Քոլեջ մուտքի ճամբար

Օր 1

Առաջին օրը ,երբ մուտք գործեծինք քոլեջ, մեզ սիրով դիմավորեցին կազմակերպիչները:Շրջեցինք քոլեջով և ծանոթացանք դասավանդողների հետ:

Օր 2

Երկրորդ օրը եղանք քոլեջի այն հատվածներում, որտեղ չէինք հասցրել լինել: Հետո բարձրացանք դասասենյակ, որտեղ էլ ներկայացրեցինք ինքներս մեզ:Նաև մեզ համար նոր բլոգներ բացեցինք:

Օր 3

Դե իսկ երրորդ օրը անցկացրեցինք մեր առաջին պարի դասը: Խոսեցինք ճամփորդությունների և մեր ընտրած մասնագիտությունների մասին:

Ինձ շատ դուր եկան այս երեք օրերը:Անհամբեր սպասում եմ սեպտեմբերի 1-ին :

Ճամփորդություն դեպի Սևան

Քոլեջի խմբով գնացել եինք վրանային ճամբար Սևանում:

Մենք կանգ առանք անտառում, որից ոչ հեռու գտնվում էր լողափը: Սկզբում մենք մի քիչ հանգստացանք, իսկ հետո գնացինք լողափ: Ցավոք լողափը շատ աղտոտված էր և մենք որոշեցինք այն մաքրել։ Արդեն մաքուր ափում կազմակերպեցինք մեր հանգիստը: Ցերեկները տարբեր խաղեր էինք խաղում, լողում :Գիշերներն էլ խարույկ վառում և զրուցում:

Ինձ շատ դուր եկավ այս ճամփորդությունը, բայց եթե ավելի շատ մարդ գար ավելի հետաքրքիր կլիներ։

Հույս ունեմ, որ հաջորդ գնալուց արդեն ավելի մաքուր Սևան կտեսնեմ: