Ջերմոցային էֆեկտ, օզոնային թաղանթ.

Ջերմոցային էֆեկտ

Ջերմոցային էֆեկտ, մարդու տնտեսական գործունեությամբ պայմանավորված՝ մթնոլորտում ջերմոցային գազերի խառնուրդների (ածխածնի երկօքսիդ, մեթան, օզոն, ազոտի երկօքսիդ, ֆրեոններ) կոնցենտրացիայի աճի հետևանքով Երկրի կլիմայի աստիճան, տաքացում։ Այդ գազերը բաց են թողնում արեգակնային ճառագայթումը և խոչընդոտում Երկրի մակերևույթից ջերմային երկարալիք ճառագայթումը։ Կլանվելով մթնոլորտում՝ վերջինիս մի մասը նորից անդրադառնում է հետ՝ Երկրի մակերևույթ, և առաջացնում ջերմոցային էֆեկտ։ Ջերմոցային գազերով հագեցած մթնոլորտը ծառայում է որպես ջերմոցի տանիք։ Ջերմոցային գազերի հիմնական աղբյուրը այրվող հանածո վառելանյութերն են՝ ածուխը, նավթը, բնական գազը (որոնց տարեկան ծախսը ներկայումս կազմում է ավելի քան 9 միլիարդ տոննա), այրվող կենսազանգվածը, ստորերկրյա հանքարդյունաբերության արտանետած գազերը։

Ջերմոցային գազերի քանակը մթնոլորտում

Ջերմոցային գազերի առաջացման 50%-ը բաժին է հասնում ածխածնի օքսիդին, քլորֆտորածխաջրածինների բաժինը կազմում է 15-20%, մեթանինը՝ 18%։ Համերկրային ծավալներով ածխաթթու գազի պարունակությունը մթնոլորտում կատարում է այն դերը, ինչը կատարում է ապակին ջերմոցում։ Ածխաթթու գազը տաքանում է՝ տաքացնելով նաև մթնոլորտը ամբողջությամբ։ Հետևաբար որքան մթնոլորտում շատ է CO2, այնքան շատ է կլանվում ճառագայթներ և շատ է տաքանում մթնոլորտը։ 20-րդ դարի առաջին կեսում ածխաթթու գազի քանակը մթնորորտում եղել է 0,03%, 1956 թվականինայն կազմել է 0,028%, 1985 թվականին աճել է մինչև 0,034%, 2000 թվականին 0,038%։ Ըստ նշանակության՝ ջերմոցային գազերից երկրորդը մեթանն է նրա պարունակությունը մթնոլորտում ամեն տարի աճում է 1%-ով։ Մեթանի արտադրության հիմնական աղբյուրներն են աղբանոցները, գոմաղբը, բրինձը։ Մթնոլորտում մեթանի մեծ քանակություն հայտաբերվել է հյուսիսային կիսագնդի լայնություններում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *