Բիզնես պլան (Կայքերի ստեղծում)

Նկարագրում

Կայքերի ստեղծում և ձևավորում

Կայքեր տեսակները որոնք ստեղծում ենք

1․Ամսագիր

2,Խանութ

3,Լենդինգ կամ Թիրախային էջ

4,Բիզնես քարտ

ծրագրավորման լեզուներ որոնցով մենք աշխատում ենք

HTML, CSS, JS-(JavaScript)

Մատակարարներ

Ինտերնետ պրովայդերներ

Ucom

Ծառայություն Ամսավճար
   WiFiaaS Տեխնիկական սպասարկում յուրաքանչյուր սարքի համար  (WiFi AP, երթուղիչ (router)  կամ այլ սարքեր)  3000 դրամ
   Հաճախորդի սեփական սարքավորման սպասարկում  Երևանում  (2 և ավելի) (ցանկացած ոչ EOL* Unify սարքավորում)  500 դրամ
   Հաճախորդի սեփական սարքավորման սպասարկում  մարզերում (2 և ավելի) (ցանկացած ոչ EOL* Unify սարքավորում)  750 դրամ

միանվագ միացման վճարը 5000 դրամ

Team telecom Armenia

Սակագներ

Գերարագ Ինտերնետ փաթեթ “Team Ինտերնետ” VDSL տեխնոլոգիայովԱրագությունԲաժանորդային վճար, 
դրամ/ամիս
Team Ինտերնետ 1515 Մբիթ/վրկ6 000
Team Ինտերնետ 3030 Մբիթ/վրկ9 000
Team Ինտերնետ 7070 Մբիթ/վրկ15 000

Պայմաններ

  • Գործող սակագնային փաթեթներից անցումները՝ անժամկետ։ Բաժանորդի հետ կնքվում է պայմանագիր՝ 18 ամիս ժամկետով։ Պարտադիր պայման է ֆիքսված հեռախոսակապի առկայությունը։

  • Բաժանորդներին օգտագործման է տրամադրվում WiFi ռոուտեր:

  • Պայմանագիրը խզելու դեպքում բաժանորդը պարտավոր է հետ վերադարձնել WiFi ռոուտերը կամ վճարել WiFi ռոուտերի պայմանագրում նշված ամբողջ արժեքը` 23 520 դրամի չափով՝ ներառյալ ԱԱՀ։ Պայմանագիրը վաղաժամ խզելու դեպքում, Բաժանորդը վճարում է տուգանք՝ 20 000 դրամի չափով։

  • «Team Ինտերնետ» սակագնային փաթեթով նախատեսված արագությունը տրամադրվում է հետևյալ հասցեներում` տեխնիկական հնարավորության առկայության դեպքում`Ստուգել հասցեները

skynet

6000 ԴՐ10.000 ԴՐ15.000 ԴՐ
25 ՄԲ/Վ 40 ՄԲ/Վ 75 ՄԲ/Վ
Free Wi-Fi Free Wi-Fi Free Wi-Fi
Անվճար Mobile TV Անվճար Mobile TV Անվճար Mobile TV
Անվճար միացում Անվճար միացում Անվճար միացում

Դոմեն

name.am

մինիմալ գին 1900 դր․ 1 տարի

մակսիմալ գին 2,056,800 դր․ 1 տարի

fozzy.com

մինիմալ գին 984 դր․ 1 տարի

մակսիմալ գին 14 136 դր․ 1 տարի

sweb.ru

մինիմալ գին 605 դր․ 1 տարի

մակսիմալ գին 1 837 284 դր․ 1 տարի

Գնորդներ

Մարդ ում պետք է առցանց խանութ

Ընկերություններ

Որ ընկերություններին է կարող պետք գալ կայք

Հագուստ

կոշիկ

վարկ

Փոխարինող ապրանքներ

Համակարգչաին/հեռախոսաին ծրագրեր

Օրինակ

AliExpress

Wildberries

Մրցակցային վերլուծություն

divly.ru

Միջին գնահատական 3.5/5

Գները

astudio.am

Միջին գնահատական 4.8/5

Գները

fastweb.ru

միջին գնահատական 4.6/5

գները

Շուկայի ուսումնասիրում

Նպատակը

Նախագծի նպատակն է ուսումնասիրել ապրանքի շուկան կատարել վերլուծություն այդ ապրանքի շուկայի շրջանակներում և պարզել թե ինչ քաղաքականություն է վարում ընկերությունը այդ շուկայում

ԸՆԹԱՑՔ

1․ Ընտել ուրևից է ապրանք կամ կազմակերպություն և հասկանալ նրա թիրախային խումբը

2․ Հասկանալ թե շուկայում ինչ ընկերություններ են արտադրում կամ վաճառում այդ ապրանքը

3․Կատարել մրցակիցների վերլուծություն հետևյալ կերպ

  1. ապրանքի կամ ծառայության որակը
  2. Գնային քաղաքանություն
  3. կայքի ճանաչենիությունը (Թրաֆիք,Օգտագործողների քանակ)
  4. Բռենդի ճանաչելիությունը
  5. Սպասարկման որակը
  6. Տեսականի

4․Կազմել սանդղակ և յուրաքանչյուր գործոնը գնահատել 1-5 բալային համակարգով

LaysChipsella 3dPringles
Որակ524
Գին351
Կայք514
Բռենդ524
Սպասարկման Որակ315
Տեսականի513

արժե՞ դառնալ ծրագրավորող + և – S.W.O.T. վերլուծություն

Ուժեղ կողմերը

  1. Աշխատանք տանից
  2. Բարձր աշխատավարձ
  3. Շատ ազատ ժամանակ
  4. Ազատ գրաֆիկ

Թույլ կողմեր

  1. Շարունակական ուսուցում
  2. գործունեության նստակյաց բնույթը
  3. աչքի լարվածություն

Սպառնալիքներ

  1. ցանցերի անջատում
  2. համակարգչի խափանում

Հնարավորություններ

  1. Դառնալ ավելի հայտնի , որպեսզի ավելի շատ գումար վաստակել
  2. գնալ պրակտիկաի հայտնի կազմակերպություններում որպեսզի դառնա ավելի հայտնի

Կազմակերպության հասկացությունը և բնութագիրը: Կազմակերպությունների տիպերը, դրանց բնութագրիչ առանձնահատկությունները:

Ձեռնարկատիրական գործունեություն

Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար անձը պետք է պետական ռեգիստրի գործակալությունում գրանցվի որպես իրավաբանական անձ կամհաշվառվի որպես անհատ ձեռնարկատեր:

Իրավաբանական անձ

Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: Իրավաբանական անձը պետք է ունենա ինքնուրույն հաշվեկշիռ:

Իրավաբանական անձինք կարող են լինել իրենց գործունեությամբ շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպություններ:

Առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձինք կարող են ստեղծվել տնտեսական ընկերությունների, ընկերակցությունների կամ կոոպերատիվների ձևով:

Անհատ ձեռնարկատերն

Անհատ ձեռնարկատերն այն ֆիզիկական անձն է, որն իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, ինքնուրույն, իր անունից և իր ռիսկով իրականացնել գործունեություն, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ (եկամուտ) ստանալն է:

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է համարվում մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի:

Ընկերության մասնակիցները պատասխանատու չեն ընկերության պարտավորությունների համար և կրում են ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը իրենց ներդրած ավանդների սահմաններում:

Ընկերության կանոնադրական կապիտալը կազմվում է մասնակիցների ավանդների արժեքից և նպատակ ունի ապահովելու պարտատերերի շահերը երաշխավորող ընկերության գույքի նվազագույն չափը: Ընկերության կանոնադրական կապիտալի նվազագույն չափ չի սահմանվում: Առանձին դեպքերում, կախված ընկերության գործունեության ոլորտից, oրենքով և այլ իրավական ակտերով կարող են սահմանվել կանոնադրական կապիտալի նվազագույն չափեր:

Ընկերության մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 49-ը: Հակառակ դեպքում այն մեկ տարվա ընթացքում վերակազմավորվում է բաց բաժնետիրական ընկերության:

Ընկերության մասնակիցն իրավունք ունի իր բաժնեմասը կամ դրա մի մասը վաճառել կամ զիջել մյուս մասնակիցներից մեկին կամ մի քանիսին: Բաժնեմասը երրորդ անձանց օտարել թույլատրվում է, եթե այլ բան նախատեսված չէ ընկերության կանոնադրությամբ:

Ընկերության մասնակիցները, իրենց բաժնեմասերին համամասնորեն, օգտվում են մասնակցի օտարվող բաժնեմասը գնելու նախապատվության իրավունքից, եթե այլ բան նախատեսված չէ կանոնադրությամբ կամ մասնակիցների համաձայնությամբ:

Լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերություն

Լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունը մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերություն է, որի կանոնադրական կապիտալը բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով բաժինների: Այսինքն` նույնը, ինչ նախատեսված է նաև ՍՊԸ-ի համար:

Տարբերությունը ՍՊԸ-ի համեմատությամբ այն է, որ այս ընկերության մասնակիցները նրա պարտավորությունների համար համապարտ սուպսիդար պատասխանատվություն են կրում իրենց գույքով` ընկերության կանոնադրությամբ բոլորի համար միանման որոշված իրենց ավանդների բազմապատիկի չափով:

Ընկերության մասնակիցներից մեկի սնանկության դեպքում ընկերության պարտավորությունների համար նրա պատասխանատվությունը մասնակիցների վրա բախշվում է նրանց ավանդներին համամասնորեն, եթե կանոնադրությամբ այլ կարգ նախատեսված չէ:

Բաժնետիրական ընկերություն

Բաժնետիրական ընկերություն է համարվում այն ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է որոշակի թվով բաժնետոմսերի: Անձը ներդրում է կատարում բաժնետիրական ընկերության կապիտալում՝ բաժնետոմս գնելով, և ձեռք է բերում դիվիդենտներ ստանալու ու ընկերության կառավարմանը մասնակցելու հնարավորություն: Բաժնետիրական ընկերությունը կարող է ստեղծվել նաև մեկ անձի կողմից կամ կազմված լինել մեկ անձից` նրա կողմից բոլոր բաժնետոմսերը ձեռք բերելու դեպքում: Բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալը կազմվում է բաժնետերերի ձեռք բերած բաժնետոմսերի անվանական արժեքից: Կանոնադրական կապիտալը որոշում է նրա պարտատերերի շահերը երաշխավորող Ընկերության գույքի նվազագույն չափը: Բաժնետիրական Ընկերության կանոնադրական կապիտալի նվազագույն չափ չի սահմանվում: Առանձին դեպքերում, կախված Ընկերության գործունեության ոլորտից, oրենքով և այլ իրավական ակտերով կարող են սահմանվել կանոնադրական կապիտալի նվազագույն չափեր:

Բաժնետիրական ընկերությունները լինում են փակ (ՓԲԸ) և բաց (ԲԲԸ):

Բաց բաժնետիրական է համարվում այն ընկերությունը, որի մասնակիցներն առանց մյուս մասնակիցների համաձայնության կարող են օտարել իրենց պատկանող բաժնետոմսերը: Ընկերությունն իրավունք ունի իրականացնել իր թողարկած բաժնետոմսերի ազատ վաճառք: ԲԲԸ-ի դեպքում հնարավոր չէ վերահսկել երրորդ անձանց կողմից բաժնետոմսերի գնումը և վաճառքը՝ հաշվի առնելով, որ չկա որևէ սահմանափակում բաժնետոմսերի ձեռքբերման և օտարման հարցում:

Փակ բաժնետիրական է համարվում այնպիսի ընկերությունը, որի բաժնետոմսերը բախշվում են միայն նրա հիմնադիրի կամ նախապես որոշված այլ անձանց միջև: Նման ընկերությունն իրավունք չունի անցկացնելու իր թողարկած բաժնետոմսերի բաց բաժանորդագրություն կամ սահմանափակ թվով անձանց առաջարկել այլ կերպ ձեռք բերելու դրանք: ՓԲԸ-ն պետք է ունենա 49-ից ոչ ավել բաժնետեր, այլապես՝ պետք է վերակազմակերպվի ԲԲԸ-ի: Փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերն այդ ընկերության այլ բաժնետերերի կողմից վաճառվող բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունք ունեն:

Լիակատար ընկերակցություն

Լիակատար է համարվում այն ընկերակցությունը, որի մասնակիցները /լիակատար ընկերներ/, կանոնադրությանը համապատասխան, ընկերակցության անունից զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ և իրենց պատկանող գույքով պատասխանատվություն են կրում նրա պարտավորությունների համար: Լիակատար ընկերներ կարող են լինել միայն անհատ ձեռնարկատերերը և/կամ իրավաբանական անձինք, ինչը դժվարացնում է այս իրավաբանական անձի ստեղծումը:

Լիակատար ընկերակցության կառավարումն իրականացվում է բոլոր մասնակիցների ընդհանուր համաձայնությամբ: Լիակատար ընկերակցության մասնակիցներն իրենց գույքով համապարտ պատասխանատվություն են կրում ընկերակցության պարտավորությունների համար:

Ընկերակցության վնասները և շահույթը բախշվում են մասնակիցների միջև բաժնեհավաք կապիտալում նրանց բաժնեմասերին համամասնորեն, եթե այլ բան նախատեսված չէ կանոնադրությամբ կամ մասնակիցների համաձայնությամբ:

Վստահության վրա հիմնված ընկերակցություն

Ի տարբերության լիակատար ընկերակցության, այս դեպքում լիակատար ընկերակցությանը, լիակատար ընկերներից բացի, մասնակցում են նաև մեկ կամ մի քանի ավանդատուներ /կոմենդատներ/, որոնք իրենց ներդրած ավանդների գումարների սահմաններում կրում են ընկերակցության գործունեության հետ կապված վնասների ռիսկը չեն մասնակցում ընկերակցության ձեռնարկատիրական գործունեությանը: Վստահության վրա հիմնված ընկերության անվան մեջ ավանդատուների անունները չեն նշվում, հակառակ դեպքում ավանդատուն դառնում է լիակատար ընկեր:

Ոչ առևտրային կազմակերություններ

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գոյություն ունեն ոչ առևտրային կազմակերպությունների մի շարք կազմակերպա-իրավական ձևեր, ինչպիսիք են հասարակական կազմակերպություններ (ՀԿ), հիմնադրամներ, կրոնական կազմակերպություններ, իրավաբանական անձանց միություններ, պետական ոչ առևտրային կազմակերպություններ (ՊՈԱԿ), համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ և այլն: Յուրաքանչյուր կազմակերպա-իրավական տեսակ ունի ընդհանուր և հատուկ կանոնադրություններն ու կանոնակարգերը՝ պայմանավորված իր հիմնադրման և գործունեության առանձնահատկություններով:

Նյութը վերցված է՝ Փոքր և Միջին Ձեռնարկության զարգացման ազգային կենտրոնի կայքից։

Կազմակերպությունների կազմակերփչաիրավական տեսակները

Գործնական հանձնարարություն

Գտնել համացանցից երկուական հայտնի կազմակերպություններ ըստ տիպերի

ՓԲԸ

«ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ) Ղեկավար Մհեր Աբրահամյան, վարչության նախագահ

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ) Կազմակերպության ղեկավար՝Արտակ Հանեսյան

ԲԲԸ

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերություն  (ԲԲԸ) Կազմակերպության ղեկավար՝Հակոբ Անդրեասյան

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերություն (ԲԲԸ) Կազմակերպության ղեկավար՝Արամ Խաչատրյան

ՍՊԸ

Աստղիկ բժշկական կենտրոն (ՍՊԸ) Ղեկավար: Ասատուր Ասատրյան, տնօրեն  

«ԱՊԱՉԻ» ( ՍՊԸ)-Կարեն Պողոսյան, գործադիր տնօրեն

Ձեռներեցություն.

Ներբեռնել գիրքը հղումը սա է ՝ https://www.mkuzak.am/wp-content/uploads/%D5%81%D5%A5%D5%BC%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF-%D4%B1.pdf

Առաջադրանք

Ծանոթանալ  Թեմա 3-ի  նյութի հետ, 24-31 էջեր;Բլոգում պատասխանել 31 էջի հարցերին

  1. Որո՞նք են հաջողության 3 գործիքները։

Տեսլական,նպատակ,ռազմավարություն։ Ի՞նչ է տեսլականը, և ինչո՞ւ է այն անհրաժեշտ գործարարին։

Տեսլականը N տարի հետո Ձեր կազմակերպության նկարագրությունն է։ Տեսլականի ձևակերպումը թույլ է տալիս գործարարներին հասկանալ, թե ինչ են իրենք ակնկալում բիզնեսից, ինչպիսին են տեսնում այն ապագայում։Տեսլականի ձևակերպումը և նպատակների ճիշտ սահմանումն անհրաժեշտ
են, որպեսզի բիզնեսը չկանգնի: Գործարարը, ով ունի տեսլական, առավել մեծ հնարավորություններ ունի հասնել իր սահմանած նպատակներին։ Տեսլականն ապահովում է ուժեղ ներքին մոտիվացիա, որը գործարարին օգնում է հաղթահարել վախերը, ներքին և արտաքին արգելքները:Տեսլականի ուժն այն է, որ գործարարը որքան կենտրոնանում է դրա վրա, այնքան կրկնապատկվում է դրան հասնելու ցանկությունը: Տեսլականը ստեղծվում է ներկայում, իրագործվում ապագա 5-10 տարում:

Ի՞նչ է նպատակը. ներկայացնել նպատակի սահմանման 5 չափորոշիչները։

Նպատակն այն վերջնական ցանկալի արդյունքն է, ինչի իրագործմանը ձգտում է գործարարը: Այն հաջողության հասնելու արդյունավետ միջոց է։Նպատակը կարող է լինել կարճաժամկետ, միջնաժամկետ կամ երկարաժամկետ։ Առաջնային տարբերությունը
նպատակներին հասնելու համար պահանջված ժամանակն է։
Կարճաժամկետ նպատակներն իրագործվում են կարճ ­ժամանակահատվածում: Ընդունված է կարճաժամկետ համարել մինչև 1 տարին իրագործվող նպատակը, միջնաժամկետ՝ մինչև 3 տարին, իսկ երկարաժամկետ են համարվում մինչև 5 տարին իրականացվող նպատակները:
Նպատակները սահմանելիս գործարարը պետք է հետևի, որ դրանք լինեն՝
’ հստակ,
’ չափելի,
’ հասանելի,
’ իրատեսական,
’ ժամանակի մեջ սահմանափակ:

Նպատակի կառավարումը ներառում է՝
’ հաջողությանը սպառնացող ոչ ռացիոնալ արգելքների գնահատում և վերացում,
’ ժամանակի կառավարում,
հաճախակի վերստուգում /կայունության ստուգում,
’ իրագործելիության ստուգում

Ի՞նչ է ռազմավարությունը, ինչո՞ւ է այն անհրաժեշտ գործարարին։

Դա կարելի է բնորոշել որպես կազմակերպության
բոլոր ռեսուրսների փոխազդեցության մոդել, որը կազմակերպությանը հնարավորություն
է տալիս արդյունավետ իրացնել իր առաքելությունը և կայուն մրցակցային առավելություններ ապահովել:
Ներկայումս կազմակերպություններում ռազմավարական կառավարման և գործուն
ռազմավարության առկայությունը դարձել է կենսական պահանջ և մրցակցային պայքարում հաղթելու գրավական:

Ո՞րն է Ադաիրի 3 շրջանների մոդելը, ո՞ւմ համար է այն կիրառելի։

Ո՞րն է Ադաիրի 50:50 կանոնը։

Ադաիրի 50:50 կանոնը պնդում է, որ մոտիվացիայի 50%-ը բխում է մարդուց,
իսկ 50%-ը՝ միջավայրից, հատկապես լիդերից: Ադաիրի կարծիքով՝ մարկանց ուղղորդում
են մի շարք գործոններ: Օրինակ՝ նա չի մոռանում բլիթի և մտրակի քաղաքականությունը, բայց դիտարկում է այն որպես բազմաթիվ գործոններից մեկը, որոնք որոշում են մարդկանց վարքը: Մոտիվացիայի ազդակ է նաև այն, թե ինչ ակնկալիքներ ունի անհատը:
Աշխատանքի պայմանները, անհատի նկատմամբ վերաբերմունքը և նրա վախերը անդրադառնում են մոտիվացիայի աստիճանի վրա: