էր Կարս։Այս ամենին գումարվեց Բրեստ-Լիտովսկում 1918 թ. մարտի 3-ին Խորհրդային Ռուսաստանի և գերմանաթուրքական խմբավորման միջև կնքված չարաբաստիկ պայմանագիրը, որով բոլշևիկյան կառավարությունը հրաժարվում էր Արևմտյան Ուկրաինայից, Արևմտյան Բելոռուսիայից և Մերձբալթիկայից` hoգուտ Գերմանիայի և Արևմտյան Հայաստանից հօգուտ Թուրքիայի։ Դեռ ավելին, փաստորեն թուրքերին էր տրվում նաև Կարսի մարզը, որը 1878 թվականիից Ռուսաստանի կազմում էր:

Առաջին համաշխարհային պատերազմ

Պատճառներ, կողմեր

1914թ. օգոստոսի 1-ին սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, որը տևեց չորս տարի: Հակամարտող կողմերն էին՝  Անտանտը, որի կորիզը կազմում էին Անգլիան, Ֆրանսիան ու Ռուսաստանը, և Կենտրոնական պետությունները`   Գերմանիան, Ավստրո-Հունգարիան ու Իտալիան, որին այնուհետև միացավ Թուրքիան: Պատերազմող երկու կողմերն էլ զգում էին մարդկային ներուժի կարիք: Ռուսական իշխանությունները Կովկասում եւ Անդրկովկասում տեղաբնիկ հայերից ինչպես նաեւ ասորիներից, պարսիկներից, հույներից ձեւավորեցին կամավորական ջոկատ: Հայերը մասնակցելով կամավորական շարժմանը հույս ունեին, որ վերջապես կլուծվի Հայկական հարցը եւ Արեւմտյան Հայաստանը կազատագրվի օսմանյան բռնապետությունից: Կամավորների թիվը այնքան մեծ էր, որ Հայ կամավոր խմբի կարգադրիչը ստիպված էր ժամանակավորապես դադարեցնել կամավորների ընդունում: 1914թ հոկտեմբերին չորս ջոկատներում կար 2482 հոգի: Պատերազմի գլխավոր պատճառներն ըստ բնույթի հետևյալն էին` տարածքային, տնտեսական, ռազմական և գաղափարական։

Առաջին աշխարհամարտի գլխավոր հետևանքները

Մեծ պատերազմն ահռելի կորուստներ պատճառեց մարդկությանը, ծանր հետևանքներ ունեցավ արդյունաբերական հասարակության համար։ Մեծ էր մարդ կային զոհերի թիվը։Պատերազմի գլխավոր հետևանքներից մեկը երիտթուրքերի կողմից իրագործված ցեղասպանության միջոցով հայերին իրենց հայրենիքի մեծ մասից զրկելն էր։ Պատերազմից հետո Մեծ եղեռնը իրավական և քաղաքական գնահատական չստացավ։ Ահա թե ինչու հետագայում կատարվեցին ցեղասպանական բազմաթիվ հանցագործություններ։

Ժխտումից ժխտում փաստեր

  1. Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան նշում է ցեղասպանության 10 փուլ. դասակարգում, խորհրդանշում, խտրականություն, ապա մարդկայնացում, կազմակերպում, բևեռում, նախապատրաստում, հետապնդում, բնաջնջում և ժխտում։
  2. Օսմանյան կայսրությունը մտավախություն ուներ, որ եթե խաղաղ բնակչության նկատմամբ կատարված հանցագործությունները քննվեն ոչ թե Օսմանյան դատարանում, այլ միջազգային դատարանում, ապա ի հայտ է գալու Օսմանյան պետության պատասխանատվության խնդիրը, ինչը ենթադրելու էր նաև տարածքային կորուստներ, նյութական հատուցման խնդիր և այլն:
  3. 2008 թ. դեկտեմբերին բազմաթիվ լրագրողների, քաղաքական գործիչների ու գիտնականների կողմից Թուրքիայում սկիզբ առավ «Ես ներողություն եմ խնդրում» քարոզը։
  4. 1915 թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 235 հայ մտավորականներ, իսկ ապրիլի 29-ին նրանց թիվը գերազանցեց 800-ը, ովքեր սպանվեցին թուրք ոճրագործների կողմից և հենց այդ օրը Հայաստանում և աշխարհի շատ երկրներում նշվում է որպես Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր։
  5. Այսպես, 2005 թ. ապրիլի 10-ին, պատմության մեջ առաջին անգամ, Թուրքիայի վարչապետ Էրդողանը պաշտոնական նամակ հղեց ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյա նին, որտում մասնավորապես ասվում էր. «.մենք կոչ ենք անում հիմնել մեր երկու երկրները ներկայացնող պատմաբաններից ու այլ փորձագետներից մի միասնական խումբ, որը կուսումնասիրի՝ 1915 թ. դեպքերն ու զարգացումները ոչ միայն Թուրքիայի ու Հայաստանի, այլ նաև այդ խնդրի հետ կապ ունեցող բոլոր երկրորդ երկրների արխիվներում։
  6. Հայկական ջարդերի ժամանակ Արևմտյան Հայաստանում կազմակերպվել են մի շարք ինքնապաշտպանական հերոսամարտեր և ապստամբություններ՝ Մուս լեռան, Վանի, Սասունի, Զեյթունի։
  7. Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, բացի հայերի ցեղասպանությունից, երիտթուրքական կառավարությունը կազմակերպել է մյուս քրիստոնյա ազգերի զանգվածային սպանություններ, մասնավորապես ասորիների ցեղասպանությանը զոհ է գնացել 500 000 – 750 000 ասորի, իսկ Պոնտոսի հույների ցեղասպանության արդյունքում զոհվել է 350 000-ից մինչև 1 200 000 հույն։
  8. Թուրքական ժխտողականությունը շարունակվում է՝ շարունակելով Հայոց ցեղասպանությունը։

Պատմություն

Քրիստոնյա հպատակների համար սահմանվում են օրենքներ,
հատուկ գրքում, որը կոչվում էր «Կանունի րայա»։
Ըստ այդ օրենքների, հայերը
թուրքերի հետ միևնույն թաղում ապրելու, թանկարժեք իրեր կրելու, գեղեցիկ հագնվելու, թամբած ձի հեծնելու և, որն ամենակարևորն է, զենք կրելու, անգամ սուր դանակ պահելու իրավունք չունեին։
Ոչ միայն հայերը, այլ նաև բոլոր հպատակ քրիստոնյաները ինչպես
զենք կրելու, այնպես էլ որպես զինվոր բանակում ծառայելու իրավունք
չունեին:
Զինվոր տալու փոխարեն, այլադավանները Թուրքիայում վճարում էին
զինվորական տուրք։ Հայերը այդ հարկը տուգանք էին համարում։ Այս հարցը երկար քննարկվեց և ի վերջո ՝ 1856 թ. փետրվարի 18-ի սուլթանական
հրովարտակը 17-րդ հոդվածով հայտարարեց, որ վերջնականապես
հաստատվում է քրիստոնյաների զինվորական ծառայության պարտքն ու իրավունքը։Առաջին տարում` 1857 թ., պետք է զորակոչվեր 3500 մարդ, իսկ
հաջորդ տարիներին զորակոչիկների քանակը, իբրև թե, պետք է հասցվեր
25000֊ի։
1877 թ. նոյեմբերին, ռուս–թուրքական պատերազմի ժամանակ, սուլթան
Համիդի հրամանը զենքի կոչեց 17-45 տարեկան հպատակ քրիստոնյաներին:
Հայերի զինվորական
ծառայության հարցը բարձրացավ։ Պաշտոնապես առաջարկվեց Կ.Պոլսի
հայերից երկու գունդ ստեղծել, յուրաքանչյուրում` 100-200 զինվոր:

Ռուս–թուրքական պատերազմի ժամանակ  թուրքական զորքերի հրամանատար Մուխթար փաշան բողոքում էր իր զորքերից և հատկապես` քրդերից, նրանց համարում էր իր պարտությունների հիմնական պատճառը, որովհետև հենց որ կողոպուտի հարմար առիթ էր լինում, նրանք հարձակվում
էին խաղաղ բնակավայրերի ու տների վրա` թալանի նպատակով։

Ռուս-թուրքական հաջորդ պատերազմը սկսվեց 1878թ. ապրիլի 12֊ին։ Հայերը ռուսական զորքերին ռազմական գործողությունների ընթացքում աջակցում էին։ Այդ նպատակով, նախքան պատերազմը, նաև պատերազմի ընթացքում կազմավորվեցին հայկական կամավորական ջոկատներ։
• Պատերազմի սկիզբը
Կովկասյան ճակատում հարձակողական գործողությունները պետք է ընթանային երեք հիմնական ուղղություններով: Գլխավոր հարվածը պետք է հասցներ կորպուսի կենտրոնական զորախումբը` Ալեքսանդրապոլ (Գյումրի)-Կարս-Կարին ուղղությամբ` հայ զորավարներ Միքայել Լոռիս-Մելիքովի և Հովհաննես Լազարևի գլխավորությամբ: Անցնելով սահմանը և արագ առաջանալով` ռուսները գրավեցին Արդահանը և ապա պաշարեցին Կարսի բերդը։ Փայլուն հաջողությունների հասավ գեներալ Տեր Ղուկասովի Երևանյան 13000֊անոց զորախումբը։ 1877թ. ապրիլի 15-ին Տեր-Ղուկասովի զորախումբն արշավեց Բայազետի վրա: Լսելով հարձակման մասին Բայազետի գավառի կառավարիչ Ալի Քեմալ փաշան, շտապ նահանջեց Տեր-Ղուկասովի զորաջոկատն անարգել մտավ Բայազետ: Այնտեղ թողնելով շուրջ 1500 զինվորներից կազմված կայազոր՝ գեներալն իր հիմնական ուժերով շարունակեց առաջխաղացումը և գրավեց Դիադինը,Ղարաքիլիսան (ներկայիս՝ Վանաձոր) ու Վաղարշակերտը (Ալաշկերտ)։

• Տեր-Ղուկասովի զորաջոկատի նշանավոր նահանջը

Ռուսական զորքերի անհաջող գործողությունների հետևանքով հունիսի 15-ին Տեր-Ղուկասովը գլխավոր հրամանատարությունից նահանջելու (հետ գնալու) կարգադրություն ստացավ: Թուրքական բանակի, քրդական ջոկատների միջով նահանջը սխրանք էր։ Տեր-Ղուկասովի՝ առջև ծառացած խնդիրն ավելի էր բարդանում այն պատճառով, որ Ալաշկերտի հովտի հազարավոր հայեր, տեղեկանալով նահանջի մասին, ցանկություն հայտնեցին անցնել սահմանը։LikeForwardCopyReportՇուրջ 10 օր ու գիշեր ձգվեց Երևանյան ջոկատի ոդիսականը։ Տեր-Ղուկասովի ջոկատը (այդ թվում` 600 հիվանդ ու վիրավոր) հազարավոր հայ ընտանիքների հետ, առանց կորստի անցնելով ավելի քան 200 կմ, հատեց ռուսական սահմանը։

Ուսումնական հետազոտություն

Փառանձեմ թագուհի

Փառանձեմ թագուհու կերպարը հակասական կերպար է. ոմանց համար նա հերոս էր ու արժանավայել թագուհի, ոմանց համար` դեւերին ծախված չար կախարդ: Ոմանց համար նա օրինակ էր առաքինության, հայրենասիրության ու նվիրվածության, ոմանց համար` անբարո կին: Փառանձեմ թագուհին նվիրյալն էր իր երկրի, իր ազգի եւ պետության: Փառանձեմը Սյունյաց անառիկ լեռների պես հպարտ ու աննվաճ էր: Հայոց թագուհին ծանր պահին անգամ չկորցրեց իր ոգու հպարտությունն ու արիությունը: Նրա գեղեցկությունը հռչակվեց ողջ աշխարհով մեկ:

Արշակ Բ

Արշակ Բ-ի թագավորության առաջին տասնամյակում Հայաստանն ապրել է խաղաղությամբ, բարգավաճել և հզորացել է: Արքունի զորաբանակը մեծացնելու, թագավորական իշխանությունն ամրապնդելու նպատակով Կոգովիտ գավառում հիմնադրել է Արշակավան քաղաքը։ Արշակ 2-ն վարել է նախարարներին համախմբելու, անհնազանդներին հպատակեցնելու քաղաքականություն:

Ղրիմի պատերազմ 1853 – 1856

Ղրիմի պատերազմ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Հակառակորդ կողմերը սկսեցին եռանդուն նախապատրաստվել պատերազմին: Կովկասյան ճակատում Թուրքիան կենտրոնացրել էր մոտ 100 հազարանոց բանակ՝ Աբդի փաշայի հրամանատարությամբ: Հյուսիսից նրան պետք է օժանդակեին ապստամբ լեռնականների ջոկատները՝ Շամիլի գլխավորությամբ: Թուրքական ստվարաթիվ բանակին պետք է դիմակայեր Կովկասյան ճակատում գործող ռուսական կորպուսը: Վերջինս հրամանատար նշանակվեց գեներալ Բարսեղ Բեհբութովը: Բնական էր, որ գեներալի առաջնահերթ խնդիրն իր անհամեմատ փոքրաթիվ ուժերի շուտափույթ համալրումն էր: Սեւծովյան շրջանից շտապ Կովկասյան ճակատ փոխադրվեց 16 հազարանոց հետեւակային մի դիվիզիա:

Հայ կամավորական ջոկատների կազմավորումը

Պատերազմի նախօրեին եւ ընթացքում լայն թափ ստացավ տեղի ազգաբնակչությունից, առավելապես հայերից աշխարհազորային ջոկատների կազմավորումը: Հայ կամավորներ էին հավաքագրում Վաղաշապատում, Սարդարապատում, Ալեքսանդրապոլում: Օգոստոսին Շուշիում գնդապետ Աղայանի գլխավորությամբ ձեւավորվեց կամավորականների երեք հարյուրյակ: Նույնը նաեւ, Շամախիում: Կամավորական ուժերի ներգործման գործում մեծ դեր ունեցավ Միքայել Լոռիս-Մելիքովը: Հենց նա ստանձնեց կամավորականների մի խոշոր խմբավորման հրամանատարությունը, որոնք այդպես էլ կոչվում էին՝ «Լոռիս-Մելիքովի կամավորներ»: Նա նաեւ ղեկավարում էր հետախույզների եւ թիկունքում գործող գործակալների աշխատանքը: Նա եռանդուն բանակցություններ էր վարում քրդական ցեղերի առաջնորդների հետ: Նրա քայլերի շնորհիվ քրդերը միացան ռուսական բանակին: Նրանցից հենց հարյուր հոգի մտավ հենց իր՝ Լոռիս-Մելիքովի աշխարհազոր, որում բացի հայերից կային նաեւ ռուսներ, պարսիկներ, հույներ, վրացիներ:

Ռազմական գործողությունների սկիզբը

1853թ. հոկտեմբերի վերջին թուրքական կենտրոնական՝ քառասուն հազարանոց զորաբանակը Աբդի փաշայի գլխավորությամբ Կարսից շարժվեց դեպի Ալեքսանդրապոլ: Թշնամին անցավ Ախուրյան գետի աջ ափը եւ բանակեց Ալեքսանդրապոլից տասնհինգ կմ հեռու գտնվող Շիրակավան գյուղում: Թուրքերի առաջխաղացումը կասեցնելու համար գեներալ Օրբելիանու գլխավորած՝ յոթ հազարանոց առաջապահ զորախումբը՝ սպառազինված 28 հրանոթով: Իշխան Օրբելիանու զորախմբի կազմում էր Լոռիս- Մելիքովը:

Բայանդուրի ճակատամարտը

Ռուսական զորքերի մոտենալուն պես թուրքերի առաջահ ջոկատը մարտի չբռնվեց այլ նահանջեց: Բայանդուրի մերձակայքում ռուսական զորախումբն անսպասելիորեն ընկավ գյուղի շրջակա բարձունքների վրա դիրքավորված հակառակորդի հրետանային ուժգին կրակի տակ: Շուտով օգնական ուժերով Բայանդուրը հասավ գեներալ Բեհբութովը եւ, ծանոթանալով իրավիճակին, անմիջապես մղվեց դեպի թշնամու ձախ թեւը: Բեհբութովի այս վճռական քայլը թշնամուն հարկադրեց նահանջել: Ռուս պատմաբանի բնորոշմաբ՝ Բայանդուրի ճակատամարտը Բաշքադըկլարի եւ Քյուրունկդարայի նշանավոր ճակատամարտերի նախերգանքն էր:

Հայոց թագուհիներ․ ուսումնական հետազոտություն

Նախագիծ՝ Հայոց թագուհիներ․ ուսումնական հետազոտություն

Փավստոս Բուզանդի հայոց պատմություն գրքից հատված

Գլուխ՝ ԺԵ

Այն ժամանակները Սյունյաց նախարարներից մեկրճԱնդովկր, մի գեղեցիկ դուստր ուներ Փաոանձեմ անունուք,որ շատ հոշակված էր իր գեղեցկությամբ ու պարկեշտո ւ ֊
թյամր։ Ապա Գնեք պատանին’ թագավորի եղբորորդին,նրան կին առավ։ Այս աղջկա գեղեցկությունը շատ հռչակվեց ու տարածվեց և հնչեց զանազան վայրերում։ Այս համբավից բորբոքված’ Տիրիթը’ Գնելի մյուս հորեղբորորդին,սիրահարվեց իր հարսինև դրա համար մի հնարք էր որոնում, որ կարողանա իր հարսին տեսներ Երբ իր ցանկությանը հասավ, հարսին տեսավ, այնուհետև սկսեց հնարքներ մտածել այդ կնոջմարդուն կորցնելու, հուսալով, թեգուցե կարողանա հետո նրա կնոջը հափշտակ ել։Տիրիթն սկսեց նենգավոր հնարքներ մտածեր վարձում էր շատ օգնականներ ու գործակիցներ, որոնցով կարողանաիր շարախոսությունր առաջ տանել։ Եվ Գնելի մասին սուտմա տնություններ էր նենգորեն հաղորդում Արշակ թագավորին, թե Գնելր մտադրություն ունի թագավորել և քեղսպանել։ Բոլոր մեծամեծները, նախարարները և ազատները
սիրում են Գնելին, մեր ամբողջ երկրի նախարարները գերադասում են նրա իշխանությունը իրենց վրա, քան քոնը։Ասում են. օրարդ, արքա, իմացիր և տես, թե ինչ պիտի անես,ինչպես պիտի կարողանաս քեղ փրկել»։ Այսպիսի խոսքերով գրգռում էին Արշ’ակ թագավորին, մինչև որ նրան համոզեցին իրենց ասածների նկատմամբ։ Ուստի թագավորր Գնել պատանու նկատմամբ ոխով լցվելով հալածում էր նրան և երկար ժամանակ նենգավոր խորհուրդ էր մտածում նրա դեմ։ Ապա նավասարդի ( տոնե՜րին) մոտ Արշակ թա գա վո րը մտ ա ծեր Գնել պատանու ն իր մոտ հրավիրել և սպա նել։ Նրա մոտ է ուղարկում Մ ա միկոնյան ցեղի նահապետ Վարդանին սպարապետի եղբորը, որն ե ն գ ո ւթ յա մ բ, մ ե ծ ա մ ե ծ երդումներով կարողանա կա նչել, որ այս խորհուրդը բոլորովին գաղտնի մնա, գուցե փախչիազատվի, այլ խ ա բ ե լո վ ու հրապուրելով բերի հա սցնի մինչև մահվան տեղը։ Թագավորի բանակը գտնվում էր Շ ա հ ա պ ի ֊
վանում, Ար շակունիների բուն բ ա ն ա կ ա տ ե ղ ո ւմ , պարսպապատ որսատեղի տ ա կ, ձիարշավի հրապարակի վ ր ա ։Վարդան մեծ նահապետը Արշակ թագավորի կողմից եկավ, գտավ պատանի Գնելին մոտակա տեղում, ա յս ի ն ք ն’ Աոավյուտք կոչված գյուղում։ Մեծ երդումներով ու վարպետ խաբեությամբ համոզեց պատանի Գնելին’ իր կնոջ և տանու մարդկանց հետ գնալ արքունի բանակը ( հավատացնելով),թե Արշակ թա գավորր նրան մեծա րա նքի համար է հրավի րում։ «Թագավորը (ասաց նա) չկամեցավ նավասարդի տոները առանց քեզ ա նցկա ցնել, նա ա յժ մ բա րեհա ճ է դեպի քեզ, որովհետև իմա ցա վ, որ քո մեջ չկա չարություն, ինչպես որ չարախոսներն էին ասում, նա հա մ ո զվ եց, որ մինչև ա յժմ իզուր էր քեզ ատում, մինչդեռ դու նրա կողմից արժանի ես սիրո))։ Գնելը իր ամբողջ կազմությամբ ճանապարհ ընկավ, ա մբողջ գիշերը մեծ աճապարանքով եկավ հասավ արքունի բա նա կը, որովհետև հաջորդ օրը, որ լուսանում էր, կիրա
էր։ Այդ օրն էր հանդիպում Մեծ Հովհաննես (Մ կրտ չի) հիշատակի տոնը, որ Գրիգորից և Տրդա տ ից սա հմա նված էր ագավան ավանում։ Այդ տոնին եկել էր աշխարհական մարդկանց մ ե ծ բա զ մ ո ւթ յո ւն , և զանա զան գ ա վ ա ռ ն ե ր ի ց’ շատ եպիսկոպոսներ։ Ներսես մեծ եպիսկոպոսապետն էլ իր կ ո ղ մից ուղարկեց իր աթոռակից Խաղին և իր եպիսկոպոսական ավագ Մուրիկ անունովս սարկավագին, որ գնա այնտեղ և
ինչ որ հարկավոր է կատարեն, իսկ ինքը մնա ց արքունական բա նա կ ո ւմ , որպեսզի հաղորդությունը ա յնեղ էլ կատարեն։ Եվ այդ դիքեր բանակում կաթողիկոսի ն երկ արիությամբ գիշերային մեծ պաշտամունք կատարվեց։ Լույսը բացվելու դեմ Գնելի խումբը հասավ արլ ոնիբանակը։ Երբ Գնելը բանակի մեջ մտավ, թագավորին իմացտվին նրա գալուստը։ Ապա արքունիքից հրաման տր վեց’
բանակից դուրս պահել նրան և տանել սպանել։ Եվ մինչ նա ձի հեծած անցնում էր բանակի միջով և մոտենում էր արքունի հրապարակին, այդտեղ արքունիքից վրա են հասնում բազմաթիվ սպասավորներ’ զինված սրերով, նիզակներով, սվիններով, վաղրերով ու սակրերով, և ասպարակիր հետևակ զորք։ Նրանք հասան, բռնեցին Գնել պատանուն, ձի ուց վեր գցեցին, ձեռքերը ետևը կապեցին և առան տարան գլխատելու տեղը։ Նրա կինը նույն վաշտի մեջ էր իր ամուսնու հետ և եկել էր ժանվարով97։ Երբ տեսավ, որ իր ամուսնուն բռնեցին ու կապեցին, իսկույն վազեց եկեղեցի, որտեղ բանակի մ արգկանց համար աստվածային արարողություն էր կատարվում’ առավոտյան աղոթքը, ուր գտնվում էր նաև Ներսես մեծ եպիսկոպոսապետը։ Եինը հասնեք ով եպիսկոպոսապետի մոտ’ գուժում էր իր անմեղ ամուսնու կոբուստը։ ճիչ բարձրացրեց’ ասելով. «Շ տապի’ ր, հասի ր, ամուսնուս առանց մեղքի, առանց հանցանքի խողխողում են»։ (Իսկ նա) արարողությունը ընդհատելով’ վազում է թագավորի и են յա կր, դռանը հասնելով’ ներս է ընկնում թագավորի մոտ։ Իսկ թագավորը, երբ տեսավ մեծ քահանայապետին, իմանալով, որ եկել է բարեխոսելու և համոզելու, որ (Գնե1ր) չսպանվի, սամուրենին գլխին քաշած, շտապով իր երեսր ծածկում է’ խռմփացնելով’ իբր թե քնած է 98, որպես թե նրա խոսքերը չի լսում։ Իսկ սուրբ Ներսեսը մոտեցավ, բռնեց թագավորից, սկսեց խոսել նրա հետ և ասաց. *Հիշի’ր։ թագավո՛ր, մեր տիրոջը, որ մեր սիրո համար իջավ իր բուն բարձրությունից, եղբայր դարձավ մեզ՝ անարժան ծաոաներիս, ոչ ուրիշ նպատակով, այլ միայն որպեսզի սիրո վարդապետող յինի, որպեսզի
մենք էլ մեր աստվածային վարդապետին նայելով’ միմյանց խնայենք, միմյանց երկյուղածությամբ սիրենք, իրար վնասել չհամարձակվենք։ Իսկ եթե դու քո եղբորը, ծառայակցին, ընկերակցին ու հարազատին չխնայես, մեր տերն էլ, որ կամավորապես մեզ եղբայրակից է դարձել, քեզ չի խնայի։ Որովհետև նա մեզ այսպես ասաց. «Ով ձեզ լսում է, ինձ է լսում. և ով ձեզ րն ղուն ում է , ինձ է ը նդո ւնում , իսկ ով ձեզ անարգում է, ինձ է անա րգում» ։ Լսի ր ք ր ի ս տ ո ս ի ն , որ ն երկածումս քեզ հետ խոսում է մեր բ ե ր ա ն ո վ , որպ եսզի չկ ո ր ­ չես դու, գուցե թագավորությունից զրկվելով, մենակ ողջողջ շրջես, և ոչ ոք քեզ չօգնի ։ Լսի ր քր ի ս տ ո ս ի ն , ինքդ քեզ խ ն ա յի ր . քո հարազատ եղբոր արյունը մի’ թ ա փ իր, արդար մարդուն անմեղ տեղը անխնա մի սպանիր»։ Ւսկ թա գավորը քար կտրածի պես ոչինչ չէր լսում, երեսը ծա ծկել էր շորով և բա ց չէր անում, չէր կ ա մենո ւմ նրա խոսքերին պ ա տ ա սխ ա ն ել. այլ գա հույքում կո ՂՔՒ ընկա ծ փաթաթվել, ծածկվել էր, տեղից շարժվել անգամ չէր ուզում։ Եվ մինչդեռ ( սուրբ Ներսեսը) այսպիսի համոզիչ խ ոսքերով հորդորում էր թ ա գ ա վ ո ր ի ն , Երազմակ դահճապետ ը դրսից եկավ, մտ ա վ թ ա գա վո րի սենյա կը և սկսեց պ ա տ մ ե լ. «րԱրքունի բոլոր հրամանները կատարեցի, — ասաց , — Գնելին առա տարա մինչև որսատեղի պատի տակր, սպանեցի և նույն տեղում թ ա ղ ե ցի ս։ Այն ժամանակ սուրբ Ներսեսր խ ոսել սկսեց և ա ս ա ց . աՒնչպես որ քարբ օձը խ ց ո ւմ է իր ականջները, որպեսզի ճարտար կախարդի ձա յնը չլսի և գեղ չընդունի իմա ստուն դեղատուից, այնպ ես էլ դու ականջներդ խ ց ե ցի ր , լսողությունդ փակեցիր, որպեսզի աստվածային խոսքի խրատը չչսես, այլ գազանների բարք ստանալով’ սկսեցիր մարդիկ ուտել։ Ուստի ինչ որ գազանների մասին է ա սվա ծ, քեզ վրա կկատարվի։ Ասված է • <րԱստված նրանց ատամները նրանց բերաններում կփշրի, և. առյուծների ժա նիքները տերը խ ո ր ­ տակեցի։ Որովհետև դու քո տեր քրիստոսի հրամանին բնգգիմա ցա ր, ուստի անպիտան ու անարգ դա ռնաս, ինչպես թափված քուրը, և տկարանաս, երբ սա աղեղը լարի։ Եվ այն կործանումը, որ մարգարեի բերանով ասվեց, կհասնի ձեր վրա, որ դուք’ Արշակունիներգ, կխմեք վերջին բա ժա ­ կը, կխ մեք, կհարբեք ու կկործանվեք և այլևս չեք կանգնի։ Եվ տիրոջ ( երկրորդ) գալստյան ժամանակ հավիտենական կրակի սպաոնալիքը ձեր վրա կհասնի, կընկնեք խավարի մեջ և այլևս չեք տեսնի աստծու որդու փառքի արևր։ Ւսկ դու, Արշակ, որովհետև Կայենի գործը կատ ա րեցիր, Կայենի անեծքին գաս. ողջ-ոզջ թագավորությունիցդ զրկվես և չ ա ր շարանքներ կրես քո Տիրան հորից ավելի և գառն մահվամր
մեծ նեղության մեջ կյանքդ վերջացնեսֆ։ Ներսես մեծ քահանա յա պետը այս բոլորն ասաց թագավորին և նրա մոտից գնաց ու այլևս այն բանակը չվերադարձավ։ Իսկ Գնել պատանուն առան տարան արքունի որսատեղի
մոտ և գլխատեցին լեռան մի բլրի վրա, որին էսին են ասում, որսերի արգելանոցի պատի մոտ, բանակատեղի դեմուդեմ, մուրտաստանի աղբյուրների մոտ սարքված արքունի բազմոցների հանդեպ։ Ապա հրաման տրվեց թագավորից. բանակում եղող բոլոր մարդիկ, մեծ ու փոքր, առհասարակ առանց բացաոությա ն, գնան կոծ անեն ու ողբան սպանված Արշակունի մեծ սեպուհ Գնելին. ոչ ոք չհամարձակվի չգնալ։ Ինքը’ թագավորն էլ գնալով լացողների մեջ նստեց, ողբաց իր եղբորորդուն, որին ինքն սպանեց։ Գնացել նստել էր դիակի մոտ,ինքը լալիս էր և հրամայում էր լաց ու կոծը սաստկացնել սպանվածի համար։ Իսկ սպանվածի կինը’ Փառանձեմր,
զգեստները պատառոտած, վարսերը արձակած, կուրծքը բացած, կոծում էր սգատեղում, բարձր ճչում էր, աղիողորմ ողբով ու արտասուքով բոլորին լացացնում էր։ Իսկ Արշակ
թագավորը լացողների մեջ տեսնում է սպանվածի կնոջը, ցա նկանում է և աչք է դնում’ իրեն կին առնելու նրան։ Իսկ նա, որ նենգությամբ այն մատնությունը արեց և դավով կատարել տվեց հարազատի սպանությունը, այսինքն Տիրիթը։ սաստիկ սիրահարված էր այդ կնոջը, այդ պատճառով էլ թագավորի ձեռքով նենգությամբ այդ սպանությունը կատարեց։ Արդ’ երբ կոծը սաստկացած էր, Տիրիթն այլևս չէր կարողանում իր կրքերը զսպել։ Մ արդ է ուղարկում մեռածի կնոջ մոտ և ասում. «Շատ էլ մի’ չարչարվիր, ես նրանից լավ տղամարդ եմ. ես քեզ սիրեցի, այս պատճառով էլ նրան մեռցնել տվի, որպեսզի քեզ կնության առնեմ Ֆ։ Արդ’ մինչ բազմությունը դիակի շուրջը մոլեգնաբար
կոծում էր, Տիրիթն այսպիսի պատգամ է ուղարկում։ Կինր բողոք բարձրացրեց. «Լսեցե’ք բոլորգ, իմ ամուսնու մահը պատճառով եղավ, մեկը ինձ վրա աչք գրեց և ամուսնուս իմ պատճառով սպանել տվեց»։ Մազերը փետում էր, ճչում էր կոծելիս։ Երբ այս կարևոր իրողությունը բ ա!)վնց> ամենքին հայտնի դարձավ, ձայնարկուներն ևս լսեցինք ( Փաոանձեմր) մայր դարձավ, բոլոր ձայնարկուները09 սկսեցին ողբաձայն խաղի նման երդել Տիր իթի սիրա հա րությունը, ալք տնկելը, մատնությունը, մահվան հնարք գտնելր, սպանությունը։ Սպանվածի վրա կոծ անելով’ աղիողորմ ձայնով երդում էին այս բաները։ Երբ նրանց ձայները դադարեցիրե100, իրողությունն արդեն տարածվել, հռչակվել էր։ Արշակ թագավորը երբ այս լսեց և հանգամանքներին վերա հասուն եղավ, զարմացավ, ապշեց մնաց, զգաստացավ եղածի վրա, ըմբռնեց իրողությունը։ Ապա սկսեց նա խոսել ձեռքերը իրար խ փ ելով, խ իստ զղջաց արածի համար և ասաց ((Որովհետև Տիր իթ ը անարժ ան սիրով սիրահարվել է Գնեչի կնոջը, այս պատճառով էլ այդ չարիքը հնարեց, մա տ նությա մբ անմեղ մահվան պատճառ դարձավ, զուր ու անտեղի մեզ էլ իր պղծության համար արդար արյունի մեջ շա ղա խեց, իր եղբորը կորցնել տվեց և մեզ ժա ռա նգել տ վեց սո սկա լի չարիք ու անեծք, որոնք չեն ա ն ցն ի »։ Երբ թագավորը հաստատապես իմա ցա վ գործի հանգա-*մանքները և ճքտեց իրողությունը, ա ռժա մ ան ակ չլսելու տվեց, լռեց, սպասեց։ Եսկ երբ մեռելը թա ղեցին նույն տ եղում, որտեղ սպանվել էր, և այս անցքի վրա բա վա կա ն ժ ա ­մանակ անցավ, ապա Տիրիթը պատգամավոր ուղարկեց թագավորի մոտ . «Ոարեհաճիր , արքա, և հրաման տուր, որ Գնելի կնոջը1 Փառանձեմ ի ն , ինձ կին ա ռ ն ե մ »։ Թ ագավորն
այս լսելով ասաց. «Ա յժմ հաստատ գիտեմ, որ լսածս ճիշտ
է։ Գնելի մահը իր կնոջ պատճառով ե ղ ա վ »։ Թագավորն իս-> կույն մտածեց Տիրիթին նույնպես սպանել Գնելի մահվան փոխարեն։ Երբ Տիրիթն այս լռեց, թագավորից ահաբեկ-՝ված’ գիշերով փախավ։ Արշակ թագավորին իմաց տվին Տիրիթի փ ախուստը։ Արշակ թա գավորը հրաման տվեց ա ղա տ ­ ների բա նա կին’ հետամուտ լինեն Տիրիթին և որտեղ որ նրան հա սնեն, նույն տեղում սպանեն։ Շատ քաջեր փ ա խ րստական Տիրիթին հետամուտ եղան, գնացին հասան մինչև Ոասեն գավառը և անտառի մեջ, տեղնուտեղը սպանեցին Տիրիթին, սրտեղ հանդիպեցին նրան։ Սրանից հետո Արշակը իրեն կին առավ սպանված ( Գնելի} կնոջը’ Փառանձեմին։ Եվ որքան Արշակր սիրում էր կնոջը, այնքան էլ սա ատում էր Արշակ թագավորին, ասելով, թե մարմնով թավամազ է և գույնով թուխ։ Վերջը, երբ կնոջ սիրտը նրան չկպավ, Արշակ արքան մարգ ուղարկեց Հունաց երկիրը եայնտեղից կայսերական տոհմից, խնդրեց, բերել տվեց իրենկին Ողոմպի անունով։ Նրան ուժգին սիրով սիրեց և նրանով գրգռում էր առաջին կնոջ նախ անձը։ Փաոանձեմը սրտումոխ պահեց Ողոմպիի դեմ և միջոց էր փնտրում նրան սպանելու։ Ոայց հետո Փառանձեմը թագավորին մի տղա ծնեց, որի անունը դրին Պապ. նրան մեծացրին, չափահաս դարձրին։ Երբ նա առույգ պատանի դարձավ, նրան պատանդ ուղարկեցին կայսեր պալատը, Հունաց երկիրը։ Իսկ Փառանձեմը մեծ նախանձով ու ոխով լցված էր դեպի Ողոմպին և միջոց էր որոնում’ գեղերով նրան սպանելու, բայց չկարողացավ հնարք գտնել, որովհետև (ՈղոմպինJ շատ զգույշ էր իր անձին, մանավանդ կերակուրների և
ըմպելիքների մեջ։ Նա ուտում էր միայն իր նաժիշտների պատրաստած կերակուրները և խմում էր նրանց մեկնած գինին։ Երբ ոչ մի հնարք չգտնվեց նրան մահացու դեղերով թունավորելու, ապա անօրեն Փառանձեմը իրեն դավակից դարձրեց Մրջյունիկ անունով մեկին Տարոն գավառի Արշամունքից, որ այն ժամանակ արքունական պալատի երեց էր։ Անարժան, երբեք չկատարված, անջնջելի, անմոռանալի չարագործություն, հավիտենական տանջանքի արժանի, չտեսնըված, Ասված անարժան գործ կատարեց’ կյանքի գեղի մեջ
մահվան դեղ խառնելով։ Տերունական սուրբ ե աստվածային մարմնի, այսինքն’ հաղորդության հացի հետ խառնեցին մահվան դեղը, և Մրջյունիկ անունով երեցը եկեղեցում Ողոմպի տիկնոջը տվեց այն մահաբեր ( հաղորդությունը) և սպանեց։ Անօրեն Փաոանձեմի ամենաչար կամքը նրա ուզածի պես կատարելով’ այս չերեցը նրանից պարգև ստացավ Տարոնի գավառում Գոմկունք կոչված գյուղը, որտեղից
ինքն էր: Իսկ սուրբ Ներսես կաթողիկոսն այլևս Արշակ թա գա վորի երեսը չտեսավ մինչև նրա կորստյան օրր։ Ուստի Ներսեսի փոխարեն քրիստոնեության գլուխ նշանակեցին մի ոմն Չունակի, որ արքունի ստրուկների մեջ ամենից ստրուկն էր։ Թագավորը հրամայեց հրավիրել Հայոց աշխարհի բոլոր եպիսկոպ ոսներին, որ գան Չունակին Հ ա յո ց կաթողիկոս ձեոնագրեն։ Ոչ ոք չհ ա մ ա ձ ա յն վ ե ց գ ա լ, բ ա ց ի Աղձնիքի ևԿորդոլքի եպ իսկոպ ոսներից, որոնք և Չունակին կաթողիկոս ձեոնադրեցին թա գա վորի հրա մա նով։ Այս Չունակր մ ե ղ մ ու հանգարտ մարդ էր, հա նդիմ անելու կամ խրատ ելու լեզու չուներ, այլ հա մակերպ վում էր թ ա գա վո րի ա ր ա ծներին, ինչ էլ նա կատարեր*

Կերպարների վերլուծություն

Արշակ թագավոր

Փառանձեմ

Պավլիկյան շարժումը Հայաստանում և դրա տարածումը

Ավատատիրական հարաբերությունների արմատավորման հետ մեկտեղ ուժեղանում էր չունեւոր սոցիալական խավերի դժգոհությունը: Այս ամենին ավելանում էր օտարերկրյա ծանր տիրապետությունը՝ ավելի վատթարացնելով ժողովրդի վիճակը: Այս դժգոհությունը արտահայտվում էր սոցիալական եւ ազատագրական շարժումներով: Սոցիալական շարժումները կրում էին հակաեկեղեցական բնույթ: Արդեն 4 – 5 – րդ դդ. Հայաստանում հայտնի էին առաջին աղանդավորական շարժումները՝ անապատակներ, բորբորիտներ եւ մծղնեականեր անուններով: 7րդ դարի կեսերին Հայաստանում սոցիալական շարժումներն ուժեղացան արաբական արշավանքների շրջանում: Այդ ժամանակ բյուզանդական տիրապետության տակ ծնունդ առած շարժումը հավանաբար Պավելի՝ Պողոս Առաքյալի անունից ստացավ պավլիկյան անունը: Այն սկզբնավորվել է Արեւմտյան Հայաստանի Բարձր Հայք աշխարհի Մանանաղ գավառում: Նրա առաջին ղեկավարներից էր Կոնստանդին Սիլվանը: Նա շուտով տեղափոխվեց Փոքր Հայք եւ այնտեղ հիմնադրեց պավլիկյան առաջին համայնք: Օրեցօր պավլիկյանների ազդեցությունը աճեց: Կոնստանդինին հաջողվեց սպանել իսկ նրա, հավատակիցներից ոմանք ողջակիզվեցին խարույկի վրա: Կոնստանսինին շուտով փոխարինեցին այլ առաջնորդներ՝ Հովսեփը, Վահանը, Զաքարիան եւ ուրիշներ: Պավլիկյաները գտնում էին. որ աշխարհը բաժանված է բարու եւ չարի: Բարին էին աստվածային ուժերը, իսկ երկրի վրա իշխում էր չարը՝ սատանան: Չարի տակ նրանք հասկանում էին եկեղեցուն, հոգեւորականությանը ունեւոր խավի ներկայացուցիչներին: Չարին հակադրվելու համար նրանք իրենց ստեղծած համայնքում հաստատում էին սոցիալական հավասարություն: Պավլիկիաները չէին ընդունում Աստվածաշնչի Հին կտակարանը, իսկ նոր կտակարանից ճիշտ համարում էին միայն հատվածները: Նրանք ճանանչում էին Քրիստոսին, բայց մերժում էին նրա մարդկային բնույթը: Պավլիկիանները ուժեղացան 8 րդ դարում: Նրանք տարածվեցին նաեւ Արեւելյան Հայաստանում: 719 թ. Դվինում Հովհան Օձնեցի կաթողիկոսը նրանց դեմ պայքարելու համար հրավիրեց եկեղեցական ժողով, որտեղ պավլիկիաններին անվանեցին հերետիկոսներ՝ եկեղեցու թշնամի: Արգելվեց նրանց հետ շփումը, որի համար նախատեսվում էր մահապատիժ: Պավլիկյան շարժման մասնակիցների մեջ բացի հայերից կայն նաեւ հույներ ասորիներ: 9րդ դարում մեծ ճանաչում ձեռք բերեցին նոր առաջնորդներ Սարգիսը «Սերգիոս», Կարբեաս « Կարապետ» եւ Խրիսոխիրը: Սարգիսը ռազմական գործիչից բացի հմուտ գաղափարախոս էր: Նրա օրոք պավլիկյաները տեղափոխվեցին արաբական տիրապետության շրջան: Հետո բյուզանդացիները սպանեցին Սարգիսին: Կարբեասի գլխավորությամբ հիմնում են Տեւրիկ ամրոցը, որը դառնում է նրանց գլխավոր հենակետը: Կարբեսի դեմ դուրս եկավ Միքայել III-ը սակայն խայտարակ պարտություն կրեց եւ հազիվ փրկվեց գերությունից: Կարբեասի 40 հազար զորքը արաբների հետ հասավ մինչեւ Սեւ ծովի ափերը հետապնդելով բյուզանդացիներին: Սակայն սեպտեմբերի երեքին պավլիկիաները ծանր պարտություն կրեցին: Զոհվեց Կարբեասը: Նրան շուտով փոխարինեց իր փեսան՝ խիսոխիրը: Բարսեղ առաջինը փորձեց գրավել Տեւրիկ ամրոցը բայց նրան չհաջողվեց: 873 թ. Խրիսոխին անցավ հակահարձակման եւ թշնամուն հետապնդեց մինչև Անգորա « Անկարա» եւ գրավեց: Սակայն անակնկալ հարձակումով բյուզանդացիները ջաղջախեցին պավլիկիաներին: Շատերի հետ ընկավ նաեւ Խրիսխինը: Այնուհետև Բարսեղը գրավեց Տեւրիկը եւ շատ պավլիկիաներին փոխարինեց Բալականներ, որտեղ նրանք սկզբնավորվեցին:

Համեմատություն

Վարդանանց և Վահանանց պատերազմները շատ նվիրական և հայրենասիրական էին։ Պատերազմի ժամանակ զոհվեցին լիքը հայեր, բայց դրա շնորհիվ Հայաստանի Արևելյան մասը դարձավ անկախ պետտություն և չեղավ ուրիշների տիրապետության տակ։ Պաշտպանել կրոնափոխությունից։ Երկու պատերազմների նմանությունները այն էին, որ երկու պատերազմերում էլ պատերազմում էին պասիկների հետ։ Երկու պատերազմներն էլ տեղի են ունեցել 5-րդ դարում։ Նմանությունը այն էր, որ երկու պատերազմերում էլ կառավարել են Մամիկոնյանները։ Երկու տեպքում էլ պարսկաստանը ուզում էր կրոնափոխություն։ Տարբերությունը այն էր, Վարդանանցում սպարապետը զոհվեց, իսկ երկրորդում ոչ։ Տարբերությունը այն էր, որ Վահանանցում պարսիկները բռնի ձևով էին ուզում կրոնափոխություն, իսկ Վահանանցում սիրաշահելով։ Տարբերությունը այն էր, որ Վահանանց պատերազմում ժողով են արել Շիրակում և նոր որոշել ապստամբել, իսկ Վարդանանց պատերազմի ժամանակ մերժել են Հազկերտին Արտաշատում։