Աշտարակի բարբառով գրված հեքիաթի այս հատվածը փոխադրիր գրական լեզվով

Հ’առավօտը, լիսը վօր բ՛ացվէց, մէրս տավարը դուս հանէց, մի գ՛րվանքա բ՛ուրթ տվուց քվօրս, մի կտօր չօր հաց, գ՛նացինք։ Գնացինք, քվօրս շանց տվի քարափը, գ՛նաց կաննէց գ՛լխին, թէշին մանէց. էլի քարափը ծակվէց, թէշին ընկավ մէչը, կռացավ տէհավ, մի պառավ կնիկ նստած ա, բ՛արկացած ասէց. «Նա՛նի, թէշին տո՛ւր»։ Պառավն ասէց. «Վօրթի՛, հ’արի, վէ կալ, տար, յէս մէնձ կնիկ էմ, կարալ չէմ տէղիցս կաննիլ»։ Ախչիկը բ՛արկացած ասէց. «Արա գ՛ուռը վօ՞րդի ա»։ Ասէց. «Ձ՛օրի միչօվն հ’արի»։ Ախչիկը ձ՛օրի միչօվը վէր էկավ, տէհավ մի գաղի դ՛ուռ բ՛աց ա, նէքսէվ մտավ, կռացավ վօր թէշին վէ ունի, տէհավ, դուռը կա վօչ, ասէց. «Նանի՛, գուռը կօրցրի, հ’ո՞ւր ա»։ Նանն ասէց․ «Վօրթի, հըլա արի, բ՛ան պըտիմ ասիլ։ Գնաց պառավի կուշտը։ «Մի,— ասէց,— ավիլը վէ կալ, մէր տունը սրփա»։ Ախչիկը սրփէց պրծավ, պառավն ասէց, «Վօրթի՛, մէ՞ր տունն ա թամուզ, թէ՞ ձ՛է՞ր»։ Ախչիկը բ՛արկացած ասէց․ «Մէր տունը թամուզ ա, ձ՛էր տունը մուռտառ»։

Առավոտյան լույսը երբ բացվեց, մայրս տավարը դուրս հանեց, 500 գրամ բուրդ տվեց քրոջս , մի կտոր չոր հաց, եւ գնացինք։ Գնացինք, քրոջս քարափը ցույց տվեցի, գնաց կանգնեց գլխին եւ սկսեց իլիկ մանել։ Քարափը բացվեց եւ իլիկը ընկավ մեջը, կռացավ ու տեսավ մի ծեր կին նստած էր, բարկացած ասաց. 《Նանի՛, իլիկը տո՛ւր》։ Պառավը ասաց. 《Որդի ջան, արի դու վերցրու, տար, ես մեծ կին եմ, չեմ կարողանում տեղիցս վեր կենալ։ Աղջիկը բարկացած ասաց.《 Բա դուռը որ՞տեղ է》։ Պառավն ասաց. 《Ձորի միջով արի》։ Աղջիկը ձորի միջով իջավ, տեսավ մի գաղտնի դուռ բաց է, ներս մտավ, կռացավ, որ իլիկըվերցնի, տեսավ որ դուռը չկա, ասաց. 《Նանի՛, դուռը չկա կորցրի, ու՞ր է։ 》Նանին ասեց. 《Որդի՛, արի այստեղ մի բան ասեմ։ Գնաց պառավի մոտ։《 Մի ավել վերցրու ու մեր տունը մաքրի》 – ասաց պառավը։ Աղջիկը մաքրեց վերջացրեց, պառավն ասեց .《Որդի՛, մե՞ր տունն է մաքուր, թե՞ ձեր》։ Աղջիկը բարկացած ասաց. 《Մեր տունը մաքուր է, ձերը կեղտոտ է》։