Սովորողի անհատական նախագիծ ապրիլ

Հետաքրքիր փաստեր ջրի մասին

1.մարտի 22-ին, ջրային պաշարների համաշխարհային օրըն է, որը տոնվում է 1973թ․-ից՝ ՄԱԿի որոշմամբ։

2․ Տաք ջուրն ավելի արագ է սառույցի վերածվում, քան սառը ջուրը, սակայն գիտնականները մինչ օրս չեն կարողանում բացատրել, թե ինչու։

3․ Ջուրը հիշողություն ունի։ Գիտնականներն ապացուցել են, որ ջրի մոլեկուլյար կազմությունը թույլ է տալիս հիշել այն ամենն ինչ տեղի է ունենում շրջակա միջավայրում։ Այս հետաքրքիր երևույթը գիտնականներն անվանում են «ջրային հիշողություն»։

4․ Ջրի բավականաչափ օգտագործումն օգնում է առողջ սիրտ ունենալ։ Հետազոտողների հավաստմամբ այն մարդիկ, ովքեր օրական գոնե 6 բաժակ ջուր են խմում, ավելի առողջ սիրտ են ունենում, քան մյուսները։

5․ Մարդն իր կյանքի ընթացքում խմում է 35 տոննա ջուր։ Այս առումով թթվածնից հետո ջուրն ամենապահանջվածն է մարդկանց համար։

6․ Դեռ դպրոցից մենք գիտենք, որ ջուրը բնության մեջ հանդիպում է երեք վիճակներում՝ հեղուկ, պինդ և գազային: Սակայն գիտնականները առանձնացնում են հեղուկ վիճակում ավելի քան 5 տարբեր տեսակներ և 14 տեսակ՝ սառեցված վիճակում:

7․ Վերջին 50 տարիների ընթացքում շուրջ 507 կոնֆիլիկտ սկսվել է հենց ջրի պատճառով, որոնցից 21-ն ավարտվել է ռազմական գործողություններով։

8․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով աշխարհում ամենամաքուր ջուրն ունի Ֆինլանդիան, իսկ նրան հաջորդում են Կանադան ու Նոր Զելանդիան։

9․ Յուրաքանչյուր մայրցամաք ունի իր «մեռած գետը», որը ոչ մի տեսակի օգտագործման համար պիտանի չէ։

10․ Մինչև 2050թ․-ը ջրի թթվայնությունը կավելանա 150 տոկոսով, որը համաշխարհային նոր աղետի պատճառ կարող է դառնալ։

Անգլերենի հաշվետվություն

Մենք այս կիսամյակ արել ենք տարբեր դասեր անգլերենից: Դասարանում արեցինք անգլերենից հայերեն թարգմանություններ և վարժություններ։

My Flat, My flat (բնակարան)The arm of LibertyChoose the correct form of the verb: use simple present and simple past ( do not use contractions)Seasons and weatherexcesiesPresent Perfect,

Ապրիլ ամսվա ամփոփում

1.Մարդու տնտեսական հետևնքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրներ:

Մարդու տնտեսական գործունեության հետևանքով հարստահարվել են բնական պաշարները, անվերադարձ ձևով ոչնչացել են խոշոր կենդանիները, ինչպիսիք են ռնգեղջյուրները, ձիերը, մամոնտները, զուբրերը, ցուլերը, բազմաթիվ բույսեր: Հողում, օդում, ջրում, բույսերի և կենդանիների օրգանիզմներում կուտակվել են չշրջանառվող թափոններ՝ ածխածնի օքսիդ, մեթան, ազոտի օքսիդ, ֆրեոն, այլ թունավոր և մուտագեննյութեր: Մարդու գործունեության ազդեցությունն այսօր ընդունել է մոլորակային և միջմոլորակային մակարդակ:

2.Գաղափար կենսոլորտի մասին:Կենսոլորտի բաղադրիչներ:

Կենսոլորտը երկրի թաղանթն է, որը բնակեցված է կենդանի օրգանիզմներով և գտնվում է նրանց ազդեցության տակ, նրանց կենսագործունեության առարկաներով զբաղված։ «Կյանքի թաղանթ», Երկրի գլոբալ էկոհամակարգ։ Կենսոլորտը Երկիր մոլորակի երկրաբանական թաղանթների այն հատվածն է, որը բնակեցված է կամ նախորդ դարաշրջաններում բնակեցված է եղել կենդանի օրգանիզմներով։ Երկիր մոլորակը բաժանված է համապատասխան բաժինների։ Դրանք են՝ մթնոլորտ, կենսլորորտ, ջրոլորտ, քարոլորտ։ Կենդանի նյութը կենդանի էակների ամբողջությունն է, որը կարելի է արտահայտել քանակապես՝ զանգվածի կամ էներգիայի միավորներով։ 

3.Մուտացինաերի դասակրգում:

4.Քրոմոսոմային և գենային մուտացիաներ:

5․ՈՒռուցքներ և ուռուցգային բջիջներ:

Ուռուցքները, նորագոյացություններ են, բլաստոմաներ, որը շարունակվում է նույնիսկ ուռուցքածին պատճառի ազդեցության ընդհատումից հետո։ Ուռուցքը տիպիկ պաթոլոգիական պրոցես է։ Դա չկանոնավորվող անսահման հյուսվածքային աճ է։ Ուռուցքները կազմված են որակապես փոփոխված, տարբերակումը կորցրած բջիջներից, որոնց հատկությունները փոխանցվում են իրենց սերունդներին։

6.Բույսերի և կենդանիների սելեկցիա: Դրանց դերը մարդու կյանքում և բնության մեջ:

Սելեկցիան մի գիտություն է, որը զբաղվում է տարբեր օրգանիզմների բնության մեջ գոյություն ունեցող տեսակների բարելավմամբ և կենդանիների նոր ցեղատեսակների, բույսերի նոր սորտերի և բակտերիաների նոր շտամների ստեղծմամբ։ Սելեկցիան մշակում է բույսերի և կենդանիների ժառանգական հատկանիշների վրա ներգորխելու եղանակներ՝ մարդու համար այն անհրաժեշտ ուղղությամբ փոփոխելու նպատակով։ Սելեկցիան բուսական և կենդանական աշխարհի էվոլյուցիայի ձևերից է և ենթարկվում է նույն օրենքներին, ինչ տեսակների էվոլյուցիան բնության մեջ, բայց բնական ընտրությունը, մասնակիորեն, այստեղ փոխարինվել է արհեստականով։ Սելեկցիան մեծ դեր ունի բնակչությանը պարենամթերքով ապահովելու գործում։

Համեմատություն

Վարդանանց և Վահանանց պատերազմները շատ նվիրական և հայրենասիրական էին։ Պատերազմի ժամանակ զոհվեցին լիքը հայեր, բայց դրա շնորհիվ Հայաստանի Արևելյան մասը դարձավ անկախ պետտություն և չեղավ ուրիշների տիրապետության տակ։ Պաշտպանել կրոնափոխությունից։ Երկու պատերազմների նմանությունները այն էին, որ երկու պատերազմերում էլ պատերազմում էին պասիկների հետ։ Երկու պատերազմներն էլ տեղի են ունեցել 5-րդ դարում։ Նմանությունը այն էր, որ երկու պատերազմերում էլ կառավարել են Մամիկոնյանները։ Երկու տեպքում էլ պարսկաստանը ուզում էր կրոնափոխություն։ Տարբերությունը այն էր, Վարդանանցում սպարապետը զոհվեց, իսկ երկրորդում ոչ։ Տարբերությունը այն էր, որ Վահանանցում պարսիկները բռնի ձևով էին ուզում կրոնափոխություն, իսկ Վահանանցում սիրաշահելով։ Տարբերությունը այն էր, որ Վահանանց պատերազմում ժողով են արել Շիրակում և նոր որոշել ապստամբել, իսկ Վարդանանց պատերազմի ժամանակ մերժել են Հազկերտին Արտաշատում։

Личный проект апрель

Жевательная резинка(жвачка)

Предыстория

Прообразы современной жевательной резинки можно найти в любой части света. Древнейший из них, найденный в Юли-Ий (Финляндия), датируется пятитысячелетней давностью (период неолита).

Известно, что ещё древние греки жевали смолу мастичного дерева для освежения дыхания и очистки зубов от остатков пищи. Для этого также использовался пчелиный воск.

Племена Майя использовали в качестве жевательной резинки застывший сок гевеи — каучук. На севере Америки индейцы жевали смолу хвойных деревьев, которую выпаривали на костре.

В Сибири применялась так называемая сибирская смолка, которой не только чистили зубы, но и укрепляли дёсны, а также лечили различные болезни.

Первые опыты

1848 год. Джон Кёртис налаживает промышленное производство жевательной резинки. На его фабрике было всего четыре котла. В одном из хвойной смолы выпаривались примеси, в остальных готовилась масса для изделий с добавлением лёгких ароматизаторов. Первые жевательные резинки носили названия «Белая гора», «Сливки с сахаром» и «Лакричник Лулу».

1850-е годы. Производство расширяется. Кёртису теперь помогает брат. Жевательная резинка разрезается на кубики. Появляется первая обёртка из бумаги. Жевательную резинку продают по центу за две штуки.

Современная жевательная резинка

Уолтер димер: Уолтер Димер – создатель современной жвачки. — Жвачки.net —  ЖК Акваполис — продажа недвижимости. Официальный сайт

1928 год. Двадцатитрёхлетний бухгалтер Уолтер Димер вывел идеальную формулу жевательной резинки, которая соблюдается и по сей день: 20 % каучука, 60 % сахара (или его заменителей), 19 % кукурузного сиропа и 1 % ароматизатора. Особенностью данной жевательной резинки стала гораздо большая эластичность. Свою жевательную резинку Димер назвал Dubble Bubble, поскольку из неё можно было выдувать пузыри. Жевательная резинка изменила цвет на розовый, что особенно привлекало детей.

Из интервью Уолтера Димера в 1996 году:

Это получилось совершенно случайно. Я занимался непонятно чем, а закончил заниматься непонятно чем с пузырями…

Польза и вред

Жвачка: история культового продукта – стоматология Президент

При жевании усиливается слюноотделение, что способствует реминерализации и очищению зубов; жевательные мышцы получают равномерную, сбалансированную нагрузку в силу пластических и физико-механических свойств самой жевательной резинки; массаж дёсен в некоторой степени является профилактикой пародонтоза.

Специалисты рекомендуют использовать жевательную резинку только сразу после еды и не более пяти минут в день. В противном случае она способствует выделению в пустой желудок желудочного сока, что может способствовать развитию язвы желудка и гастрита. Тем не менее после приёма пищи у людей, страдающих изжогой, жевательная резинка способствует купированию её симптомов. Выделяющаяся слюна, имеющая щелочную реакцию, сглатывается. Кислое содержимое нижней трети пищевода нейтрализуется. При этом постоянное поступление слюны обеспечивает очистку нижней трети пищевода.

Հայաստանը 6-րդ եւ 7-րդ դարերում

Ներկայացնել 6-րդ դարում Հայաստանում կարեւոր իրադարձությունները։

Բյուզանդական քաղաքականությունը Արևմտ­յան Հայաստանում:

Արտավան Արշակունու գլխավորած ապս­տամբությունը:

Քաղաքական իրավիճակն Արևելյան Հայաս­տանում:

Հայոց ապստամբությունը և պարսկա-բյու­զանդական պատերազմը: 

Հայաստանի 591 թ. պարսկա–բյուզանդական բաժանումը:

Վերլուծիր Հուստինիանոս Ա-ի վարած քաղաքականությունը Հայաստանի եւ հայերի նկատմամբ։

Հուստինիանոս I կայսրը մի շարք միջոցառումներ իրականացրեց հայերի քիչ թե շատ ինքնուրույնությունը վերացնելու համար: Խախտելով հայկական իշխանական տների համակարգը՝կայսրն այնտեղի կառավարումը հանձնեց բյուզանդական զինվորական պաշտոնյաններին, վերացրեց հայկական հինգ ինքնուրույն իշխանությունները: Ստեղծվեցին Առաջին Հայք, Երկրորդ Հայք, Երրորդ Հայք, Չորրորդ Հայք նահանգները: Հուստինիանոսը նաև օրենք հրապարակեց, որով խախտելով միայն արական գծով նախարարական կալվածքները ժառանգելու կարգը, այդպիսի իրավունք տվեց նաև կանանց ու աղջիկներին: 

Համեմատիր Արեւելյան, Արեւմտյան Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները։

Եվ՛ Արևելյան, և՛ Արևմտյան Հայաստանում կային բազմաթիվ պատերազմական և դժգոհություն արտահայտող իրավիճակներ: Արևմտյան Հայաստանում կային ինքնուրույն հայկական իշխանություններ, Հուստինիանոս Առաջինը բազմաթիվ միջոցառումներ իրականացրեց հայերի քիչ թե շատ ինքնուրույնությունը վերացնելու համար: Արևելյան Հայաստանում Վարդ Պատրիկի օրոք հայոց կաթողիկոս Բաբգեն Ա-ն գումարեց եկեղեցական ժողով, որով ուղենշվեց հայ եկեղեցու դավանաբանական ինքնուրույնությունը: Հայաստանում մարզպան նշանակվեց պարսիկ Սուրենը, ում օրոք ավելի ծանրացան հարկերն ու տուրքերը, սաստկացան կրոնական հալածանքները, իմ կարծիքով պարսիկ Սուրենն ու Հուստինիանոս Ա-ն և նրանց վարած քաղաքականությունները ունեին որոշակի նմանություններ, երկուսի օրոք էլ շատ բաներ բարդացան:

Ներկայացնել օտար տիրապետությունների վարած քաղաքականության հիմնական ուղղությունները։

Եվ՛ Բյուզանդիան, և՛ Պարսկաստանը վարում էին Հայաստանը թուլացնելու քաղաքականություն, որը հետևում էր մի նպատակի՝  ամրապնդել իրենց կենտրոնական իշխանությունը:  Նրանք սահմանափակում էին հայ իշխանների իրավունքները, փորձում իրենց կրոնը պարտադրել, հայկական զորքը օգտագործում էին իրենց թշնամիների դեմ կռվի ժամանակ:

Ներկայացնել 7-րդ դարում Հայաստանում տեղի ունեցող կարեւոր իրադարձությունները։

Հայաստանը 7-րդ հայտնվեց Պարսկա-բյուզանդական պատերզաժմի ոլորտում: Պատերզմի սկզմնական շրջանում հաղթանակը պարսկասստանի կողմնե: Խոսորվ 2-րդ արքայի զորքերը մտնում են Արևմտյան Հայաստանի տարածք: 607-608թ. Վրաց եկեղեցին ընդունում  է հաղկեդոնականությունը և անջատում է Հայոց եկեղեցուց: 614թվականին պարսկական բանակները հասնում են մինև Երուսաղեմ և որպես ավար տանում են Քրիստոսի խաչափայտը: 631թ. սեպտեմբերի 14-ին բյուզանդիայի Հերկլը կայսրը վերադարցնում է խաչափայտը: Արևելյան Հայստանում մարսպան Վարաղտիրոց Բագրատունին այս ընթացքում սկսում է ազատագրական շարժում: Երկարատև պայքարից հետո Հերակլը Վարաղտիրոց աքսորում է մի կղզի: Ազատագրական պայքարը շարունակում է իրականացնել Դավիթ Սահառունուն գլխավորությամբ նրան փոխարինում են Թեոդորոս Ռշտունին: 639թ. Ռշտունին միավորեց Հայաստանի երկու մասերը: Հայոց իշխանի նստավայրը Աղթամար կղզին է: Որտեղից իրականցնում էր երկրի պաշտպատությունը:
Արաբական արշավանքները Հայաստանում
640թ. սկսվեց արաբական արշավանքները Հայստանում: 641թ արաբները հարձակվում են Դվինի վրա ավերում են քաղաքը և իրենց հետ գերի  են տանում 35 հաղար մարդ:
Հայ-արաբական պայմանագիրը
652թ. Թեոդորոս Ռշտունին միջագետկին կարավարիչ Մուավիայի հետկնքում էՀայ-արաբական:
Ըստ պայմանագիրի
Հայերը 3 ազատվում էին հարկ վճարելուց: Հայերը իրավունք էին ստանում պահելու 15 հազարանոց բանակ: Արաբական զորքերը դուրս էին գալիս Հայաստանից: Բյուզանդացիչներին հարձակման դեպքում արաբները պետք է զորք  տրամադրել Հայերին: Թեոդորոս Ռշտունին իշխանությունը տարածվում է Վիրքի, Աղվանքի վրա: Արաբների հետագա արշավանքները մեծ ավաերածություներ պատճարեցին երկրին: Արաբները Հայաստանից տարան հսկայական ավար և գերիներ: Գերիների մեջ է նաև Թեոդորոս Ռշտունին որը 656թ մահացավ գերության մեջ նրա մարմին թաղված է Ռշտունում:

Վերլուծիր 652թ․-ի հայ-արաբական պայմանագիրը։

Այդ պայմանագրի շնորհիվ մենք չոչնչացանք;Այդ պայմանագիրը համ մեզ համար էր լավ համ Արաբների,որովհետև մենք արաբներին վճարում էինք և դառնում ենք նրա ընկեր,իսկ մեզ համար լավ էր,որ Արաբները պաշտպանում էին մեզ,Երբ բյուզանդական զորքը ներխուժեց Հայաստան Արաբները մեզ օգնեցին:

Բույսերի և կենդանիների սելեկցիա

Սելեկցիան մի գիտություն է, որը զբաղվում է տարբեր օրգանիզմների բնության մեջ գոյություն ունեցող տեսակների բարելավմամբ և կենդանիների նոր ցեղատեսակների, բույսերի նոր սորտերի և բակտերիաների նոր շտամների ստեղծմամբ։

Սելեկցիան մշակում է բույսերի և կենդանիների ժառանգական հատկանիշների վրա ներգորխելու եղանակներ՝ մարդու համար այն անհրաժեշտ ուղղությամբ փոփոխելու նպատակով։

Սելեկցիան բուսական և կենդանական աշխարհի էվոլյուցիայի ձևերից է և ենթարկվում է նույն օրենքներին, ինչ տեսակների էվոլյուցիան բնության մեջ, բայց բնական ընտրությունը, մասնակիորեն, այստեղ փոխարինվել է արհեստականով։ Սելեկցիան մեծ դեր ունի բնակչությանը պարենամթերքով ապահովելու գործում։

Սելեկցիայի հանդիպող օրինակներ

Արհեստական փոշոտում

Բույսերի սելեկցիա

320px-Carrots_of_many_colors.jpg

Բույսերի սելեկցիան օգնում է ստեղծել բույսերի նոր սորտերի և բակտերիաների նոր շտամներ:

Կենդանիների սելեկցիա

800px-Sectio_caesarea.jpg

Կենդանիների սելեկցիան բարելավում է կենդանիների նոր ցեղատեսկները:

Բույսերի սելեկցիան տարվում է բերքատվության բարձրացման, որակի լավացման, հիվանդությունների և վնասատուների նկատմամբ կայուն, ցրտադիմացկուն, երաշտադիմացկուն սորտերի, իսկ անասնաբուծության մեջ՝ մթերատվության և արտադրանքի որակի, պտղաբերության, մորթու գույնի, տեղական պայմաններին հարմարած ցեղերի ստեղծման ուղղությամբ։ Ակնառու են սելեկցիայի արդյունքներն անասնաբուծության մեջ։

Սելեկցիան Հայաստանում

Հայաստանում ստեղծվել են ոչխարների մազեղ, բալբաս, ղարաբաղի, կարամանյան, այծերի՝ կիլիկիայի, ձիերի՝ ղարաբաղի, կիլիկիայի ցեղերը, ինչպես նաև տեղական տավարի, հավերի բազմաթիվ ձևեր։ Հայաստանը նաև բույսերի հարուստ բազմազանության օջախ է՝ դրա շատ տեսակների (ցորեն, պտղատուներ, խաղող) ձևագոյացման կենտրոն։

Վահանանց և Վարդանանց պատերզմներ

Պատճառ

Վարդանանց պատերազմը կրոնական պատերազմ էր, որովհետև Սասանյան պարսկաստանի թագավոր Հազկերտ II-ը ուզում էր, որ հայերը կրոնափոխ լինեին: Նա ձգտում էր վերջ տալ հայերի ներքին անկախությանը: Սակայն հայերը համաձայն չէին փոխել կրոնը և որոշեցին պայքարել Սասանյան Պարսկաստանի դեմ: Հայաստանի բաժանումից հետո՝ Սասանյան Պարսկաստանի և Հռոմեական կայսրության միջև,  նախարարները մնացին իրենց տիրության տերերը, իսկ սպարապետը՝ Վարդան Մամիկոնյանը: Սասանյաների նպատակն էր Արևելյան Հայաստանը դարձնել իրենց մարզպանություն և այդ նպատակով հայաստան էր ուղարկում տարբեր դրածոների, սակայն հայ հոգևորականներ ոչ մեկին այդպես էլ չընդունեցին:   Երբ Պարսկաստանում գահի նստեց Հազկերտ II-ը, Հայաստանի վիճակը կտրուկ վատանում է՝ Հազկերտը հայ զինվորներին ուղարկեց հոների հետ պատերազմելու, որպեսզի Հայաստանի ռազմական հզորությունը թուլացնի:   447թ. Դենշապուհը գալիս է Հայաստան և վիճակն էլ ավելի է վատանում՝ Վահան Ամատունու պաշտոնին նշանակում է պարսից պաշտոնյաին, դատավարությունը հանձնում է մոգպետին, կտրուկ բարձրացնում է հարկերը: Այնուհետև Հազկերտը հրամայում է հայերին հրաժարվել քրիստոնեությունից: 

Վարդանանց զինված պայքարի ընթացքի մասին:

Վարդան Մամիկոնյանը երկրի կառավարումն ու զորքերի հրամանատարությունը վերցնում է իր ձեռքը։ Հազարապետի պաշտոնն անցնում է Վահան Ամատունուն, մեծ դատավորինը՝ Հովսեփ կաթողիկոսին: Ապստամբ հայերի դեմ Հազկերտը զորքեր է Վարդան Մամիկոնյանը երկրի կառավարումն ու զորքերի հրամանատարությունը վերցնում է իր ձեռքը։ Հազարապետի պաշտոնն անցնում է Վահան Ամատունուն, մեծ դատավորինը՝ Հովսեփ կաթողիկոսին: Ապստամբ հայերի դեմ Հազկերտը զորքեր է Հայոց զորքից զոհվում է 1036 զինվոր, իսկ պարսիկներից` 3544:

Վարդանանց պատերազմի պատճառները և հետևանքները:

Հասկերտը պահանջում է հայերին հրաժարվել քրիստոնեությունից: Սակայն հայերը հրաժարվում են և Հասկերտը տեղեկանալով մերժման մասին, սպառնալիքներ է ուղղարկում: Այդ ժամանակ Վարդան Մամիկոնյանը խորհրդակցություն է հրավիրում: Բոլորը տեղեկանում են, որ նախարարների ուրացումը կեղծ է եղել և այդ խորհրդակցությանը նախարարները ու հոգևորականները երդվում են հավատարիմ լինել հայրենիքի և քրիստոնեական սուրբ գործին: Աղվանից լուր է ստացվում, որ պարսից բանակը ներխուժել է և բռնություններ է գործում: Վարդան Մամիկոնյանը զոյք է հավաքում 451 թ. Մայիսի 26-ին: Լուսաբացին սկսվում է Ավարայրի ճակատամարտը: Ավարայրի դաշտում Վարդանը զոհվում է և նրա հետ զոհվում են 1036 զինվոր:

Վահանանց պատերազմ

Վարդանանց պատերազմ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Վահանանց պատերազմ, 481-484 թվականներին Մարզպանական Հայաստանի տարածքում տեղի ունեցած ապստամբություն: Ուղղված էր Սասանյան արքունիքի դեմ, որի նպատակն էր քրիստոնեադավան հայերի շրջանում տարածել զրադաշտականությունը, կտրել հայերին Բյուզանդիայից և աստիճանաբար ձուլել պարսիկներին: Համահայկական պայքարը գլխավորում են ժամանակի հայկական նախարարական տները՝ Մամիկոնյանների, Բագրատունիների, Սյունիների, Արծրունիների և այլ նախարարների գլխավորությամբ: Նրանց կողքին է կանգնում Հայ Առաքելական եկեղեցին: Ապստամբելու որոշումն ընդունվում է 481 թվականի Շիրակի ժողովում: Պատերազմը ավարտվում է 484 թվականին՝ Նվարսակի հաշտությամբ:

Վարդանանց պատերազմի պատճառները և հետևանքները:

  1. Հայաստաի կիսվելուց հետո Սասանյան Պարսկաստանը ձգտում է իր պետությանը միացնի Հայաստանը:
  2. Պարսկաստանը աջակցում էր մանիքեականությանը՝ աղանդավորական շարժում, որը քրիստոնեության ու զրադաշտականուրայն խառնուրդն էր և  ուզում էր այդ կրոնը մտցնել Հայաստան և ստիպում էր հայերին կրոնափոխ լինել: 
  3. 447թ. Հայաստան է գալիս Դենշապուհը և ծանրացնում է Հայաստանի իրավիճակը՝ պաշտոնափոխություններ անում, բարձրացնում հարկերը: 
  4. Հազկերտ II հրովարտակ է ուղարկու, որում պահանջում է հայերի կրոնափոխությունը:
  5. Այդ քայլով նա ձգտում էր վերջ տալ հայերի ներքին անկախությանը
  6. Հայ իշխանները և ժողովուրդը պատրաստվում են ապստամբության: 
  7. Քանդում են պարսից մոգերի կառուցած ատրուշանը և մահապատժի ենթարկում մոգերին:  
  8. Հայոց զորքը բաժանվում է 3 զորագնդի: Առաջին գունդը ղեկավարում է Ներշապուհ Արծրունին՝ պետք է պաշտպանեն Հայկական աշխարհը Ատրպատականի կողմից, երկրորդ գունդը ղեկավարում է Վարդան Մամիկոնյանը՝ 450թ. Կուր գետի մոտ՝ Խաղխաղ քաղաքի, տեղի է ունենում ճակատամարտ, որի ընթացքում հայերը ջախջախում են թշնամուն և անցնում գետի ձախ ափը և ազատագրում Աղվանքը: Երրորդ գունդը ղեկավարում է Վասակ Սյունին՝ մնում է երկրի ամրությունում, սակայն հետո հրաժարվում է ապստամբությունից և փարձում է պարսկաստանի հետ հաշտություն կնքել:
  9. 451թ. մայիսի 26 տեղի ունեցավ Ավարայրի ճակատամարտը, որի ընթացքում հայերը ջախջաում են պարսիկներին: 

Վարդանանց և Վահանանց պատերազմների պատմական նշանակությունը

Էլեն Կարապետյան: Անհատական աշխատանք․․․

Պարսիկների դեմ ծավալված ազատագրական կռիվները հզոր համաժողովրդական շարժումներ էին: Հայերը պարսկական տիրապետության դեմ մարտնչեցին բացառիկ նվիրվածությամբ ու անձնազոհությամբ: Նրանք մաքառում էին ոչ միայն հանուն հայրենի հավատի և ազատության, այլև հանդես էին գալիս համազգային շահերի պաշտպանությամբ: Հայերի անձնուրաց պայքարը, նրանց տոկունությունն ու համախմբվածությունը տվեցին իրենց արդյունքները: Ճիշտ է, երկիրը չվերականգնեց անկախությունը, սակայն ձախողվեցին Հայաստանն ինքնավարությունից զրկելու, նրան կլանելու պարսկական արքունիքի ձգտումները: Հայ ժողովուրդը համառ պայքարով պահպանեց երկրի լայն ինքնավարությունը և դրանով իսկ տնտեսական ու մշակութային առաջընթացի հնարավորությունները: Հայ ժողովուրդը միշտ էլ ակնածանքով է հիշել Վարդանանց և Վահանանց պատերազմների մասնակիցների հայրենանվեր սխրանքը: Հետագա սերունդների համար նրանք դարձել են հայրենասիրության խորհրդանիշ: V դ. ազատագրական պատերազմներն օտար նվաճողների դեմ պայքարի ամենահերոսական ու հիշարժան էջերից են: Դրանք հայ ժողովրդի դարերի խորքից եկող ազատասեր ոգու պատգամն են հետագա սերունդներին:

Առաջադրանք

Փակագծերում տրված բառերից ընտրել ճիշտը:

Քամին փռփռացնում էր նրա մաշված չուխայի փեշերը:

Դատարանի կողմից բռնագրավեց նրա ամբողջ ունեցվածքը:

Նա չէր ուզում ուրիշին հանձնարարել այդ կարեւոր ու պատասխանատու գործը:

Աստղերից պոկվող կայծերն ընկնում էին աղբյուրի պաղպաջուն ջրերի վրա:

Հարեւանի քար անտաբերությունը վրդովել է Մինասին:

Եկել էր աշխատանքային խմբի յոթ անդամների միջև հասույթը հավասար բաժանելու պահը:

Զարդերը հանելուց հետո իշխանադուստրը մնում է առանց պճնանքի:

Ինձնից բռնեցեք, խորտակվող մարդիկ, ես ժայռի նման կանգնած եմ ամուր:

Եվ հենց բլրի վրա Արգիշտին զարկեց իր վրանը:

Հեծիալները ելումուտ էին անում պարսպադռնից:

Մռայլվեց Ավարայրի դաշտավայրը իր շրջակա լեռներով:

Միշա Գլինկան հազիվ տասներեք տարեկան էր, բայց արդեն հարշալի նվացում էր դաշնամուր:

Եղել են երջանիկ, երբ հաղթական փառքով վերադարնում էին պատերազմից:

ՀՈԴՎԱԾ 38․ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Կրթությունը սովորելն ավելի դյուրին դարձնելու գործընթացն է, կամ գիտելիքի, հմտությունների, արժեքների, ավանդույթների և սովորությունների ձեռքբերումը։ Կրթական մեթոդները ներառում են պատմություն պատմելը, քննարկումը, սովորեցնելը ու մարզելը և ուղիղ հետազոտությունը։ Կրթությունը հիմնականում տեղի է ունենում ուսուցիչների ուղղորդմամբ, սակայն սովորողները կարող են նաև ինքնակրթվել։ Կրթությունը կարող է կազմակերպվել ֆորմալ և ոչ ֆորմալ ձևերով և ցանկացած փորձ, որը ֆորմալ ազդեցություն կարող է ունենալ մարդու մտածելակերպի, զգացմունքների և վարվելակերպի վրա, համարվում է կրթական։ Ուսուցման մեթոդոլոգիան կոչվում է մանկավարժություն։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանում է երեք հիմնական ուսուցման պայմաններ։ Ֆորմալ կամ պաշտոնական կրթությունը տեղի է ունենում կրթական և վերապատրաստման հաստատություններում, սովորաբար կառուցված ուսումնական նպատակներին և խնդիրներին համապատասխան, իսկ ուսուցումը հիմնականում իրականացվում է ուսուցչի կողմից։ Երկրների մեծ մասում ֆորմալ կրթությունը մինչև որոշակի տարիք պարտադիր է և հիմնականում բաժանվում է կրթական փուլերի, ինչպիսիք են մանկապարտեզը, տարրական դպրոցը և միջնակարգ դպրոցը։ Ոչ ֆորմալ ուսուցումը տեղի է ունենում որպես ֆորմալ կրթության լրացում կամ ֆորմալ կրթության այլընտրանք։ Այն կարող է կառուցված լինել ըստ կրթական մեխանիզմներին համապատասխան, բայց ավելի ճկուն ձևով և սովորաբար տեղի է ունենում համայնքային, աշխատավայրում կամ քաղաքացիական հասարակության համար նախատեսված վայրերում։ Ի վերջո, ոչ ֆորմալ միջավայրերն ի հայտ են գալիս առօրյա կյանքում, ընտանիքում, ցանկացած փորձ, որն ձևավորող ազդեցություն ունի մարդու մտածելակերպի, զգացմունքների կամ գործողությունների վրա, կարող է համարվել կրթական, անկախ նրանից՝ ակամա, թե գիտակցված։ Գործնականում գոյություն ունի շարունակականություն՝ խիստ ֆորմալացվածից մինչև խիստ ոչ պաշտոնական առկա է կոնտինիում, և ոչ ֆորմալ ուսուցումը կարող է տեղի ունենալ բոլոր երեք միջավայրերում։ Օրինակ տնային ուսուցումը կառուցվածքից կախված կարող է դիտարկվել որպես ֆորմալ, կամ ոչ ֆորմալ։

Կրթության իրավունքն ընդունվել է որոշ կառավարությունների և Միավորված Ազգերի Կազակերպության կողմից։ Շատ շրջաններում կրթությունը պարտադիր է մինչև որոշակի տարիքը։

Ստուգաբանորեն՝ կրթություն բառը առաջացել է լատիներեն ēducātiō («կրթում, դաստիարակում, բարձրացում») ēducō(«Ես սովորեցնում եմ, ես մարզում եմ») բառից, որը վերաբերում է ēdūcō համանունին («Ես ուղղում եմ առաջ, ես հանում եմ, բարձրացնում եմ, ես ոգևորում եմ») ē--ից («-ից») և dūcō («Ես ուղղորդում եմ, ես առաջնորդում եմ»)։

Կրթության իրավունքի հիմնախնդիրները ՀՀ-ում

Այն, որ յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք, վաղուց հայտնի է բոլորիս և այն ամրագրվել է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ ներպետական օրենդրությամբ։ Այսօր պետությունը խթանում է կրթության և գիտության զարգացումը, սահմանում պարտադիր կրթության ծրագրերը և տևողությունը, ապահովելով բոլորի համար մատչելի համընդհանուր հիմնական կրթության համար անհրաժեշտ նախադրյալները:  Այդուհանդերձ, դեռևս առկա են մի շարք համակարգային խնդիրներ, որոնք խոչընդոտում են կրթության իրավունքի լիարժեք իրացմանը, որոնց անդրադառնում ենք ստորև։

Առաջին կարևորագույն խնդիրը, որը համակարգային առումով շարունակվում է չլուծված մնալ, դա նախադպրոցական կրթական հաստատությունների հասանելիության խնդիրն է, այսինքն բոլոր երեխաները պետք է ունենան որակյալ վաղ մանկության զարգացում, խնամք և նախադպրոցական կրթություն, որպեսզի նրանք հետագայում պատրաստ լինեն նախնական կրթության:

Հաջորդ կարևորագույն խնդիրը դա համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների վճարովի լինելու հարցն է: Հաճախ վարձավճարների տրամադրման անհնարինության պատճառով մի շարք դեպքերում ծնողների կողմից հնարավոր չի լինում երեխայի կրթությունը կազմակերպել նախադպրոցական ուսումնական հաստատությունում, ինչի արդյունքում տուժում է երեխան:

Երրորդ ոչ պակաս կարևոր խնդիրն է՝ կրթությունից դուրս մնացած երեխաների հարցը։ Երեխաների՝ կրթությունից դուրս մնալու պատճառները տարբեր են, ինչպես օրինակ՝ ոչ բավարար սոցիալական պայմանները, երեխայի հաշմանդամությունը, երեխաների բացակայություններին իրավասու անձանց ոչ պատշաճ արձագանքը, երեխաներին աշխատանքի մեջ ներգրավելը, իսկ բնակչության առանձին խմբերի դեպքում՝ անգամ երեխաների վաղ ամուսնությունը, սակայն այս համատեքստում  պետք է արձանագրենք որ խնդիրը ավելի շատ գտնվում է օրենսդրական դաշտի տիրույթում, քանի որ «կրթությունից դուրս մնացած երեխա» հասկացության՝ որևէ իրավական ակտով ամրագրված չի ինչն էլ իր հերթին առաջացնում է նաև այլ խնդիրներ. բարդացնում կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, նրանց վերաբերյալ հստակ և միասնական վիճակագրական տվյալների հավաքագրման աշխատանքները։ 

Ֆորմալ կրթություն

Ֆորմալ կրթությունը հանդիպում է կառուցվածքային միջավայրում, որի պարզ նպատակը ուսանողներին ուսուցանելն է։ Սովորաբար, ֆորմալ կրթությունը կազմակերպվւմ է դպրոցական միջավայրում, որտեղ մի քանի աշակերտներից կազմված դասարաններին ուսուցանում է տվյալ առարկայում որակավորված և վերապատրաստված ուսուցիչ։ Դպրոցական շատ համակարգեր գծագրված են արժեքների կամ իդեալների հիման վրա, որոնք այդ համակարգում կառավարում են կրթական բոլոր ընտրությունները։ Այսպիսի ընտրությունները ներառում են ծրագիրը, կազմակերպչական մոդելները, սովորելու ֆիզիկական տարածությունների գծագիրը (օրինակ դասարանների), աշակերտ֊ուսուցիչ փոխհարաբերությունները, գնահատման մեթոդները, դասասենյակի չափը, կրթական գործունեությունը և այլն։

Նախադպրոցական կրթություն

Նախադպրոցական հաստատությունները կրթություն են տրամադրում 3-7 տարեկանում, կախված երկրից, որտեղ երեխաները ընդունվում են հիմնական կրթություն ստանալու։ Սրանք կոչվում են նաև մանկական դպրոցներ և մանակապարտեզներ, բացի Միացյալ Նահանգներից, որտեղ մանկապարտեզ տերմինն օգտագործվոմ է հիմնական կրթության համար։ Մանկապարտեզը «տրամադրում է երեխայակենտրոն, նախադպրոցական պլան երեքից յոթ տարեկան երեխաների համար, որի նպատակն է երեխայի ֆիզիկական, մտավոր և բարոյական բնույթը, հավասարաչափ շեշտադրում դնելով նրանցից յուրաքանչյուրի վրա»։

Հիմնական կրթություն

Հիմնական (կամ տարրական) կրթությունը առաջին տարիներին հինգից յոթ տարիների ֆորմալ, կառուցվածքային կրթությունից։ Ընդհանուր առմամբ, հիմնական կրթությունը բաղկացած է վեցից յոթ տարիների ընթացքում դպրոցական կրթության, որը սկսվում է հինգ կամ վեց տարեկանում, չնայած այն տատանվում է, երբեմն ըստ երկրների։ Ընդհանուր առմամբ, վեցից տասներկու տարեկան երեխաների շուրջ 89%-ը ներգրավված են հիմնական կրթության մեջ, և այս քանակը ավելանում է։ ՅՈՒՆԵՍԿՈ-ի ղեկավարած Կրթություն բոլորի համար ծրագրերի շրջանակներում, 2015 թվականին շատ երկրներ ներառվել են միջազգային հիմնական կրթության մեջ, իսկ շատ երկրներում այն պարտադիր է։ Հիմնական և երկրորդական կրթության միջև բաժանումը կամայական է, բայց ընդհանուր առմամբ այն լինում է տասնըմեկ կամ տասներկու տարի տևողությամբ։ Կրթական որոշ համակարգեր ունեն առանձին միջնակարգ դպրոցներ, որտեղ տեղափոխվում են միջնակարգ կրթության վերջին փուլում, մոտավորապես տասնըչորս տարեկան հասակում։ Հիմնական կրթություն տրամադրող դպրոցները, հիմնականում կոչվում են հիմնական կամ տարրական դպրոցներ։ Հիմնական դպրոցները ստորաբաժանվում են մանկական (4-7 տ.) և կրտսեր դպրոցների (8-13 տ.):

Օրինակ Հնդկաստանում, պարտադիր կրթությունը տևում է ավելի քան տասներկու տարի, որի մեջ մտնում են ութ տարի հիմնական կրթություն, հինգ տարի հիմնական դպրոց հաճախելը և երեք տարի հիմնական բարձրագույն դպրոց հաճախելը։ Հնդկաստանի հանրապետությունում տարբեր նահանգներ տրամադրում են 12 տարվա հիմնական դպրոցական, հիմնված ազգային կրթության պլանի շրջանակից, ծրագրված Կրթական Հետազոտության և Ուսուցման Ազգային խորհրդի կողմից։

Միջնակարգ կրթություն

Աշխարհի շատ կրթական համակարգերում միջնակարգ կրթությունն իր մեջ պարունակում է ֆորմալ կրթություն, որը տեղի է ունենում պատանեկության տարիքում։ Այն բնորոշում է պարտադիր, լայնիմաստ, կրտսեր տարիքայինների համար նախատեսված միջնակարգ կրթությունից անցումով դեպի մեծերի համար նախատեսված կամընտրական բարձրագույն կամ երկրորդական փուլին հաջորդող կրթությանը (օրինակ՝ համալսարան, տեխնիկում)։ Կախված համակարգից, դպրոցներն այս շրջանում կոչվում են միջնակարգ կամ ավագ դպրոցներ, գիմնազիաներ, լիցեյներ, քոլեջներ կամ արհեստների դպրոցներ։ Այս տերմիններից յուրաքանչյուրի ճշգրիտ իմաստը փոփոխության է ենթարկվում մեկ համակարգից մյուսն անցում կատարելիս։ Հիմնական և միջնակարգ կրթության միջև հստակ սահմանագիծը տարբերվում է տարբեր երկրներում բայց ընդհանուր առմամբ դասավանդվում է 7-10 տարի։

Երկրորդական կրթությունը հիմնականում հանդիպում է դեռահասության տարիներին։ Միացյալ Նահանգներում և Ավստրալիայում հիմնական և միջնակարգ կրթությունը միասին երբեմն համարվում են ավարտական կրթություն, որի ավարտական դասարանը 12-րդն (K-12 education) է, իսկ Նոր Զելանդիայում՝ 13-րդը։ Միջնակարգ կրթւթյան նպատակը կարղ է լինել ընդհանուր գիտելիք տալը,բարձրագույն կրթությանը նախապատրաստելը կամ կոնկրետ որևէ մասնագիտության ուղղությամբ մարզելը։

Միջնակարգ կրթությունը Միացյալ Նահանգներում ի հայտ է 1910 թվականին, մեծ կազմակերպությունների և գործարաններում փորձված տեխնոլոգիաների աճի հետ, որը առաջացրեց հմուտ աշխատողների պահանջարկ։ Ուստի աշխատանքային այս նոր պահանջներին համապատասխանելու համար ստեղծվեցին ավագ դպրոցները, որոնց ծրագիրը կենտրոնացված էր պրակտիկ աշխատանքի հմտությունների վրա, որոնք աշակերտներին ավելի լավ կնախապատրաստեին լավ աշխատանքին և նաև բարդ ու ֆիզիկական աշխատանքին։ Սա շահավետ էր գործատույի և աշխատողի համար, քանի որ մարդկային բարելավված կապիտալը նվազեցրեց աշխատողների ծախսերը, իսկ հմուտ գործատուները սկսեցին ստանալ ավելի բարձր աշխատավարձեր։

Միջնակարգ կրթությունն ավելի երկար պատմություն ունի Եվրոպայում, որտեղ քերականության դպրոցները կամ ակադեմիաները ստեղծվել են դեռ 16-րդ դարում, պետական և վճարովի դպրոցների կամ կրթական բարեգործական հիմնադրամների տեսքով, որոնք շատ ավելի հին են։

Համայնքային քոլեջները կրթության այս անցումային փուլում առաջարկում էին ընտրության մեկ այլ տարբերակ։ Նրանք քոլեջի դասեր էին տրամադրում որոշակի տարածքներում ապրող մարդկանց համար։

Բարձրագույն (երրորդական) կրթություն

Բարձրագույն կրթությունը, որը կոչվում է նաև երրորդական, երրորդ փուլ կամ երկրորդական կրթությանը հաջորդող փուլը կրթական ոչ-պարտադիր մակարդակ է, որը հաջորդում է ավագ կամ միջնակարգ դպրոցներն ավարտելուն։ Բարձրագույն կրթությունը սովորաբար ներառում է բակալավրիատի և ասպիրանտական կրթությունը, ինչպես նաև արհեստներ սովորելը։ Բարձրագույն կրթություն տրամադրում են հիմնականում քոլեջները և համալսարանները։ Հավաքականորեն, դրանք երբեմն հայտնի են որպես բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Անձինք, ովքեր ավարտում են բարձրագույն կրթությունը, ստանում են հավաստագրեր, դիպլոմներ, կամ ակադեմիական աստիճաններ։

Բարձրագույն կրթությունը հիմնականում ներառում է աշխատանք որևէ մակարդակ կամ հիմնադրամի աստիճանի որակավորում ստանալու ուղղությամբ։ Շատ զարգացած երկրներում բնակչության մի մասն (մինչև 50%) այսօր իրենց կյանքի որևէ փուլում ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատություն։ Ուստի, բարձրագույն կրթությունը շատ կարևոր է ազգային տնտեսության համար, քանի որ այն նշանակալի արդյունաբերության տեսակ է և մնացած տնտեսության համար կրթված և վերապատրաստված անձնակազմ ունենալու աղբյուր։

Համալսարանական կրթությունը ներառում է սովորեցնելը, հետազոտական աշխատանքը և հասարակական գործունեությունը, և նաև բակալավրիատի մակարդակը երբեմն բարձրագույն կրթություն և ավարտական կամ ավարտական մակարդակը։ Որոշ համալսարաններ բաղկացած են մի քանի բաժիններից։

Համալսարանական կրթության մի տեսակ է ազատ արվեստների կրթությունը, որը կարող է սահմանվել ինչպես «քոլեջի կամ համալսարանական ծրագիր, որի նպատակն է ընդհանուր գիտելիք տալը և ընդհանուր ինտելեկտուալ կարողությունների զարգացումը՝ ի հակադրություն հմուտ, արհեստների դասավանդման ր տեխնիկական ծրագրերի»: Չնայած այսօր ազատ արվեստների կրթությունը սկիզբ է առել Եվրոպայում, «ազատ արվեստների քոլեջ» տերմինը ավելի շատ ասոցացվում է Միացյալ Նահանգներում գտնվող հաստատությունների հոտ, ինչպիսիք են Ուիլիամս Քոլեջն ու Բարնարդ Քոլեջը։