Հետազոտական աշխատանքի գրախոսական

Թեմա` «Թվային տեխնոլոգիաներ»

Հետազոտական աշխատանքը կատարել  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ հետազոտական վարժարանի 10-րդ դասարանի սովորող սովորող  Անդրանիկ Փարադյանը։

Ներածությունում անրադարձել է բուն թեմային, սահմանել է աշխատանքի նպատակը, ներկայացրել է ուսումնասիրվող նյութի ամբողջական հերթականությունն ու ընթացքը։

Գլուխ 1-ում խոսել է պրոցեսորների մասին և տվել ամբողջական պատկերացում նրանց մասին։ Ներկայացրել է տրամաբանական դետալները, երկուական կոդով աշխատելու սկզբունքը, ներկայացրել է պրոցեսորի կողմից իրականացվող հաշվարկների հերթականությունը։ Նաև նկարագրել է համակարգչի բաղկացուցիչ մասերը։

Գլուխ 2-ում ներկայացրել է օպերացիոն համակարգերը և տվել ամբողջական պատկերացում նրանց մասին։ Քննարկել է այնպիսի ՕՀ-եր, ինչպիսիք են Windows, Mac os, Linux ՕՀ-ը և այլն, այն ծրագրավորման լեզուները, որոնցով ստեղծվել են տվյալ ՕՀ-երը, ներկայացրել է նաև մոնոլիտային, հիբրիդային, միկրո, մոդուլային, նանո, էկզո միջուկները։

Գլուխ 3-ում խոսել է ֆայլերի և ֆորմատների մասին և տվել ամբողջական պատկերացում նրանց մասին, ներկայացրել է նրանց կոդավորումը։

Գլուխ 4-ում ներկայացրել է web server – ի և browser – ի համագործակցությունը և տվել ամբողջական պատկերացում նրանց մասին։ Աշխատանքում խոսել է IP հասցեների, port, server հասկացությունների մասին, browser-ի մասին, տվել է browser-ի օրինակներ, ներկայացրել է հոսթինգները (հosting), IP հասցեները, domain-ները։

Աշխատանքը ունի եզրակացություն, որտեղ արտացոլվում է նպատակը և ամբողջացվում է միտքը։ Աշխատանքի վերջում առկա է օգտագործված գրականության ցանկը, որը բաղկացած է հղումներից։ Աշխատանքը սովորողի գրեթե չորս տարվա պրպտումների արդյունք է, իսկ հղումները հիմք են հանդիսացել տրամաբանական կապ և հաջորդականություն ստեղծելու գործում։

Այսպիսով՝ աշխատանքը ամբողջական է, համապատասխանում է թեմային, իրականացվել է նպատակը։ Աշխատանքը կարող  է ներկայացվել պաշտպանոլթյան և ստանալ բարձր գնահատական, սակայն հարկ եմ համարում նախ ուղղել չնչին ուղղագրական սխալները և օգտագործված գրականության ցանկը ներկայացնել եզրակացությունից հետո։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *