Հոդախախտեր


Վերջույթների ցանկացած վնասվածքի դեպքում անմիջապես ցուցաբերվող առաջին օգնությունը կմեղմի ցավը, կթեթևացնի տուժածի վիճակը և կկանխի հետագա բարդությունները։ Վերջույթների վնասվածքների դեպքում առաջին օգնություն ցուցաբերելիս հետևեք ոսկրամկանային վնասվածքների ժամանակ ցուցաբերվող առաջին օգնության ընդհանուր քայլերին։
Վերին վերջույթի վնասվածքները հաճախ առաջանում են վայր ընկնելու հետևանքով։ Ընկնող մարդն ակամա մեկնում է ձեռքը և, մարմնի ամբողջ ծանրությամբ կտրուկ հենվելով նրա վրա, կարող է վնասել ոսկրերը, կապանները, ջլերն ու մկանները։

ՈՒՍԱԳՈՏՈՒ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ

Թիակը, անրակը և բազկոսկրը միանալով իրար՝ առաջացնում են ուսահոդը։ Ուսահոդի վնասվածքներից են կապանների ձգումն ու պատռվածքը, հոդախախտը, թիակի, անրակի և բազկոսկրի կոտրվածքները։ Անրակի կոտրվածքն ավելի հաճախ հանդիպում է երեխաների մոտ։ Այն սովորաբար ընկնելու հետևանք է։ Տուժածը վնասված մասում ուժեղ ցավ է զգում։ Ցավը տարածվում Է ամբողջ ձեռքով, և այն նվազեցնելու նպատակով տուժածն առողջ ձեռքով պահում Է վնասված վերջույթը։ Քանի որ անմիջապես անրակի տակ են գտնվում խոշոր անոթները և նյարդերը, ուստի շատ կարևոր է անշարժացնել վնասված վերջույթը՝ դրանց հետագա վնասումը կանխելու նպատակով։

Թիակի կոտրվածքներ հազվադեպ են հանդիպում։ Հաճախ դրանք առաջանում են բավական ուժեղ հարվածի հետևանքով։ Ամենացայտուն նշանը տվյալ դեպքում ձեռքը բարձրացնելու անկարողությունն Է։ Քանի որ թիակի կոտրվածքի առաջացման համար մեծ ուժ է պահանջվում, չի բացառվում, որ այդ ուժն առաջացնի նաև կրծքավանդակի վնասվածք

Ուսահոդի հաճախ հանդիպող վնասվածքը հոդախախտն Է, որը ոլորող, ձգող, սեղմող կամ հարվածող ուժի ազդեցության հետևանք է։ Վերջին երկուսի դեպքում բազկոսկրը կարող Է ներս հրվել հոդի մեջ՝ վնասելով թիակը կամ անրակը։ Արդյունքում կարող է առաջանալ կապանների ձգում, ոսկրերի կոտրվածք։

Ուսի հոդախախտին բնորոշ է հոդի շրջանում ուժեղ ցավը և ցայտուն ձևափոխությունը։ Այս վնասվածքի դեպքում սովորաբար տուժածն առողջ ձեռքով պահում Է վնասված ձեռքը, ինչը թեթևացնում է ուսահոդի ծանրաբեռնվածությունը՝ նվազեցնելով ցավը։

Հիշե՛ք՝ երբեք չի կարելի փորձել ոսկրերն ինքնուրույն տեղը գցել. այդ գործողությունը կբերի միայն վնասվածքի բարդացման, քանի որ պահանջում է հատուկ հմտություն։

ԲԱԶԿՈՍԿՐԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ

Բազկոսկրը վերին վերջույթի ամենախոշոր ոսկրն է։ Այն ավելի հաճախ կոտրվում է վերին հատվածում՝ ուսահոդին մոտ կամ ոսկրի մեջտեղում։ Ոսկրի վերին հատվածում կոտրվածքներն ավելի հաճախ հանդիպում են տարեց մարդկանց կամ երեխաների մոտ։ Մինչդեռ ոսկրի միջին հատվածի կոտրվածքները հիմնականում հանդիպում են երիտասարդների մոտ։
Բազկոսկրի կոտրվածքի դեպքում մեծ է արյունատար անոթների և նյարդերի վնասման հավանականությունը։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպես ուսահոդի վնասվածքների ժամանակ, այս դեպքում ևս անշարժացրեք ամբողջ վերջույթը։ Անշարժացման համար կարող եք օգտագործել կոշտ բեկակալ։ Բեկակալով բազկոսկրը անշարժացնելուց հետո, եռանկյունաձև կամ փաթույթային վիրակապով անշարժացրեք նաև ամբողջ վերին վերջույթը՝ նախօրոք անութափոսում փոքր բարձիկ տեղադրելով։

Արմնկային հոդը կազմվում է բազկոսկրի ստորին և նախաբազկի ոսկրերի վերին հատվածներից։ Արմնկային հոդի վնասվածքները կարող են հանգեցնել վերին վերջույթի գործունեության երկարատև խանգարման։ Արմնկային հոդում հնարավոր է կապանների ձգում, հոդախախտ, կոտրվածք կամ այդ բոլորը միասին։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Արմնկի վնասվածքի դեպքում, եթե արմունկը ծալած է, և ուղղելը ցավ է պատճառում տուժածին, անշարժացրեք այն դիրքով, որով հայտնաբերել եք: Բեկակալը տեղադրեք անկյունագծով վերջույթի տակ՝ ամրացնելով այն դաստակի մոտ և բազուկի վրա ։ Եթե արմունկն ուղիղ է, ապա անշարժացրեք այդ դիրքով ։

Կոտրվածքներ

Մարդու օրգանիզմի  ամենաամուր բաղադրիչը,  որն  իր   վրա  հենում է  ողջ մարմինը, ոսկրայի համակարգն է: Մարդու  ոսկրերը ձևավորվում են դեռևս սաղմնային ժամանակահատվածում, ապա անցնում զարգացման ու ամրացման կարևորագույն փուլեր: Կյանքի առաջին իսկ օրվանից կարևոր նշանակություն ունի սննդի միջոցով ոսկրային համակարգին անցնող բնական նյութերի, հանքանյութերի ու վիտամինների շարքը, մասնավորապես կալցիումի առկայությունը, որոնք էլ ոսկրի ամրության հիմնական գրավականն են:

Կոտրվածքներ կարող են առաջանալ տարբեր պատճառներով: Հիմնականում դրանք վնասվածքների,  դժբախտ պատահարների,  անհարմար շարժումների հետևանք են: Ոսկորը կարող է կոտրվել ուղիղ գծով, կամ փշրվել՝բաժանվելով մի քանի մասերի: Դա կապված է ոսկրի ամրության, ինչպես նաև՝ կոտրվածքի պատճառի ու պայմանների հետ՝ հարվածի ամրություն, ուժգնություն:

1

Կոտրվածքները լինում են բաց և փակ: Փակ կոտրվածքների դեպքում ոսկորը վնասվում է՝ առանց հարակից հյուսվածքների, մկանային շերտի վրա հետևանքներ ունենալու:   Բացկ ոտրվածքների պարագայում նկատվում է նաև տեսանելի վերք, վնասվում են հարակից հյուսվածքները:

Կոտրվել կարող են մարմնի բոլոր ոսկրերը: Մեծ նշանակություն ունի կոտրվածքի տեղակայումը, քանի որ դրանով են պայմանավորված հնարավոր բարդությունները, կոտրվածքի հետևանքով առաջացող հարակից վնասվածքները:

Չափազանց վտագավոր են հոդերի շրջանի կոտրվածքները: Հոդերի կոտրվածքները հանդիպում են հիմնականում տարեցների մոտ: Օստիոպորոզը, ոսկրերի խտության անկումը, նպաստում են, որպեսզի ժամանակի ընթացքում, ինչպես նաև վնասվածքների, արտակարգ իրավիճակների դեպքում, կոտրվեն հատկապես կոնքազդրային հատվածի ոսկրերը, ինչպես  և հոդերը:

3

Կարևոր է ցանկացած հատվածի կոտրվածքի դեպքում տուժողի մարմնի անշարժացումը, որևէ կոշտ առարկայով ֆիքսումը: Ցանկացած կոտրվածք կամ ոսկրի ճաք բավական ցավոտ կարող է լինել, շատ դեպքերում գրանցվում են ուշագնացության կամ շոկի պատկերներ: Ուստի  արագ ցավազրկումըևս կարևոր գոծոն է:

 Կոտրվածքների ամենամեծ վտանգն այն է, որ փշրված  կամ  վնասված  ոսկորը  կարող  է  վնասել  հարակից  օրգանը,  նյարդային կամ մկանային հյուսվածքը: Ողնաշարային կամ ողային հատվածի կոտրվածքերի  դեպքում  կարող են  վնասվել  նաև  կենսական  նշանակություն  ունեցող  օրգան-համակարգերը:

4

Կոտրվածքի  և  դրա  բնույթի մասին  նախնական տեղեկություն հաղորդող փորձված և բավականին ֆորմատիվ մեթոդ է ռենտգեն  հետազոտությունը: Սա այն հետազոտությունն  է,   որն արվում  է առաջնահերթորեն: Լինում են դեպքեր, երբ  վնասվածքաբան- վիրաբույժները  վիրահատական  եղանակով են  կարողանում  վերականգնել ոսկրի նախկին տեսքն ու դիրքը: Որպես  կանոն վնասվածքները  վերականգնվում  են  տևական ժամանակ գիպսի օգնությամբ անշարժացման եղանակով:

7

Գիպսը  հանելուց  հետո  բոլոր  հիվանդներն էլունենում են վերականգնման  փուլանցնելու  անհրաժեշտություն: Տևական ժամանակ անշարժ ու անգործ մնացած  վերջույթները բավական լուրջ  առողջական խնդիրներ են ունենում: Անշարժացած ու անգործության են մատված լինում նաև այդ  հատվածի մկաններն ու  անոթները, ինչի  հետևանքովկոտրվածքի  շրջանում  հետաճ  է նկատվում:

Հետվնասվածքային կազդուրման ժամանակահատվածը բավական կարևոր է յուրաքաչյուր հիվանդի համար: Այս ընթացքում անհրաժեշտ է լինում ֆիզիոթերապևտիկ մի շարք վարժությունների ու մարզումների իրականացում, որոնք ստիպում ե նտևական ժամանակ անգործությունից հետաճ արձանարած մկաններին վերստին գործել, զարգանալ:

Ցրտահարություն

Առողջագիտական նախագիծ, որի ընթացքում նկարահանում ենք տեսադաս ուղեցույցներ տարբեր իրավիճակներում առաջին օգնություն ցուցաբերելու մասին: Այս ձմեռային ճամբարի ընթացքում իրավիճակային խնդիրները ձմեռային մարզական ստուգատեսի ընթացքում հնարավոր դեպքերն են:

Նախագծային խումբ․ քոլեջի 2-րդ կուրսի ուսանողներ

Առաջին տեսաուղեցույցը ցրտահարության մասին է

Օդային տագնապ

«ՈՒշադրություն բոլորին» ազդանշանի դեպքում էլեկտրաշչակների միջոցով տրվում է չընդհատվող ձայնային ազդանշան (2-3 րոպե տևողությամբ), միաժամանակ ազդարարման միջոցներով տրվում է «ՈՒշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին …………..» բովանդակությամբ համապատասխան տեքստային հաղորդագրություն

«ՈՒշադրություն բոլորին» ազդանշանի դեպքում`
1) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, արտակարգ իրավիճակների հանձնաժողովները,
զորահավաքային և այլ մարմինները, ինչպես նաև փրկարար ուժերը պետք է տեքստային հաղորդագրության համաձայն կատարեն համապատասխան ծրագրերով, հրահանգներով, և այլ փաստաթղթերով նախատեսված միջոցառումներ. բնակչությանն առաջարկվում է հետևել բարձրախոսային սարքերով, հեռուստացույցով, ռադիոյով և այլ կապերով։

Սուր շնչառական խանգարումներ

Սուր շնչառական հիվանդությունների խմբին են դասվում սուր շնչառական վիրուսային վարակները։ Վիրուսների կողմից հարուցված շնչուղիների (քիթ, կոկորդ, շնչափող, բրոնխներ) լորձաթաղանթների, երբեմն էլ աչքի շաղկապենու ախտահարումով ընթացող մի շարք վարակիչ հիվանդությունները ընդհանուր անվանում են սուր շնչառական հիվանդություններ։ Սուր շնչառական հիվանդություններով ավելի շատ հիվանդանում են երեխաները։ Այս խմբի առավել հաճախ հանդիպող հիվանդություններից է գրիպը։ Սուր շնչառական հիվանդություններից են նաև հարգրիպային, ադենովիրուսային, ռինովիրուսային, շնչառասինցիտիալ և այլ վարակներ։

Պատճառներ
Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է, հազվադեպ՝ վարակակիրը, որի խոսակցության, հազալու, փռշտալու ժամանակ թքի, խորխի, քթի լորձի կաթիլների հետ վիրուսներն ընկնում են օդի մեջ, ապա շնչառվող օդի միջոցով թափանցելով առողջ մարդու վերին շնչուղիների (քիթ, կոկորդ) լորձաթաղանթներ (էպիթելներ)՝ քայքայում են դրանք։ Հարուցիչներն արտադրում են օրգանիզմի վրա թունավոր ազդեցություն ունեցող նյութեր՝ Էնդոտոքսիններ։ Կարող են վարակվել նաև կենցաղային իրերից (սպասք, սրբիչ, խաղալիք ևն)։

Հարգրիպների հարուցիչները հարգրիպային վիրուսներն են, որոնք իրենց ակտիվությունը կորցնում են սենյակային ջերմաստիճանում (մի քանի ժամից), սակայն լավ են պահպանվում 4° C ջերմաստիճանում։ Բոլոր եղանակներին հանդիպում են հիվանդության եզակի դեպքեր, իսկ ցուրտ եղանակներին մանկական հիմնարկներում լինում են համաճարակային բռնկումներ։

Ադենովիիուսային վարակ։ Ադենովիրուսները կայուն են հակաբիոտիկների հանդեպ, լավ են պահպանվում ցածր ջեիմաստիճանի պայմաններում։ Ոչնչանում են անդրամանուշակագույն ճառագայթների, ֆորմալինի և ֆենոլի (5 %-անոց լուծույթ) ազդեցությունից։ Սովորաբար մինչև 6 ամսական երեխաներին մորից վարակների հանդեպ իմունիտետ (անընկալություն) է փոխանցվում։ Հիվանդանում են բոլոր եղանակներին։

Ռինովիիուսային վարակի հարուցիչները ռինովիրուսներն են, որոնք 2 ժամ դիմանում են 50° C ջերմաստիճանի պայմաններում, լավ են պահպանվում 4° C-ում և սառեցրած վիճակում։ Հիվանդությունը եզակի դեպքերով հանդիպում է բոլոր եղանակներին, համաճարակ չի լինում։

Շնչառասինցիտիալ վարակի հարուցիչը շնչառասինցիտիալ վիրուսն Է, որն արագ ոչնչանում է սենյակային ջերմաստիճանում։

Պաթոգենեզ
Ադենովիրուսները թափանցելով օրգանիզմ՝ 3-14 օր (միջինը 5 օր) հիվանդագին նշաններ չեն առաջացնում (գաղտնի շրջան)։ Վարակն ընթանում Է տարբեր ձևերով։ Սովորաբար այն սկսվում Է աստիճանաբար, ինքնազգացողությունը վատանում է, ի հայտ են գալիս թունավորման ախտանշաններ՝ բարձրանում է ջերմաստիճանը, նկատվում են թուլություն, գլխացավ, երբեմն՝ սրտխառնոց, փսխում։ Հնարավոր է նաև հիվանդության հանկարծակի սկիզբ՝ ինչպես գրիպի ժամանակ։ Երբեմն ջերմաստիճանի բարձրացումն ուղեկցվում է հարբուխով (սովորաբար համառ և երկարատև), նկատվում Է կոպերի կարմրություն, աչքերում՝ օտար մարմնի զգացում, արցունքահոսություն, կլման ժամանակ՝ ցավ։ Այլ դեպքերում հնարավոր են տանջող, չոր, այսպես կոչված, հաչոցանման հազ, ձայնի խռպոտում, օդի անբավարարության զգացում։ Երբեմն լինում են ստամոքսաղիքային համակարգի արտահայտված խանգարումներ (որովայնի ցավեր, հեղուկ կղանք)։ Որպես կանոն՝ հիվանդին մեկուսացնում են առանձին սենյակում։ Բուժում Է բժիշկը։ Երեխաների կյանքի 1-ին տարում հիվանդությունը կարոդ Է ընթանալ թոքերի ախտահարումով (ադենովիրուսային թոքաբորբ)։ Հիվանդությունն սկսվում է աստիճանաբար, ջերմաստիճանի բարձրացմամբ՝ մինչև 37,2-37,5° C, թեթև հարբուխով և հազով։ Այնուհետև ինքնազգացողությունն արագ վատանում է, ջերմաստիճանը բարձրանում է մինչև 39-40°Շ, հազը սաստկանում է, շնչառությունը՝ դժվարանում, հնարավոր են փսխում, լուծ։

Հարգրիպների գաղտնի շրջանը 1-7 օր է։ Հիվանդությունն սկսվում է թուլությամբ, թեթև հարբուխով և հազով, ջերմաստիճանը կարոդ Է թեթևակի բարձրանալ։ Այնուհետև ի հայտ են գալիս ձայնի խռպոտում, կոկորդում քերծման զգացում, կոշտ հազ։ 1-3 տարեկան երեխաների կոկորդի լորձաթաղանթի այտուցման հետևանքով այն կարող է սեղմվել։ Բնորոշ են նաև շնչառության հանկարծակի դժվարացումը և ձայնի խռպոտումը։

Ռինովիիուսային վարակի գաղտնի շրջանի միջին տևողությունը 2-3 օր Է։ Նկատվում են թուլություն, գլխացավ, հարբուխ՝ դեղնականաչավուն, լորձաթարախային արտադրությամբ, հազ։ Ջերմաստիճանը կարող է աննշան բարձրանալ։ Նորածինները և կրծքի երեխաները շատ ընկալունակ են հարուցիչների նկատմամբ, հիվանդության ընթացքը ծանր Է, հնարավոր են բարդություններ՝ թոքերի և միջին ականջի բորբոքումներով։

Շնչառասինցիտիալ վարակի գաղտնի շրջանը 3-7 օր է։ Սովորաբար սկսվում է աստիճանաբար՝ թուլությամբ, ջերմաստիճանի աննշան բարձրացմամբ։ Բրոնխաբորբով բարդանալու դեպքում ջերմաստիճանը բաբձրանում է մինչև 38-39° C, առաջանում են հազ, հարբուխ, երբեմն՝ կրուպ։ Աինչև 1 տարեկան երեխաների մոտ հաճախ լինում է թոքերի ծանր բորբոքում։

Բուժում
Սուր շնչառական հիվանդությունները տնային պայմաններում բուժելիս հիվանդին պետք է մեկուսացնել առանձին սենյակում։ Ընտանիքի անդամները և հիվանդին խնամողները պետք է կրեն (թանզիֆե կամ պատրաստի) պաշտպանական դիմակ, կանոնավոր օդափոխեն սենյակը և փոխեն անկողնու սպիտակեղենը, առանձնացնեն հիվանդի սպասքը։ Հիվանդի սենյակի հատակը և կահույքը պետք է մաքրել խոնավ շորով՝ օրը 2 անգամ։

Հիվանդի ջերմաստիճանը բարձրանալիս նրան լավ ծածկել, կիտրոնով, մորիով տաք թեյ տալ (որքան հնարավոր Է շատ հեղուկներ՝ թեյ, օշարակ, կոմպոտ, հյութ խմեցնել)։ Սնունդը պետք է լինի դյուրամարս և սպիտակուցներով հարուստ (արգանակ, մսի և ձկան կոտլետներ, կաթնաշոռ, բանջարեղեն, միրգ)։ Հատուկ դեղանյութ է լեյկոցիտային ինտերֆերոնը, որը պետք է կաթեցնել 2-3 օր (1-2 ժ մեկ)՝ յուրաքանչյուր քթանցքում 5 կաթիլ։
Ընտանիքի անդամներին նույնպես պետք է օրը 2-3 անգամ (6 ժ մեկ) յուրաքանչյուր քթանցքում 5 կաթիլ ինտերֆերոն կաթեցնել։

Ադենովիրուսային թոքաբորբով երեխաների բուժումը հիվանդանոցային է։

Հարգրիպների բուժումը կատարվում է տնային պայմաններում կամ հիվանդանոցում` կախված հիվանդության ծանրությունից:

Սննդային թունավորում

Որոշ թույներ մարդու մարմին ներթափանցում են սննդի հետ։ Սննդային թունավորումներն իրենց հերթին բաժանվում են երկու տեսակի՝ մանրէային և քիմիական թունավորումներ։

Սննդային մանրէային թունավորումների դեպքում ախտածին մանրէնե­րը, որոնք գտնվում են սննդում, արտադրում են թունավոր նյութեր (տոք­սիններ)։ Մթերքները, որոնց ընդունումից հետո ավելի հաճախ են հանդիպում մանրէային թունավորումներ, հետևյալն են՝ ապխտած միսը, երշիկը, ձկնեղենը, կաթնամթերքը, ձուն, տնային պայմաններում պատրաստված պահածոները և այլն։ Սննդային քիմիական թունավորումները տեղի են ունենում, երբ սննդի մեջ բարձր է որոշ մետաղների (ցինկ, կադմիում, կապար և այլն) քանա­կը, կամ առկա են որոշ թունավոր նյութեր: Դա շատ հաճախ տեղի է ունենում, երբ նորմալ կամ բարձր թթվայնություն ունեցող սնունդը երկա­րատև պահվում է մետաղյա տարողությունների մեջ։ Անգամ ջուրը, որը պահվում է կապարից պատրաստված տակառներում, նույնպես կարող է հանդիսանալ թունավորման աղբյուր։

ՍՆՆԴԱՅԻՆ ՄԱՆՐԷԱծԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ

Որոշ մանրէներ (ստաֆիլակոկ, սալմոնելա և այլն) իրենց կենսագործունեության ընթացքում արտադրում են թույներ (տոքսիններ), որոնք կարող են սննդամթերքի հետ անցնել մարսողական համակարգ և առաջացնել սննդային թունավորումներ։ Սննդային թունավորումները հաճախ ուղեկցվում են ջրազրկման երևույթներով։ Դրանք հատկապես վտանգավոր են երեխաների և տարեց մարդկանց համար։

ՆՇԱՆՆԵՐԸ

  • սրտխառնոց, փսխում,
  • լուծ,
  • ընդհանուր թուլություն,
  • գլխացավ, գլխապտույտ,
  • որովայնային ցավեր,
  • մարմնի ջերմաստիճանի բարձրացում։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

  • Տուժածի մոտ արհեստական փսխում առաջացրեք։
  • Ձեռնարկեք ջրազրկումը կանխարգելող քայլեր ։
  • Ահազանգեք շտապ օգնություն։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն։

Արհեստական փսխում.

Արհեստական փսխում առաջացնելու համար տուժածին հարմար նստեցրեք, կողքին ունեցեք որևէ թաս, որի մեջ տուժածը կարող է փսխել։ Տուժածին խմեցրեք 2-3 լ գոլ ջուր (38–40°C)։ Եթե հնարավոր է, ջրի յուրաքանչյուր մեկ լիտրի մեջ ավելացրեք մեկ գդալ կերակրի սոդա։ Ջուրը խմելուց հետո տուժածի մոտ առաջացրեք փսխում՝ մատով, փայտիկով կամ գդալի պոչով սեղմելով (գրգռելով) լեզվարմատը կամ ըմպանի հետին պատը։ Տուժածը կարող է փսխել նաև ինքնաբերաբար՝ մեծ քանակով գոլ ջուր ընդունելուց։ Փսխումից հետո տուժածը պետք է ողողի բերանը։ Կրկնեք արհեստական փսխումը 4-5 անգամ։ Փսխելիս տուժածը պետք է լինի հարմար դիրքում նստած, մի փոքր առաջ թեքված կամ կողքի վրա պառկած՝ գլուխը մի փոքր առաջ թեքած։ Ցանկալի է, որ փսխման ընթացքում դուք պահեք տուժածի գլուխը՝ ձեռքով բռնելով նրա ճակատը։
Երբեք մեջքի վրա պառկած տուժածի մոտ արհեստական փսխում մի՛ առաջացրեք, քանի որ դա կարող է շնչուղիների խցանման պատճառ դառնալ։ Արհեստական փսխում չի կարելի առաջացնել նավթային հիմք ունեցող նյութերով (կերոսին կամ բենզին) թունավորման ժամանակ, քանի որ այդ նյութերի գոլորշիները կարող են քայքայել թոքային նուրբ հյուսվածքը։
Արհեստականորեն փսխում չի կարելի առաջացնել, երբ

  • տուժածն անգիտակից վիճակում է,
  • տուժածը հղի կին է,
  • տուժածը սրտային հիվանդ է,
  • տուժածի մոտ լինում են ցնցումներ։

Ցանկալի է փսխուքը հավաքել և հանձնել ժամանող շտապ օգնության անձնակազմին՝ թույնի տեսակը որոշելու համար։ Փսխուքը հավաքելիս զգուշացեք դրան ձեռքերով անմիջական դիպչելուց, հնարավորության դեպքում աշխատեք ձեռնոցներով։ Տուժածին հիվանդանոց տեղափո­խելիս փսխուքը և թունավորման պատճառ դարձած նյութը, օրինակ՝ պահածոն, փակած մաքուր ամանով ուղարկեք հիվանդանոց։

ԲՈՏՈՒԼԻԶՄ

Բոտուլիզմը սննդային թունավորում է, որի դեպքում մահացությունը շատ բարձր է։ Բոտուլիզմի դեպքեր հաճախ են պատահում այն վայրերում, որտեղ օգտագործում են տնային պայմաններում պատրաստված պահածոներ։ Երբեմն բոտուլիզմով թունավորման դեպքեր լինում են նաև ապխտած մսից և ձկնեղենից։

Բոտուլիզմի հարուցիչները միշտ առկա են հողում։ Բանջարեղենի կամ մրգերի հետ նրանք կարող են ընկնել պատրաստվող պահածոյի մեջ։ Կան այնպիսի մթերքներ, որոնք պարզապես հնարավոր չէ լավ լվանալ (օրինակ՝ կանաչին, ծաղկակաղամբը և այլն)։ Նույնիսկ լավ լվացված մրգերի և բանջարեղենի վրա կարող են մնալ հարուցիչներ։ Տնային պայմաններում պահածոյի պատրաստման ընթացքում հարուցիչը չի ոչնչանում, քանի որ դրա համար անհրաժեշտ պայմանները (120°C և 1,2 մթն. ճնշում) հնարավոր է ապահովել միայն գործարաններում։ Այսպիսով, բոտուլիզմի հարուցիչն անցնում է պահածոյի մեջ, ուր ստեղծվում են բարենպաստ պայմաններ նրա կենսագործունեության համար՝ սննդային միջավայր և թթվածնի բացակայություն։ Ինքը՝ հարուցիչը, ոչ մի վտանգ չի ներկայացնում մարդու համար։ Սակայն իր կենսագործունեության ընթացքում նա արտադրում է շատ ուժեղ թույն՝ բոտուլոտոքսին, որը մարդկությանը հայտնի մանրէային թույներից ամենաուժեղն է։ Բոտուլոտոքսին պարունակող սննդամթերքը ոչնչով՝ ո՛չ համով, ո՛չ հոտով, ո՛չ տեսքով չի տարբերվում նորմալ սննդամթերքից, և այդ պատճառով օգտագործման ժամանակ անհնար է հասկանալ՝ այն թունավորված է, թե ոչ։

Ի տարբերություն բոտուլիզմի հարուցիչների, բոտուլոտոքսինը շատ ջերմազգայուն է։ Թույնի վնասազերծման համար բավական է օգտա­գործելուց առաջ 10-15 րոպեի ընթացքում եռացնել պահածոյի պարունակությունը։ Կանխարգելման այս պարզագույն միջոցը շատ հաճախ անտեսվում է, ինչը բերում է ճակատագրական հետևանքների։

ՆՇԱՆՆԵՐԸ

Բոտուլիզմի նշանները սովորաբար ի հայտ են գալիս բոտուլոտոքսին պարունակող սնունդ ուտելուց 15 րոպեից մինչև 2 ժամվա ընթացքում, սակայն կարող են. արտահայտվել և ավելի ուշ։ Բոտուլոտոքսինը կլվելով՝ մարսողական համակարգից անցնում է արյան մեջ, խաթա­րում է նյարդային համակարգի գործունեությունը և առաջացնում մկանների թուլացում (կրծքավանդակի մկաններ, ստոծանու, կոկորդի, ըմպանի, աղիների հարթ մկաններ և այլն)։ Որոշ դեպքերում տուժածը կարող է ունենալ սրտխառնոց, եզակի փսխում, որովայնի շրջանում ցավեր կամ ծանրության զգացում։ Հիմնական նշաններն ի հայտ են գալիս ստորև բերված հերթականությամբ.

  • թուլություն, ուժեղ գլխացավ, գլխապտույտ, բերանի չորություն,
  • տեսողության մշուշում և երկատում, կոպերի իջեցում, շլություն,
  • խոսքի խանգարում, ձայնի խռպոտության,
  • կլման դժվարացում,
  • շնչառության դժվարացում (ներշնչումը կատարվում է մեծ դժվարությամբ),
  • որովայնի փքվածություն։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ

Նշանների ի հայտ գալուն պես անմիջապես ահազանգեք և, մինչև շտապ օգնության ժամանելը, առաջացրեք արհեստական փսխում։ Հնարավորության դեպքում շտապ տեղափոխեք տուժածին հիվան­դանոց՝ սուր թունավորումների կամ վերակենդանացման բաժան­մունք: Տուժածի հետ հիվանդանոց տեղափոխեք փսխուքը, կասկա­ծելի կերակրի նմուշները։ Դա անհրաժեշտ է ախտորոշման և ճիշտ բուժման համար, քանի որ գոյություն ունեն բոտուլիզմի հարուցիչի տարբեր ենթատեսակներ, համապատասխանաբար՝ նաև տարբեր հակաթույներ։

Հիշե՛ք, բոտուլիզմի դեպքում մահացությունը շատ բարձր է, և տուժածին անպայման անհրաժեշտ է տեղափոխել հիվանդանոց։ Երբեք մի՛ փորձեք ինքնուրույն բուժել նման թունավորումը։ Բոտուլիզմով թունավորման նույնիսկ չնչին կասկածի դեպքում անմիջապես ահազանգեք։

ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՍՆԿԵՐՈՎ

Սնկերը լինում են ուտելի և թունավոր։ Ուտելի սնկերից են սպիտակ սունկը, շամպինիոնը, մորխասունկը, կոճղասունկը և այլն։ Հայաստանում հանդիպող թունավոր սնկերից են դժգույն սունկը (պոգանկան), կարմիր ճանճասպանը, կեղծ կոճղասունկը և այլն։ Այս շարքից ամենավտանգավորը դժգույն սունկն է, որից թունավորումների դեպքում մահացության տոկոսը շատ բարձր է։ Սնկերով թունավորում­ների կանխարգելման համար հետևեք «Անծանոթ սնկեր մի՛ հավաքեք» կանոնին, քանի որ դա կարող է լինել թունավոր սունկ, որն արտաքին տեսքով շատ նման է ուտելի սնկի:

Ընդհանրապես, մի՛ պոկեք սունկը, եթե այն ձեզ պետք չէ։ Թունավորման նշանները սովորաբար ի հայտ են գալիս սնկերն ուտելուց մեկից տաս ժամ անց։

ՆՇԱՆՆԵՐԸ

  • հանկարծակի ուժեղ ցավեր որովայնի շրջանում,
  • փսխում,
  • երկարատև լուծ,
  • ոտքերի մկանների ջղաձգություններ,
  • ընդհանուր թուլություն,
  • ջերմաստիճանի անկում,
  • արյունազեղումներ,
  • գրգռվածություն,
  • զառանցանք,
  • անգիտակից վիճակ։

Որոշ սնկերով թունավորումների ժամանակ այս նշաններին գումար­վում են նաև առատ թքարտադրությունն ու արցունքահոսությունը, գլխապտույտը, շարժողական գրգռվածությունը, խառնաշփոթու­թյունը, պատրանքները։

ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ

  • Ահազանգեք շտապ օգնություն։
  • Առաջացրեք արհեստական փսխում (տես վերը նկարագրվածը` ՍՆՆԴԱՅԻՆ ՄԱՆՐԷԱծԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ բաժնում )։
  • Ձեռնարկեք լուծի և փսխման հետևանքով առաջացած ջրազրկումը կանխարգելող քայլեր

ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

Սննդային թունավորումները կանխելու համար՝

  • Պահպանեք խոհանոցի կարգուկանոնը, մաքրությունը և հիգիենան։
  • Մի՛ օգտագործեք փքված կափարիչով պահածոներ և ցանկացած կասկածելի տեսք, հոտ կամ համ ունեցող սննդամթերք։
  • Պահպանեք կերակրի պատրաստման և պահպանման կանոնները։
  • Օգտագործեք գործարանային արտադրության պահածոներ։
  • Գնեք միայն որակյալ սննդամթերք, օգտվեք արտոնագրված խա­նութներից և սննդի կետերից։
  • Խուսափեք անծանոթ սնկեր օգտագործելուց։

Ցրտահարություն

Ցրտահարությունը մարմնի հյուսվածքների սառեցումն ու վնասումն է ցրտի ազդեցությունից: Սակայն պետք չէ ցրտահարությունը շփոթել սառցե այրվածքների հետ։ Վերջինս փափուկ հյուսվածքների վնասվումն է սառը իրերի, գազերի հետ առնչվելու հետևանքով, օրինակ՝ հեղուկ ազոտի թափվելը ձեռքի վրա, ձմռանը սառած մետաղի կտոր բռնելը և այլն: Ցրտահարումը սկսվում է վերջույթներից՝ ձեռքերի և ոտքերի մատներից, քթից, ականջներից, այտերից, շրթունքներից, ձեռքերից և ոտքերից: Սա տեղի է ունենում այն պատճառով, որ օրգանիզմը դադարում է բավարար քանակությամբ արյուն մատակարարել մարմնի այդ հատվածներ, որպեսզի էքստրեմալ ցուրտ պայմաններում կարողանա պահպանել կենսական նշանակություն ունեցող օրգանների աշխատանքը:

Ցրտահարությունը բաժանվում է չորս աստիճանի ըստ բարդության՝

  1. Առաջին աստիճան՝ ձեռքերի ափերն ու ոտնաթաթերը սառն են, սպիտակած: Տաքացնելուց հետո կարմրում են: Հնարավոր է թեթևակի ցավ և ծակծկոց, քերվածություն մաշկի վրա: Անցնում է առանց լուրջ հետևանքների և առավելագույնը մեկ շաբաթում:
  2. Երկրորդ աստիճան՝ մաշկի վնասված հատվածները լցվում են թափանցիկ հեղուկով՝ առաջացնելով բշտիկներ: Մաշկը գունատվում է, կորում է զգայունությունը արտաքին ազդակների նկատմամբ: Ցավն ուժեղանում է, սկսվում է ուժեղ քոր և այրվող զգացողություն։
  3. Երրորդ աստիճան՝ վնասված հյուսվածքները մեռուկանում են (նեկրոզ), դրանց տեղում առաջանում են արյունով լցված բշտիկներ՝ ալ կարմիր և կապույտ հիմքով: Վերքերի սպիացումը (рубцевание) կարող է տևել մինչև մեկ ամիս:
  4. Չորրորդ աստիճան՝ մեռուկացումը հասնում է հյուսվածքների ներքին շերտերին, առանձնակի ծանր դեպքերում ընդհուպ մինչև մկաններ և ոսկորներ: Մաշկը կապտում է, այնուհետև սևանում, տաքացնելուց հետո առաջանում են խոշոր այտուցներ: Այս իրավիճակի երկարատև շարունակությունը հանգեցնում է գանգրենայի, ինչի արդյունքում մարմնի վնասված հատվածները հաճախ ենթարկվում են ամպուտացիայի:

Անգիտակից վիճակ, առաջին օգնություն

Գիտակցությունը արտաքին ազդակների հանդեպ ուղեղի բնածին կամ ձեռքբերովի ռեակցիաների ամբողջությունն է, որի միջոցով օրգանիզմը ապահովում է կապը արտաքին միջավայրի հետ։Խանգարման ընղհանուր նշաններ• նյարդային համակարգի խանգարումներ՝

— տեսողության, խոսքի, լսողության, կողմնորոշման, հիշողության, զգացողության և այլն,

— գլխացավ, գլխապտույտ,

— շշմածություն, թուլություն,

— սրտխառնոց, փսխում,

— ցավի ռեակցիայի բացակայություն,

• շնչառության փոփոխություններ,

• անոթազարկի փոփոխություններ,

• մաշկի գույնի փոփոխություններ։

Առաջին օգնություն

• Ապահովել տուժածի անվտանգությունը։

• Հանգստացնել տուժածին։

• Զանգել շտապօգնություն։

• Օգնել տուժածին ընդունելու հարմար դիրք։

• Պաշտպանել տուժածին գերտաքացումից կամ գերսառեցումից։

Գիտակցության կորուստ: Ուշագնացություն

Ուշագնացությունը գիտակցության կորստի հետևանք է, որը զարգանում է գլխուղեղի արյան շրջանառության կարճատև խանգարման արդյունքում։ Ուշագնացության պատճառ կարող է լինել զգացմունքային գերլարվածությունը, փակ տարածքում առանց թարմ օդի երկար ժամանակ գտնվելը, մարմնի դիրքի կտրուկ փոփոխությունը, հղիությունը, ինչպես նաև լուրջ հիվանդությունները։ Այս վիճակին կարող է նախորդել գլխապտույտ, մշուշված վիճակ, տեսողության խանգարում, սրտխառնոց։

Առաջին օգնություն ուշագնացության դեպքում

• Պահպանել տուժածին վնասվածքից ընկնելիս և պառկեցնել նրան հարթ մակերեսին։

• Բարձրացնել տուժածի ոտքերը մոտ 20-30 սմ։

• Տալ շնչելու անուշադրի սպիրտ։

• Գիտակցությունը վերականգնվելուց հետո խմացնել քաղցր տաք թեյ, ապահովել մարմնի նորմալ ջերմաստիճանը։

Անկախ գիտակցությունը կորցնելու պատճառից երկարատև անգիտակից վիճակում գտնվող տուժածի մկանները թուլանում են, կլման և հազի ռեֆլեքսները բացակայում են, որը հանգեցնում է շնչուղիների անցանելիության խանգարմանը և առաջացնում շնչառության կանգ։

Գիտակցության բացակայության, բայց շնչառության և անոթազարկի առկայության դեպքում տուժածին պետք է շրջել կողքի՝ անվտանգ (ապահով) դիրքի (ԿԱԴ):

Անվտանգ դիրք կողքի վրա. առաջին տարբերակ

Ստորև թվարկած գործողությունները կատարելիս հատուկ ուշադրություն դարձնել տուժածի գլխին և ողնաշարին՝ նկատի ունենալով հնարավոր վնասվածքները.

1. Կանգնել կամ ծնկի իջնել տուժածի կողքին։

2. Մի ձեռքով բռնել ձեր կողմի կոնքազդրային հոդի շրջանից և մի փոքր բարձրացնել կոնքը։

3. Մյուս ձեռքով բռնել տուժածի ձեռքը ափով դեպի վեր, և հնարավորինս խորը հրել այն բարձրացրած ազդրի տակ։

4. Ծալել տուժածի՝ ձեր կողմի ոտքը ծնկան հոդում՝ հնարավորինս մոտ բերելով ոտնաթաթը կոնքին:

5. Ամուր բռնել տուժածի հակառակ կողմի ուսը և կոնքը, դանդաղ և համաչափ շրջել տուժածին և հենել նրան ձեր ոտքին։

6. Տուժածի ազդրի տակ գտնվող ձեռքը բռնել արմունկից և դաստակից ու զգուշորեն հետ տանել և ծալել՝ դաստակը հենելով մեջքին։

7. Շրջելուց հետո վերևում հայտնված նրա ձեռքը ծալել արմունկից՝ ափը դնելով կզակի տակ։

8. Կայունացնել տուժածի գլուխը, զգուշությամբ հետ տանել այն և դեմքը շրջել դեպի ներքև։

9. Բացել տուժածի բերանը։

Անվտանգ դիրք կողքի վրա. երկրորդ տարբերակ

1. Տուժածի ձեր կողմի ձեռքը բացել նրա մարմնի նկատմամբ ուղիղ անկյան տակ և մի փոքր վերև տանել։

2. Տուժածի մյուս ձեռքը ծալել իր որովայնի վրա։

3. Ձեր մի ձեռքով ամուր բռնել տուժածի՝ ձեզանից հեռու գտնվող ուսը։

4. Տուժածի որովայնին դրված ձեռքը բերել նրա ուսը բռնած ձեր ձեռքի վրա։

5. Մյուս ձեռքով ամուր բռնել նրա կոնքից։

6. Ուսից և կոնքից բռնած՝ դանդաղ, համաչափ և զգուշորեն շրջել տուժածին դեպի ձեզ և պահել նրան ձեր ծնկներով։

7. Շրջելուց հետո ձեր ձեռքին դրված նրա ձեռքը դնել նրա մյուս ձեռքին՝ բաց չթողնելով նրա կոնքը։

8. Ձեր ազատված ձեռքով բռնել տուժածի կոնքը, մյուս ձեռքը հեռացնել կոնքից՝ սահեցնելով դեպի տուժածի՝ վերևում հայտնված ոտքը, ծալել այն ծնկան հոդում և հենել հատակին։

9. Ծալված ոտքի թաթը դնել տուժածի մյուս ոտքի ծնկափոսում։

10. Գլուխը մի փոքր հետ տանել, միաժամանակ դեմքը շրջելով դեպի ներքև, և բացել նրա բերանը։

Անվտանգ դիրք կողքի վրա

1. Տուժածի՝ ձեզ մոտ գտնվող ձեռքը հարմարեցրնել նրա իրանի նկատմամբ ուղիղ անկյան տակ՝ ծալելով արմնկային հոդում, դաստակը՝ ափով վեր:

2. Նրա մյուս ձեռքը անցկացնել կրծքավանդակի վրայով այնպես, որ դաստակի արտաքին մակերեսը կպչի տուժածի ձեր կողմի այտին:

3. Ազատ ձեռքով ծալել տուժածի՝ ձեզանից հեռու նվող ոտքը՝ ծնկից մի փոքր վերև բռնելով։

4. Ուսից և կոնքից բռնած՝ դանդաղ, համաչափ և զզուեն շրջել տուժածին դեպի ձեզ:

Կողքի անվտանգ դիրքը`

• ապահովում է օդի մուտքը դեպի շնչուղիներ,

• թույլ է տալիս գիտակցությունը կորցրած տուժածների շրջանում կատարելու երկրորդային զննում։

Կողքի անվտանգ դիրքի բերելիս ցանկալի է տուժածին շրջել աջ կողմի վրա, եթե չկան վնասվածքներ։ 30 րոպեն մեկ պետք է տուժածին շրջել մյուս կողմի վրա։

Հիշե՛ք

Անգիտակից վիճակում գտնվող մարդուն կտրականապես արգելվում է տալ որևէ հաբ, ջուր, ատամների միջև դնել փայտիկ կամ որևէ գործիք։ Արգելել այդ ամենը կատարել ցանկացողներին