Ազգային տնտեսություն

արգացման փուլերը և մակարդակը

Մարդու տնտեսական գործունեությունն այժմ բազմաբնույթ է, այսինքն` ներառում է մի շարք բնագավառներ: Տնտեսական գործունեության գերնպատակը մարդկանց նյութական եւ հոգեւոր պահանջմունքների բավարարումն է:Յուրաքանչյուր երկրում դարերի ընթացքում (պատմականորեն) ձեւավորվում է մարդկանց գործունեության բնագավառների յուրահատուկ համակարգ («հավաքածու»), որը պայ-մանավորված է տվյալ երկրի բնական պայմաններով ու ռեսուրսներով, ինչպես նաեւ աշխարհագրական դիրքով, աշխատանքային ռեսուրսների մասնագիտական հմտություններով եւ այլ գործոններով:Տվյալ երկրում մարդկային գործունեության բնագավառների պատմականորեն ձեւավորված համակարգը կոչվում է ազգային տնտեսություն: Ժամանակի ընթացքում ազգային տնտեսությունները կրում են եւ՛ քանակական, եւ՛ որա-կական փոփոխություններ: քանակական փոփոխությունը երկրի արտադրության եւ ծառայու-թյունների ծավալի մեծացումը կամ փոքրացումն է, իսկ որակական փոփոխությունը տնտե-սության ճյուղային կառուցվածքի փոփոխությունն է, այսինքն` առանձին ճյուղերի մասնա-բաժինների փոփոխությունը` դրանցից յուրաքանչյուրի աճի արագացման կամ դանդաղեցման հետեւանքով, ինչպես նաեւ` կառուցվածքի բարդացումը` նոր ճյուղերի ձեւավորման հետեւանքով: Փոփոխությունների գործընթացը տարբեր երկրներում ընթանում է տարբեր արագությամբ, եւ այդ պատճառով աշխարհի բոլոր երկրների ազգային տնտեսությունները հայտնվում են «տնտեսական հասունության» զանազան աստիճաններում` փուլերում:Ամենավաղ ժամանակներում բոլոր երկրների տնտեսության հիմքը գյուղատնտեսություննէր: Երկրի տնտեսական (հասարակական) զարգացման այդ փուլն անվանվում է գյուղա-տնտեսական (ագրարային), իսկ արդյունաբերության առնչությամբ` մինչարդյունաբերական:Թեպետ ներկայումս աշխարհի երկրների մեծ մասն արդեն թեւակոխել է տնտեսական զարգացման բարձր փուլեր, բայց կան երկրներ, որոնց տնտեսությունը դեռեւս մինչար-դյունաբերական փուլում է: Դրանք նախկին գաղութային այն երկրներն են, որոնք չունեն արդյունաբերական բուռն զարգացման հնարավորություններ: Այդ երկրների համախառն ազգային եկամտի1 մեջ մեծ է գյուղատնտեսության բաժինը` կազմելով 30–45%, իսկ Սոմալիում` նույնիսկ 65% (գծապատկեր 20):Տնտեսական զարգացման միջին մակարդակն արդյունաբերական` ինդուստրիալ փուլն է, որը բնորոշ է որոշ զարգացած երկրների (օրինակ` Բրազիլիային), ինչպես նաեւ` նախկին սոցիալիստական (անցումային տնտեսությամբ) երկրներին: Դրանց տնտեսության առաջատար ճյուղը մշակող արդյունաբերությունն է (գծապատկեր 20):Վերջին տասնամյակներում արդյունաբերական երկրների թիվն աստիճանաբար ավելա-նում է2:Տնտեսական զարգացման ամենաբարձր աստիճանի վրա են հետարդյունաբերական երկրները: Այդ երկրներում արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունն առավել չափով են մեքենայացված, ավտոմատացված, էլեկտրոնացված, ինչի հետեւանքով ազատված աշխատուժն իր ներդրումն է գտնում սպասարկման ոլորտում: Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մեջ 1 Համախառն ազգային եկամուտը` ՀԱԵ, բնակչության սպառած ապրանքների ու ծառայությունների արժեքն է (առանց հումքի, նյութերի, վառելիքի ծախսերի):2 Որոշ ժամանակ առաջ այդ երկրներին ավելացել են «նոր ինդուստրիալ երկրներ» (Կորեայի Հանրապետությունը, Հոնկոնգը, Թայվանը եւ Սինգապուրը), իսկ վերջերս նաեւ` «երկրորդ սերնդի» կամ «երկրորդ ալիքի» նոր ինդուստրիալ երկրները (օրինակ` Բրազիլիան, Մեքսիկան, Մալայզիան, Թուրքիան):սպասարկման ոլորտի ճյուղերի բաժինը հասնում եւ նույնիսկ գերազանցում է 50%-ը:Հետարդյունաբերական երկրների արդյունաբերության մեջ գերակշռում է մշակող, հատկապես գիտատեխնիկական առաջընթաց ապահովող ճյուղերի` էլեկտրոնային եւ ավիահրթիռատիեզերական մեքենաշինության, ատոմային էներգիայի, քիմիական համալիրի նորագույն ճյուղերի բաժինը:Ազգային տնտեսությունների զարգացման մակարդակըԱվանդաբար ընդունված է եղել երկրի տնտեսական զարգացման մակարդակը բնութագրող համընդհանուր ցուցանիշ համարել բնակչության մեկ շնչին հասնող տարեկան համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ): Սակայն ներկայումս այդ ցուցանիշն այլեւս համակողմանիորեն չի արտահայտում երկրի ընդհանուր զարգացման մակարդակը, քանի որ վերջին տասնամ-յակներում նավթ արտահանող որոշ երկրներում ՀՆԱ-ն գերազանցել է իրականում զարգացած երկրներինը: Չնայած այս փաստին` ամենեւին չի կարելի դրանից հետեւություն անել, թե իբր օրինակ` Քաթարն ավելի զարգացած երկիր է, քան Ֆրանսիան, Իտալիան կամ Իսպանիան: Մեկ շնչի հաշվով մեծ ՀՆԱ-ն Քաթարում ստացվում է նավթային պաշարների շահագործման շնորհիվ, որոնք բնության «ընծա» են եւ ոչ թե իրական զարգացման արդյունք հանդիսացող այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են, օրինակ` ավտոմոբիլաշինությունն ու ինքնաթիռաշինությունը Ֆրանսիայում:Այժմ երկրների ընդհանուր զարգացման մակարդակի գնահատման ցուցանիշում մարդկանց ֆինանսական բարեկեցության հետ միաժամանակ հաշվարկում են նաեւ նրանց կյանքի տեւողությունը եւ գրագիտության աստիճանը («կյանքի որակը»): Այդ բոլոր ցուցանիշները բնութագրում են մարդկային զարգացման համաթիվը: Այս առումով աշխարհի ամենազարգացած երկրներից են Նորվեգիան, Շվեդիան, Ավստրալիան: Հայաստանի Հանրապետությունը վերջին տարիներին 80-րդ տեղում է:տնտեսության ճյուղային եւ տարածքային կառուցվածքըԱզգային, առավել եւս` համաշխարհային տնտեսությունը բարդ համակարգ է, որը կարելի է ուսումնասիրել ճյուղային, սոցիալական, տարածքային կամ տեխնոլոգիական կառուցվածքի տեսանկյունից: Տնտեսական եւ սոցիալական աշխարհագրության համար առավել հետաքրքիր է տնտեսության ճյուղային եւ տարածքային կառուցվածքի ուսումնասիրությունը:Նյութական արտադրության ոլորտում ներգրավվում են այն ճյուղերը, որոնց գործունեության արդյունքը նյութական է (օրինակ` մեքենա, կոշիկ, ցորեն եւ այլն): Նյութական արտադրության ոլորտի ճյուղերն են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, բեռնատար տրանսպորտը, շինարարությունը, արդյունաբերությանը սպասարկող կապը (արդյունա-բերական կապը) (գծապատկեր 21):Ոչ արտադրական ոլորտի ճյուղերի գործունեության արդյունքը բնակչությանը մատուցվող բազմաբնույթ ծառայություններն են: Այդ ծառայություններից են բնակչությանը սպասարկող կապը, ուղեւորատար տրանսպորտը, առողջապահությունը, կրթությունը, սոցիալական ապա-հովությունը, մշակույթը, գիտությունը, կառավարումը եւ համանման այլ գործունեություններ:

Տնտեսության տարածքային կառուցվածքը

Ազգային (նաեւ համաշխարհային) տնտեսությունը համակողմանիորեն բնութագրելու համար բավարար չէ միայն ճյուղային կառուցվածքի ուսումնասիրությունը: Դրա հետ մեկտեղ` անհրաժեշտ է ուսումնասիրել նաեւ տնտեսության տարածքային կառուցվածքը: Վերջինս մեկ ամբողջություն հանդիսացող տնտեսության բաժանումն է փոխադարձաբար միմյանց հետ կապված մասնագիտացված տարածքային մասերի: Դրանցից են տնտեսական շրջաններն ու տնտեսական գոտիները, արդյունաբերական շրջանները, քաղաքային ագլոմերացիաները, տրանսպորտային հիմնական մայրուղիները, բնակչության հանգստի եւ զբոսաշրջության գոտիները:Պետությունների վարած տնտեսական քաղաքականության շնորհիվ` ժամանակի ընթացքում երկրի տնտեսության տարածքային կառուցվածքը, ճյուղային կառուցվածքի նման եւս փոփոխվում է: Հասկանալի է, որ դրանով հանդերձ փոփոխվում է նաեւ տնտեսության տարածքային կառուցվածքը:Զարգացած երկրների տնտեսության տարածքային կառուցվածքն ավելի «հասուն» է, քան նոր զարգացող երկրներինը: Չնայած այդ հանգամանքին` զարգացած երկրներում էլ գոյություն ունեն տարածքային կառուցվածքի տարբերություններ: Դրանք պայմանավորված են բնական պայմանների բազմազանությամբ, բնական ռեսուրսների անհավասարաչափ տարածքային բաշխմամբ, բնակչության անհավասարաչափ տարաբնակեցմամբ, տնտեսական յուրացման վաղեմությամբ եւ այլ պատճառներով:Մեծ տարածք եւ բազմազան բնական պայմաններ ունեցող զարգացած երկրներում էլ կարելի է հանդիպել բարձր զարգացած շրջանների, արդյունաբերական շրջանների, գյուղատնտեսական շրջանների, նոր յուրացվող շրջանների եւ դրանց կողքին` թույլ զարգացած ծայրամասային շրջանների:բարձր զարգացած շրջաններից են, օրինակ, Կալիֆորնիան` ԱՄՆ-ում, Իտալիայի հյուսիսը, Հռենոս-Ռուրի շրջանը` Գերմանիայում: Արդյունաբերական շրջաններից են, օրինակ, Դոնբա-սը` Ուկրաինայում եւ Ռուսաստանում, Ուրալը` Ռուսաստանում: Գյուղատնտեսական շրջաննե-րից են, օրինակ, Սիցիլիան` Իտալիայում, Պոմերանիան` Գեմանիայում: Նոր յուրացվող շրջաններից են` Ամազոնիան` Բրազիլիայում, Ալյասկան` ԱՄՆում, Սիբիրը` Ռուսաստանում: Թույլ զարգացած ծայրամասային շրջաններից է, օրինակ, Ռուսաստանի հյուիսիս-արեւելքը:Յուրաքանչյուր երկրի ազգային տնտեսության տարածքային կառուցվածքում «հրամա-նատարական» դեր է կատարում պետության խոշորագույն քաղաքը, որն առավել հաճախ երկրի մայրաքաղաքը կամ գլխավոր նավահանգիստն է: Իսկ համաշխարհային տնտեսության տարածքային կառուցվածքում «հրամանատարական» դեր են կատարում ԱՄՆ-ը, Արեւմտյան Եվրոպայի երկրները, Ճապոնիան եւ դրանց որոշ խոշորագույն քաղաքները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *