Հայաստանը 6-րդ եւ 7-րդ դարերում

Ներկայացնել 6-րդ դարում Հայաստանում կարեւոր իրադարձությունները։

Բյուզանդական քաղաքականությունը Արևմտ­յան Հայաստանում:

Արտավան Արշակունու գլխավորած ապս­տամբությունը:

Քաղաքական իրավիճակն Արևելյան Հայաս­տանում:

Հայոց ապստամբությունը և պարսկա-բյու­զանդական պատերազմը: 

Հայաստանի 591 թ. պարսկա–բյուզանդական բաժանումը:

Վերլուծիր Հուստինիանոս Ա-ի վարած քաղաքականությունը Հայաստանի եւ հայերի նկատմամբ։

Հուստինիանոս I կայսրը մի շարք միջոցառումներ իրականացրեց հայերի քիչ թե շատ ինքնուրույնությունը վերացնելու համար: Խախտելով հայկական իշխանական տների համակարգը՝կայսրն այնտեղի կառավարումը հանձնեց բյուզանդական զինվորական պաշտոնյաններին, վերացրեց հայկական հինգ ինքնուրույն իշխանությունները: Ստեղծվեցին Առաջին Հայք, Երկրորդ Հայք, Երրորդ Հայք, Չորրորդ Հայք նահանգները: Հուստինիանոսը նաև օրենք հրապարակեց, որով խախտելով միայն արական գծով նախարարական կալվածքները ժառանգելու կարգը, այդպիսի իրավունք տվեց նաև կանանց ու աղջիկներին: 

Համեմատիր Արեւելյան, Արեւմտյան Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները։

Եվ՛ Արևելյան, և՛ Արևմտյան Հայաստանում կային բազմաթիվ պատերազմական և դժգոհություն արտահայտող իրավիճակներ: Արևմտյան Հայաստանում կային ինքնուրույն հայկական իշխանություններ, Հուստինիանոս Առաջինը բազմաթիվ միջոցառումներ իրականացրեց հայերի քիչ թե շատ ինքնուրույնությունը վերացնելու համար: Արևելյան Հայաստանում Վարդ Պատրիկի օրոք հայոց կաթողիկոս Բաբգեն Ա-ն գումարեց եկեղեցական ժողով, որով ուղենշվեց հայ եկեղեցու դավանաբանական ինքնուրույնությունը: Հայաստանում մարզպան նշանակվեց պարսիկ Սուրենը, ում օրոք ավելի ծանրացան հարկերն ու տուրքերը, սաստկացան կրոնական հալածանքները, իմ կարծիքով պարսիկ Սուրենն ու Հուստինիանոս Ա-ն և նրանց վարած քաղաքականությունները ունեին որոշակի նմանություններ, երկուսի օրոք էլ շատ բաներ բարդացան:

Ներկայացնել օտար տիրապետությունների վարած քաղաքականության հիմնական ուղղությունները։

Եվ՛ Բյուզանդիան, և՛ Պարսկաստանը վարում էին Հայաստանը թուլացնելու քաղաքականություն, որը հետևում էր մի նպատակի՝  ամրապնդել իրենց կենտրոնական իշխանությունը:  Նրանք սահմանափակում էին հայ իշխանների իրավունքները, փորձում իրենց կրոնը պարտադրել, հայկական զորքը օգտագործում էին իրենց թշնամիների դեմ կռվի ժամանակ:

Ներկայացնել 7-րդ դարում Հայաստանում տեղի ունեցող կարեւոր իրադարձությունները։

Հայաստանը 7-րդ հայտնվեց Պարսկա-բյուզանդական պատերզաժմի ոլորտում: Պատերզմի սկզմնական շրջանում հաղթանակը պարսկասստանի կողմնե: Խոսորվ 2-րդ արքայի զորքերը մտնում են Արևմտյան Հայաստանի տարածք: 607-608թ. Վրաց եկեղեցին ընդունում  է հաղկեդոնականությունը և անջատում է Հայոց եկեղեցուց: 614թվականին պարսկական բանակները հասնում են մինև Երուսաղեմ և որպես ավար տանում են Քրիստոսի խաչափայտը: 631թ. սեպտեմբերի 14-ին բյուզանդիայի Հերկլը կայսրը վերադարցնում է խաչափայտը: Արևելյան Հայստանում մարսպան Վարաղտիրոց Բագրատունին այս ընթացքում սկսում է ազատագրական շարժում: Երկարատև պայքարից հետո Հերակլը Վարաղտիրոց աքսորում է մի կղզի: Ազատագրական պայքարը շարունակում է իրականացնել Դավիթ Սահառունուն գլխավորությամբ նրան փոխարինում են Թեոդորոս Ռշտունին: 639թ. Ռշտունին միավորեց Հայաստանի երկու մասերը: Հայոց իշխանի նստավայրը Աղթամար կղզին է: Որտեղից իրականցնում էր երկրի պաշտպատությունը:
Արաբական արշավանքները Հայաստանում
640թ. սկսվեց արաբական արշավանքները Հայստանում: 641թ արաբները հարձակվում են Դվինի վրա ավերում են քաղաքը և իրենց հետ գերի  են տանում 35 հաղար մարդ:
Հայ-արաբական պայմանագիրը
652թ. Թեոդորոս Ռշտունին միջագետկին կարավարիչ Մուավիայի հետկնքում էՀայ-արաբական:
Ըստ պայմանագիրի
Հայերը 3 ազատվում էին հարկ վճարելուց: Հայերը իրավունք էին ստանում պահելու 15 հազարանոց բանակ: Արաբական զորքերը դուրս էին գալիս Հայաստանից: Բյուզանդացիչներին հարձակման դեպքում արաբները պետք է զորք  տրամադրել Հայերին: Թեոդորոս Ռշտունին իշխանությունը տարածվում է Վիրքի, Աղվանքի վրա: Արաբների հետագա արշավանքները մեծ ավաերածություներ պատճարեցին երկրին: Արաբները Հայաստանից տարան հսկայական ավար և գերիներ: Գերիների մեջ է նաև Թեոդորոս Ռշտունին որը 656թ մահացավ գերության մեջ նրա մարմին թաղված է Ռշտունում:

Վերլուծիր 652թ․-ի հայ-արաբական պայմանագիրը։

Այդ պայմանագրի շնորհիվ մենք չոչնչացանք;Այդ պայմանագիրը համ մեզ համար էր լավ համ Արաբների,որովհետև մենք արաբներին վճարում էինք և դառնում ենք նրա ընկեր,իսկ մեզ համար լավ էր,որ Արաբները պաշտպանում էին մեզ,Երբ բյուզանդական զորքը ներխուժեց Հայաստան Արաբները մեզ օգնեցին:

Վահանանց և Վարդանանց պատերզմներ

Պատճառ

Վարդանանց պատերազմը կրոնական պատերազմ էր, որովհետև Սասանյան պարսկաստանի թագավոր Հազկերտ II-ը ուզում էր, որ հայերը կրոնափոխ լինեին: Նա ձգտում էր վերջ տալ հայերի ներքին անկախությանը: Սակայն հայերը համաձայն չէին փոխել կրոնը և որոշեցին պայքարել Սասանյան Պարսկաստանի դեմ: Հայաստանի բաժանումից հետո՝ Սասանյան Պարսկաստանի և Հռոմեական կայսրության միջև,  նախարարները մնացին իրենց տիրության տերերը, իսկ սպարապետը՝ Վարդան Մամիկոնյանը: Սասանյաների նպատակն էր Արևելյան Հայաստանը դարձնել իրենց մարզպանություն և այդ նպատակով հայաստան էր ուղարկում տարբեր դրածոների, սակայն հայ հոգևորականներ ոչ մեկին այդպես էլ չընդունեցին:   Երբ Պարսկաստանում գահի նստեց Հազկերտ II-ը, Հայաստանի վիճակը կտրուկ վատանում է՝ Հազկերտը հայ զինվորներին ուղարկեց հոների հետ պատերազմելու, որպեսզի Հայաստանի ռազմական հզորությունը թուլացնի:   447թ. Դենշապուհը գալիս է Հայաստան և վիճակն էլ ավելի է վատանում՝ Վահան Ամատունու պաշտոնին նշանակում է պարսից պաշտոնյաին, դատավարությունը հանձնում է մոգպետին, կտրուկ բարձրացնում է հարկերը: Այնուհետև Հազկերտը հրամայում է հայերին հրաժարվել քրիստոնեությունից: 

Վարդանանց զինված պայքարի ընթացքի մասին:

Վարդան Մամիկոնյանը երկրի կառավարումն ու զորքերի հրամանատարությունը վերցնում է իր ձեռքը։ Հազարապետի պաշտոնն անցնում է Վահան Ամատունուն, մեծ դատավորինը՝ Հովսեփ կաթողիկոսին: Ապստամբ հայերի դեմ Հազկերտը զորքեր է Վարդան Մամիկոնյանը երկրի կառավարումն ու զորքերի հրամանատարությունը վերցնում է իր ձեռքը։ Հազարապետի պաշտոնն անցնում է Վահան Ամատունուն, մեծ դատավորինը՝ Հովսեփ կաթողիկոսին: Ապստամբ հայերի դեմ Հազկերտը զորքեր է Հայոց զորքից զոհվում է 1036 զինվոր, իսկ պարսիկներից` 3544:

Վարդանանց պատերազմի պատճառները և հետևանքները:

Հասկերտը պահանջում է հայերին հրաժարվել քրիստոնեությունից: Սակայն հայերը հրաժարվում են և Հասկերտը տեղեկանալով մերժման մասին, սպառնալիքներ է ուղղարկում: Այդ ժամանակ Վարդան Մամիկոնյանը խորհրդակցություն է հրավիրում: Բոլորը տեղեկանում են, որ նախարարների ուրացումը կեղծ է եղել և այդ խորհրդակցությանը նախարարները ու հոգևորականները երդվում են հավատարիմ լինել հայրենիքի և քրիստոնեական սուրբ գործին: Աղվանից լուր է ստացվում, որ պարսից բանակը ներխուժել է և բռնություններ է գործում: Վարդան Մամիկոնյանը զոյք է հավաքում 451 թ. Մայիսի 26-ին: Լուսաբացին սկսվում է Ավարայրի ճակատամարտը: Ավարայրի դաշտում Վարդանը զոհվում է և նրա հետ զոհվում են 1036 զինվոր:

Վահանանց պատերազմ

Վարդանանց պատերազմ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Վահանանց պատերազմ, 481-484 թվականներին Մարզպանական Հայաստանի տարածքում տեղի ունեցած ապստամբություն: Ուղղված էր Սասանյան արքունիքի դեմ, որի նպատակն էր քրիստոնեադավան հայերի շրջանում տարածել զրադաշտականությունը, կտրել հայերին Բյուզանդիայից և աստիճանաբար ձուլել պարսիկներին: Համահայկական պայքարը գլխավորում են ժամանակի հայկական նախարարական տները՝ Մամիկոնյանների, Բագրատունիների, Սյունիների, Արծրունիների և այլ նախարարների գլխավորությամբ: Նրանց կողքին է կանգնում Հայ Առաքելական եկեղեցին: Ապստամբելու որոշումն ընդունվում է 481 թվականի Շիրակի ժողովում: Պատերազմը ավարտվում է 484 թվականին՝ Նվարսակի հաշտությամբ:

Վարդանանց պատերազմի պատճառները և հետևանքները:

  1. Հայաստաի կիսվելուց հետո Սասանյան Պարսկաստանը ձգտում է իր պետությանը միացնի Հայաստանը:
  2. Պարսկաստանը աջակցում էր մանիքեականությանը՝ աղանդավորական շարժում, որը քրիստոնեության ու զրադաշտականուրայն խառնուրդն էր և  ուզում էր այդ կրոնը մտցնել Հայաստան և ստիպում էր հայերին կրոնափոխ լինել: 
  3. 447թ. Հայաստան է գալիս Դենշապուհը և ծանրացնում է Հայաստանի իրավիճակը՝ պաշտոնափոխություններ անում, բարձրացնում հարկերը: 
  4. Հազկերտ II հրովարտակ է ուղարկու, որում պահանջում է հայերի կրոնափոխությունը:
  5. Այդ քայլով նա ձգտում էր վերջ տալ հայերի ներքին անկախությանը
  6. Հայ իշխանները և ժողովուրդը պատրաստվում են ապստամբության: 
  7. Քանդում են պարսից մոգերի կառուցած ատրուշանը և մահապատժի ենթարկում մոգերին:  
  8. Հայոց զորքը բաժանվում է 3 զորագնդի: Առաջին գունդը ղեկավարում է Ներշապուհ Արծրունին՝ պետք է պաշտպանեն Հայկական աշխարհը Ատրպատականի կողմից, երկրորդ գունդը ղեկավարում է Վարդան Մամիկոնյանը՝ 450թ. Կուր գետի մոտ՝ Խաղխաղ քաղաքի, տեղի է ունենում ճակատամարտ, որի ընթացքում հայերը ջախջախում են թշնամուն և անցնում գետի ձախ ափը և ազատագրում Աղվանքը: Երրորդ գունդը ղեկավարում է Վասակ Սյունին՝ մնում է երկրի ամրությունում, սակայն հետո հրաժարվում է ապստամբությունից և փարձում է պարսկաստանի հետ հաշտություն կնքել:
  9. 451թ. մայիսի 26 տեղի ունեցավ Ավարայրի ճակատամարտը, որի ընթացքում հայերը ջախջաում են պարսիկներին: 

Վարդանանց և Վահանանց պատերազմների պատմական նշանակությունը

Էլեն Կարապետյան: Անհատական աշխատանք․․․

Պարսիկների դեմ ծավալված ազատագրական կռիվները հզոր համաժողովրդական շարժումներ էին: Հայերը պարսկական տիրապետության դեմ մարտնչեցին բացառիկ նվիրվածությամբ ու անձնազոհությամբ: Նրանք մաքառում էին ոչ միայն հանուն հայրենի հավատի և ազատության, այլև հանդես էին գալիս համազգային շահերի պաշտպանությամբ: Հայերի անձնուրաց պայքարը, նրանց տոկունությունն ու համախմբվածությունը տվեցին իրենց արդյունքները: Ճիշտ է, երկիրը չվերականգնեց անկախությունը, սակայն ձախողվեցին Հայաստանն ինքնավարությունից զրկելու, նրան կլանելու պարսկական արքունիքի ձգտումները: Հայ ժողովուրդը համառ պայքարով պահպանեց երկրի լայն ինքնավարությունը և դրանով իսկ տնտեսական ու մշակութային առաջընթացի հնարավորությունները: Հայ ժողովուրդը միշտ էլ ակնածանքով է հիշել Վարդանանց և Վահանանց պատերազմների մասնակիցների հայրենանվեր սխրանքը: Հետագա սերունդների համար նրանք դարձել են հայրենասիրության խորհրդանիշ: V դ. ազատագրական պատերազմներն օտար նվաճողների դեմ պայքարի ամենահերոսական ու հիշարժան էջերից են: Դրանք հայ ժողովրդի դարերի խորքից եկող ազատասեր ոգու պատգամն են հետագա սերունդներին:

Ներսես Ա Մեծի մահը

Համաձայն 5-րդ դարի պատմագիր Փավստոս Բուզանդի՝ Հայոց կաթողիկոսը սպանվել է Պապ թագավորի կողմից թունավորվելով, սակայն ըստ այլ աղբյուրների կաթողիկոսը ընդամենը ունեցել է առողջական խնդիրներ։ Ըստ եկեղեցական ուշ մի ավանդության, հայրապետը կանխապես իմացել է թագավորի դավադրության մասին, սակայն կամովին ընդունել է մահվան հրավերը՝ թունավորված գինին խմելուց առաջ հանդիմանելով արքային։ Այնուհետև իր մահն արժանավայել դիմավորելու համար պատարագ է մատուցել, իսկ մահվանից առաջ մերձավորներին պատմել տեսիլքը Հայաստանին սպասվող իրադարձությունների՝ Արշակունիների կործանման, Արևելքի նվաճողների տիրապետության, նրանց կործանման, երկրում քրիստոնեության վերածաղկման և այլ իրադարձությունների մասին։ Համաձայն մեկ այլ վարկածի Ներսես Ա Պարթևը վախճանվել է թոքերի հիվանդությունից 373 թ-ի հուլիսի 25-ին։ Կաթողիկոսի մահը եղել է Եկեղյաց գավառի Խախ արքունի ավանում։ Թաղվել է Եկեղյաց գավառի Թիլ ավանում։ Հայոց եկեղեցին դասել է Ներսես Ա Մեծ կաթողիկոսին սրբերի շարքը։ Նրա հիշատակը տոնվում է Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնին հաջորդող շաբաթ օրը։

Պատմության առեղծվածի բացահայտում

Պատմության առեղծվածի բացահայտում

Ցավոք, հայոց թագավոր՝ Պապի վարած քաղաքականությունը արժանացավ դժգոհության: Երիտասարդ թագավորը խիզախ ու քաջ էր, բայց և անփորձ: Հայաստան վերարադառնալուց հետո Հայաստանում գտնվող հռոմեական զորաբանակը սրի քաշելու փոխարեն` նա փորձեց բանակցություններ վարել Հռոմի հետ: Պապի վարած անկախ քաղաքականության պատճառով Հռոմը հալածանքներ է սկսում նրա հանդեպ։ Դրա հիմնական պատճառներից մեկը Մեծ Հայքում գործող հռոմեական կայազորի հրամանատար Տերենտիոսն էր, որը, ըստ Ամմիանոսի, «արտաքուստ մի համեստ և լուրջ մարդ էր, բայց իր ամբողջ կյանքի ընթացքում գրգռում էր երկպառակությունները»։ Նա ամեն անգամ Վաղեսին նամակ գրելիս հիշեցնում էր, որ Պապը սպանել է տվել Կիլակին և Արտավանին ու ներկայումս էլ հակված էր պարսից կողմը։ Հայաստանում գործող հունասեր կուսակցությունը սկսում է դավ կազմակերպել Պապի դեմ։ Բանակցությունների պատրվակով Հռոմի կայսր Վաղեսը Պապին հրավիրում է Տարսոն, որտեղ փորձում է նրան կալանավորել, սակայն Պապն իր 300 թիկնապահների հետ միասին կարողանում է խույս տալ բանտարկությունից և վերադառնալ Հայք։ Այստեղ տեղի էր ունեցել հռոմեական կայազորի հրամանատարի փոփոխություն։ Հրամանատար էր նշանակվել Տրայանոսը, որը կարողանում է շահել Պապի վստահությունը։  Նենգ հռոմեացին հյուրասիրության սեղանի շուրջ դավադրաբար հեղում է երիտասարդ արքայի արյունը: Վաղեսը Պապի դեմ դավադրության մեղքը գցեց Տերենտիանոսի վրա, նրան հետ կանչեց Հայաստանից և փոխարինեց Տրայանոսով, որն իր նախորդից տարբերվում էր, թերևս, ավելի առավել նենգությամբ ու խարդախությամբ:

Արշակ Բ

Արշակ Բ- ն Հայոց Արշակունի թագավոր է 350 թվականից։ Տիրան թագավորի որդին և հաջորդը։

350 թվականին Ոսխայի ճակատամարտում հայ- հռոմեական ուժերը հաղթել են պարսից Սասանյան արքա Շապուհ Բ Երկարակյացին (309- 379) և հարկադրել գերությունից ազատել հայոց թագավոր Տիրանին։ Քանի որ Տիրանը կուրացվել էր, գահաժառանգ Արտաշեսը մահացել, իսկ մյուս որդին ՝ Տրդատը, պատանդ էր Բյուզանդիոնում, ուստի Հռոմի և Պարսկաստանի համաձայնությամբ թագավորել է Արշակ Բ-ն։

Արշակը չի դարձել նրանց կամակատարը. վարել է ինքնուրույն քաղաքականություն, որից վրդովված, Վալենտինիանոս I կայսրը սպանել է նրա պատանդ եղբորը ՝ Տրդատին և խոշոր ուժերով հարձակվել Մեծ Հայքի վրա։ Արշակը հաշտություն է խնդրել և ճանաչել Հռոմի գերիշխանությունը։ Կայսրն իր սպանված եղբոր հարսնացու Օլիմպիային կնության է տվել Արշակին ՝ իբրև երաշխիք երկու երկրների փոխհավատարմություն։ Միաժամանակ նա պատանդությունից արձակել է Տրդատի Տիրիթ և Գնել որդիներին։

Մեկ այլ վարկածի համաձայն ՝ երբ Արշակը գահ է բարձրացել, սկսել է վարել հավասարակշռման քաղաքականություն, ուստի տասը հոգուց բաղկացած պատգամավորություն է ուղարկել Հռոմեական կայսրություն, որոնք դաշինք են կնքել և Հայաստան բերել Արշակի հարսնացու Օլիմպիային։ Վերջինս Կոստանդիանոս Ա Մեծ կայսեր մահացած եղբոր Կոստասի նշանածն էր, պրետորյաների պրեֆեկտ Աբլաբիոսի աղջիկը։ Համարվում է, որ այս պատգամավորության մեջ եղել է նաև Ներսեսը, ով այդ ժամանակ արքունի սենեկապետն էր։ Վերջինս մինչ այդ զինվորական էր։ Արշակի գահակալության առաջին շրջանում Ներսեսը թագավորի մերձավոր գործակիցն էր ու խորհրդատուն։ Նա կաթողիկոս է ձեռնադրվել 353 թվականին, հետևաբար այս դեպքերը տեղի են ունեցել մինչ այդ։ Սա վկայում է այն մասին, որ Արշակը գահակալելուց անմիջապես հետո պատգամավորություն է ուղարկել Հռոմ։

Գնելը, խախտելով հայրենի ավանդական կարգը, բնակվել է Այրարատ նահանգի Արագածոտն գավառի Կվաշ ավանում, կուրացված պապի ՝ Տիրանի մոտ, ամուսնացել Սյունիքի նախարար Անդովկի դստեր ՝ Փառանձեմի հետ, զանազան միջոցներով իր շուրջը համախմբել նախարարներին և սեպուհներին։ Գնելի կողմն է եղել նաև Արշակի հոր ՝ Տիրանի և Հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծի համակրանքը։ Զգուշանալով դավադրությունից՝ Արշակն ասպարեզից հեռացրել է թե՛ հորը, թե՛ եղբորորդիներին։ Ազատվելով իր վտանգավոր մրցակիցներից ՝ թագավորն ամուսնանում է Գնելի այրի Փառանձեմի հետ ՝ փորձելով սիրաշահել նրա հորը ՝ Անդովկ իշխանին։ Շատ չանցած՝ ծնվում է թագաժառանգ Պապը։

Պապ թագավորի մահը

Պապ թագավորի մասին, թե ինչպես սպանվեց – Փավստոս Բուզանդ

«… Եվ Պապ թագավորը իր միտքը ծռեց ու սիրտը շուռ տվեց հունաց թագավորից և կամեցավ սեր ու միաբանություն հաստատել պարսից թագավորի հետ. սկսեց իրեն թիկունք դարձնել պարսից թագավորին, նրա մոտ պատգամավորներ ուղարկեց միաբանություն հաստատելու համար։ Հետո պատգամավորներ ուղարկեց Հունաց թագավորի մոտ թե «Կեսարիայի հետ ուրիշ տասը քաղաք մերն են եղել, ետ տուր: Ուռհա քաղաքն էլ մեր նախնիներն են շինել, ուստի, եթե չես ուզում, որ խռովություն ծագի, ետ տուր, հակառակ դեպքում մեծ պատերազմ կծագի մեր մեջ»։ Թեպետ Մուշեղը և հայոց բոլոր իշխանները շատ հորդորեցին թագավորին, որ Հունաց թագավորության հետ իր ուխտը չխզի, բայց (Պապը) նրանց չլսեց և հայտնի կերպով ցույց տվեց իր թշնամությունը հունաց թագավորի նկատմամբ։
Իսկ հունաց իշխաններն ու զորքը դեռ Հայոց աշխարհում էին, իշխաններից մեկի անունը Տերենտ էր, մյուսինը՝ Ադե: Եվ Հունաց թագավորը գաղտուկ մի դեսպան ուղարկեց Հայաստանում եղած իր զորքերի իշխանների մոտ և հրաման տվեց սպանել հայոց Պապ թագավորին։ Հունաց իշխաններն ստացան այս հրամանն իրենց թագավորից և սպասեցին հարմար առիթի: Պատահեց մի հարմար ժամանակ. Պապ թագավորի բանակը գտնվում էր Բագրևանդ գավառում, Խու կոչված մի դաշտում և հայոց մեծամեծներն ու զորքը այնտեղ չէին, իսկ հունաց զորքերի բանակը գտնվում էր հայոց թագավորի բանակի մոտ։ Երբ Հունաց զորավարներ Տերենտն ու Ադեն իմացան, թե հայոց Պապ թագավորը մենակ է, փառավոր հացկերույթ սարքեցին և հայոց մեծ թագավոր Պապին ընթրիքի հրավիրեցին մեծ պատվով՝ համաձայն նրա արժանավորության, ինչպես թագավոր մարդու հրավիրում են փառավոր հացկերույթի։ Ամեն բան կազմել, պատրաստել էին։ Պապ թագավորը, գալով ընթրիքի, մտավ ու բազմեց կերուխումի։ Իսկ երբ թագավորը մտնում էր Հունաց Տերենտ զորավարի խորանը, (տեսավ), որ լեգեոնի ասպարակիր զինվորները ձեռներին վահան, գոտիներում սակր, ներսըխորանի պատերի մոտ, (սեղանի) շուրջը պատելով, պահպանում էին, դրսում նույնպես պատրաստ կանգնած էին լավ սպառազինված, իսկ վրայից սովորական զգեստ հագած (զինվորներ)։ Իսկ Պապ թագավորն իր խելքով՝ այնպես էր կարծում, թե իրեն պատվելու համար են այդպես արել: Եվ մինչ ընթրիքի ժամանակ նա ուտում էր, սակրավոր զորքը նրա ետևը կանգնած նրան ամեն, կողմից շրջապատել էր։ Երբ սկսեցին խմել, ուրախության առաջին բաժակը մատուցեցին Պապ թագավորին, և իսկույն իրենց ներդաշնակ ձայներով հնչեցին թմբուկներն ու սրինգները, քնարներն ու փողերը: Եվ մինչ Պապ թագավորը ուրախության գինին բռնած էր մատներով և նայում էր գուսանների խմբին, մինչ ձախ ձեռքը արմունկին հենած՝ բռնած ուներ ոսկե թասը, իսկ աջ ձեռքը դրել էր նրանի կոթին, որ կապած էր աջ ազդրին, մինչ բաժակը բերանն էր տարել, որ խմի, հունաց զորքին աչքի ակնարկով նշան տվին, և երկու սակրավոր զինվորներ, որ ետևից կանգնած էին սպասավորության ոսկեպորտ վահաններով, հանկարծակի միասին սակրերը բարձրացնելով, զարկեցին Պապ թագավորին։ Մեկը ուղիղ վզին է հարվածում, մյուս սակրավորը զարկում է աջ ձեռքի թաթին, որ դրված էր նրանի կոթի վրա, կտրում և դեն է գցում։ Պապ թագավորը տեղն ու տեղը ընկնում է բերանքսիվայր, թասով գինին և պարանոցից հոսող արյունը թափվում են սեղանին։ Պապ թագավորն անմիջապես մեռնում է։ Սեղանատանը աղմուկ և շփոթություն ընկնելուն պես՝ Անձևացյաց գավառի տեր Գնելը վեր է կենում բազմած տեղից, սուրը քաշում է ու սպանում է զինվորներից մեկին, որ խփել էր թագավորին։ Այն ժամանակ հունաց Տերենտ զորավարը, իր սուրը հանելով, խփում է և Գնելի գլխից սկավառակը կտրելով աչքերի վրա է շուռ տալիս։ Եվ ուրիշ ոչ ոք ոչինչ չհանդգնեց ասել նրանց և ոչ մի խոսք»:

Տրդատ 3-րդ

Հայաստանում քրիստոնեության ընդունման հոգևոր նախադրյալները-Հայաստանում 301թ. տեղի ունեցած իրադարձությունը՝ քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն, սկզբունքորեն տարբերվում է Բյուզանդիայում 312-ին տեղի ունեցածից՝ քրիստոնեության պաշտոնականացումից։ Միլանի Էդիքտով (հրովարտակով) սոսկ դադարեցվեց քրիստոնյաների և քրիստոնեական համայնքների հետապնդումը, և քրիստոնեությունն օրինականացվեց իբրև գոյության իրավունք ունեցող ևս մեկ կրոն մյուսների շարքում, ինքը՝ կայսր Կոստանդինոսը, մկրտվեց ավելի ուշ։ Մինչդեռ Հայաստանում քրիստոնեությունն ընդունվեց որպես համընդհանուր և միակ պաշտոնական կրոն, ու խաչի առջև խոնարհվեցին և՛ թագավորը, և՛ ողջ պետական ավագանին ու նրանց հետ՝ ողջ ժողովուրդը։ «Կայծակնային» քրիստոնեացման այս փաստն ինքնըստինքյան առեղծվածային պիտի թվա և բացատրության կարիք ունի։ Գիտական շրջանառության մեջ տեղ գտած բացատրությունները բավարար չեն և չեն կարող դիտվել որպես արծարծված հարցի պատասխան, քանի որ ոչ միայն փաստարկների բավարար բազա չունեն, այլև ընդհանրապես զուրկ են որևէ փաստարկից

Սուրբ Տրդատ թագավոր

Մեր իրական և պատմական «Քրիստոսի անդրանիկ հավատացյալ թագավորը» Տրդատն է: Հնարավոր է, որ մինչև Տրդատի դարձի գալը եղած լինեն իշխաններ կամ պալատականներ որոնք անհատաբար և ծածուկ ընդունել էին քրիստոնեությունը, բայց վստահաբար ամբողջովին նրան է պատկանում իշխանավորների միջից առաջինը լինելու և պաշտոնապես բացահայտորեն Քրիստոսին դավանելու և պատմության մեջ քրիստոնեությունը մի երկրի և ժողովրդի պաշտոնական կրոնը հայտարարելու անուրանալի փառքը:

Տրդատը Հայոց Խոսրով Մեծ թագավորի որդին է, որը 240 թ.-ին Պարսից թագավորի սադրանքով, Անակ Պարթև իշխանի ձեռքով սպանվեց: Այս սպանության հետևանքով Պարսիկները արշավեցին Հայաստան և հայ իշխաններից Օտա Ամատունին տեր կանգնելով Խոստովի դստերը՝ Խոսրովիդուխտին, պատսպարվեց Անի (այժմ Կամախ) բերդի մեջ:

Իսկ Արտավազդ Մանդակունին արքայորդի Տրդատին Արևմուտք փախցրեց:

Տրդատն իր երիտասարդական տարիներն անցկացրեց Հռոմեական բանակում, կրթվեց զինվորական ասպարեզում և իր քաջագործություններով մեծ անուն հանեց, որոնց թվին է պատկանում Գոթերի թագավորի մոտ որպես Հռոմեական կայսր հանդես գալով՝ նրա հետ մենամարտելը և հաղթելով Հռոմ բերելը: Իբրև հատուցում այդ օրերի կայսրը (հավանաբար 274 թ.-ի) նրան թագ և զորք է տալիս, որպեսզի գնա և տիրանա իր հայրական գահին, որին էլ վերջնականապես հաստատվեց 287 թ.-ին: Սկզբնաղբյուր հանդիսացող Ագաթանգեղոս պատմիչը հետևյալ կերպ է ներկայացնում Տրդատի արտաքինը. «Ամրակազմ և զորեղ էր, պինդ և խոշոր ոսկորներով, մարմնով հաղթանդամ էր և քաջ ու հզոր պատերազմող, բարձրահասակ և լայնաթիկունք էր»: Ամուսնացավ Ալանաց դստեր Աշխենի հետ:

Իր դիվանապետ Գրիգորին (Ս. Լուսավորիչ) հալածելու և Խոր Վիրապ նետելու բաժնում պատմեցինք նրա մասին: Դրանից հետո հրովարտակ է հրապարակում, որի համաձայն երկրի բոլոր քրիստոնյաները հալածվում են և կռապաշտություն է պարտադրվում, չընդունողներին գլխատում են և գույքը պետականացնում: Ահա այս օրերին էր, որ ասպարեզ են գալիս մի խումբ կանայք՝ Հռիփսիմյանք, որոնց անխնա և անգթորեն սպանել է տալիս: Այս անմեղ կանանց սպանությունները և նրանցից հատկապես Հռիփսիմեի կողմից ամոթալիորեն մերժվելը նրան մռայլեցնում է, որն էլ նրան մոլեգնության և գազանության է տանում: Սկզբնաղբյուրը՝ Ագաթանգեղոսը, նրան և նրա պալատականներից ոմանց բացահայտորեն խոզի հետ է համեմատում. «վեց օր անտանելի տխրության մեջ էր թագավորը»: Եվ երբ յոթերորդ օրը, թագավորի մտքերը զվարթացնելու համար պալատականները նրան որսի տարան, նա ինքն իրեն բոլորովին կորցրեց. «կառքից դուրս ցատկեց և Նաբուգոդոնոսոր արքայի պես սկսեց գազանաբար մոլեգնել և ինքն իրեն կծոտել… …մարդկային բնությունը թողնելով վարազի կերպարանք ստացավ և այդ կենդանիների ընկերակցությունն էր փափագում»: Անզուսպ էր դարձել «նախ այն պատճառով, որ բնականից մեծ ուժի տեր էր և բացի այդ դևերի ուժն էլ գումարվել էր իր ուժին»: Վաղարշապատի քաղաքացիներից և նախարարներից շատերը, որոնք մասնակից էին եղել սրբերի չարչարաքներին և մահվանը՝ նույն ախտով վարակվեցին:

Այս անմխիթար ժամանակներում թագավորի քույրը՝ Խոսրովիդուխտը, երազ է տեսնում և պատմում պալատականներին, «Լույսի նման մի մարդ երևաց ինձ և ասաց. «հարվածյալներին Գրիգորից բացի ոչ ոք չի կարող բուժել, նա պիտի սգա և ձեզ պիտի սովորեցնի ձեր ցավերից բուժում ստանալու հնարը»: Ոչ ոք լուրջ չվերաբերվեց երազին, մինչև որ այն հինգ անգամ կրկնվեց, ապա միայն Արտաշատ ուղարկվեց հենց Խոսրովիդուխտի խնամակալը՝ Օտա Ամատունին, որը Գրիգորին Արտաշատից Վաղարշապատ բերեց և նրա աղոթքներով նախ Տրդատը և մյուս մոլեգնացածները զգաստացան և ապա Գրիգորը սկսեց նրանց Ավետարանը քարոզել. «Հարվածվածները գիշեր ու ցերեկ, քուրձ հագած և մոխրի վրա նստած, պահեցողությամբ, շուրջ 66 օր, գիշեր և ցերեկ նրա մոտ էին մնում»: Սիրահոժարությամբ ունկնդրում էին նրա քարոզները. «Թագավորն ու իշխանավորները պատրաստակամությամբ հանձն էին առնում կատարել Գրիգորի յուրաքանչյուր խնդրանք»:

Քարոզչության և ապաշխարանքի վաթսունվեցերորդ օրը լրանալուն պես «Առավոտյան կանուխ թագավորը, իշխաններով, նախարարներով և խուռներամ ամբոխով, որի մեջ նաև կային կանայք և անմեղ մանուկներ, եկան Գրիգորի մոտ և, խումբ-խումբ, երամ-երամ խնդրում էին, որ վերջ ի վերջո ամբողջությամբ բժշկի իրենց վրա հասած հարվածներից»: Այն ժամանակ Գրիգորն ասաց. «Ծնկեք և Տերը պիտի բժշկի ձեզ,- և արցունքով Աստծուց խնդրեց, որ բժշկություն պարգևի թե՛ թագավորին և թե՛ մյուսներին»: Բոլորը բժշկվեցին ախտերից և Քրիստոսին որպես իրենց ազատարար ընդունելով, մտքով լուսավորվեցին, որն էլ բոլորին երկնային մխիթարությմբ և երջանկությամբ լցրեց:

Այս հոգևոր նորոգությունից հետո Լուսավորիչը «Խորհուրդ տվեց և թագավորի, իշխանների, նախարարների և բոլորին համոզեց, որ բոլորի խաղաղության համար պետք է քանդել, կործանել և երկրից վերացնել գայթակղիչ կռապաշտությունը, որպեսզի կուռքերն այլևս ոչ ոքի համար խոչընդոտ չհանդիսանան և ձեռք բերած երկնային ազատությունը չկորցնեն»: Թագավորը ինքնակամ հրամանով և բոլորի հավանությամբ, օգնում է երանելի Գրիգորին, որպեսզի հայրենական հին չաստվածների հիշատակը ջնջեն և հանեն մեջտեղից»:

Արդարև որոշումը գործի կոչվեց և «Թագավորն իր ամբողջ զորքով» դուրս գալով Վաղարշապատից մեկ առ մեկ փշրում էր կուռքերը և քանդում նրանց բագիները և փոխարենը խաչեր էին կանգնեցնում: Դրանցից «վերցված գանձերը բաշխեցին աղքատներին, տառապյալներին և չքավորներին»: Իսկ կալվածքները նոր կրոնի բաժինն էին դռնում և սպասավորներին կրոնավոր դարձնում:

«Այսպիսով շատ տեղերից վերցրին գայթակղող, անխոս, ձուլածո, քանդակված, անպետք, անօգուտ և վնասակար կուռքերի արձանները, որոնք պատրաստվել էին ցնորված մարդու անմտությամբ»:

«Տրդատ թագավորը սատանային վաճառված դիվամոլ ժողովուրդներին խստությամբ հրամայում է, որպեսզի սնոտի գործ հանդիսացող, հնացած և սին հեթանոսական պաշտամունքներից հրաժարվեն և հնազանդվեն Քրիստոսի ամենահեշտ ծառայությանը»:

Թագավորը բոլոր վայրերում Գրիգորի քարոզչությունից հետո, իր ամբարշտությունները խոստովանելով, տալիս էր իր անձնական կյանքի վկայությունը և պատմում էր իր համար կատարած Աստծո սքանչելիքները, բժշկությունները և ողորմությունները:

Այս բոլորն անում էր «Կոշտ ու կոպիտ հեթանոսական բարքերը փոխելու, Աստծուց շնորհված իմաստությանը և զգաստությանը ծանոթացնելու և Ավետարանի խոստացված լույսին նրանց ընտանի դարձնելու համար»:

Ապա Տրդատը մեծամեծերի ժողով է գումարում և ասում. «Եկեք Աստծուց մեզ կյանքի առաջնորդ շնորհած Գրիգորին մեր վրա հովիվ կարգենք, որպեսզի նա մկրտությամբ մեզ լուսավորի և Արարչի օրենքներով և խորհուրդներով նորոգի»: Ուրեմն Տրդատի նախաձեռնությամբ Գրիգորն, իշխանների ընկերակցությամբ և մեծ շուքով, Կեսարիա է ուղարկվում և ձեռնադրվում: Վերադարձի ճանապարհին, Տարոնում քարոզելուց հետո, երբ ճանապարհ է ընկնում դեպի Վաղարշապատ, Տրդատը մինչև Բագարան, կամ Բագրևան, ընդառաջ է գնում նրան: Այստեղ է, որ Եփրատի արևելյան ճյուղ հանդիսացող, Արածանի գետի ակունքների մոտ կատարվում է Տրդատի, Աշխենի, Խոսրովիդուխտի, բոլոր պալատականների և ժողովրդի մկրտությունը, մեկամսյա քարոզչությունից և ապաշխարությունից հետո, 303 թ.-ի հունվարի վեցին՝ ճիշտ մեր Փրկչի Աստվածհայտնության (Մկրտության) օրը, կատարվում է Տրդատի, Աշխենի, Խոսրովիդուխտի, բոլոր պալատականների և ողջ ժողովրդի մկրտությունը: Ըստ ավանդության, Տրդատը մկրտության ժամանակ ստացավ Հովհաննես անունը, ի պատիվ Հովհաննես Մկրտչի, որի նշխարների մասը Գրիգորն իր հետ Բագրևանդ էր բերել և որտեղ էլ հետագայում կառուցվում է նշանավոր Հովհաննավանքը: Ագաթանգեղոսը մկրտվածների թիվը 15 բյուր  է ասում, իսկ ընդհանուր Ս. Գրիգոր Լուսավորչի ձեռքով մկրտվածներինը 40 բյուր, որը հավասար է մեր 4 միլիոնին:

«Իսկ Տրդատ թագավորն իր երկրի բոլոր մարդկանց համար հետևյալ ուխտն է (կրոնական պարտականություն) դնում, որ ամեն մի մարդ առանց երկմտելու Աստծո հրամաններին հնազանդ լինի և ամբողջ սրտով հավատա Նրա արարչագործությանը»:

Տրդատի մեծագործություններից մեկն էլ իր անձնական և գործնական մասնակցությունն էր Հռիփսիմյանց վկայարանների և Էջմիածնի տաճարի կառուցման մեջ: Ագաթանգեղոսը ասում է, որ Տրդատը Մասիս լեռներից «իր թիկունքին դրած ութ անտաշ, խոշոր, ծանր, երկար, պինդ և մեծ-մեծ քարեր բերեց», որոնք գործածվեցին նորակառույց եկեղեցիների համար:

Տրդատն, իր թագավորական իշխանությամբ, քրիստոնեությունն արքունիքի և հետևաբար իր ամբողջ տերության պաշտոնական կրոնն է հռչակում և հրամայում է վերացնել կռապաշտությունը…:  Տրդատի քաջագործություններից մեկը Մաքսիմինոս Դաժ կայսրի դեմ պատերազմն է: Այս ժամանակներում Հռոմեական կայսրության արևելյան բաժնում իշխում էր Մաքսիմինոս Գաղերիոս Դաժը, որը հակառակ արևմտյան մասում իշխող Կոստանդիանոսի հռչակած Միլանի հրովարտակի, որով դադարեցվում էր քրիստոնյաների դեմ հալածանքները, արևելյան մասում ինքը շարունակում է հալածանքները: Նա իմանալով, որ քրիստոնեությունը Հայաստանում մեծ ընդունելության է արժանացել, հայերի դեմ պատերազմի դուրս եկավ: Բայց նրա նպատակները ձախողվեցին, որովհետև հայերն իրենց դեմ եկած բանակին հաղթելով՝ դուրս վռնդեցին իրենց երկրից:

Սկզբնաղբյուր հանդիսացող Ագաթանգեղոսը, չպատմելով Տրդատի մահվան մասին, հետևյալ վերջավորության է հանգեցնում նրա վարքը.

«Տրդատիոս Աստվածասեր թագավորը, Քրիստոսին հավատացող աշակերտի հոգով, բարեպաշտությամբ ծառայեց և դարձավ մի երկյուղած անձնավորություն: Տեղեկացավ և վարժվեց աստվածային հրամաններին և իր օրինապահ վարքով հաճելի դարձավ և ամբողջ երկրի համար բարի օրինակ դարձավ… նաև երկնային պարգևների շնորհն ընդունեց, որով անմիջապես լուսավորվեց և թափանցեց աստվածատուր հրամանների իմաստի մեջ և ըստ ավետարանական կանոնների ամեն պատրաստություններով իրեն զարդարելով՝ աստծուն ծառայելու մեջ մի մարդասեր անձ դարձավ: Մերկացավ հեթանոսական ցանկություններից, պարծանքի նշան Խաչը ընդունելով՝ բոլորին կյանք պարգևող Խաչյալին հետևեց և Քրիստոսի խաչակիր գնդին խառնվեց: Պահքով և աղոթքով սանձեց իր անձը, մշտամրմունջ աղոթք և բազկատարած պաղատանքներ էր ուղղում Աստծուն և շարունակ արտասվում էր իր երկրի համար: Նմանապես իր անձի համար էլ էր շանունակաբար խնդրում, որպեսզի չհիշվեն իր նախկին՝ անգիտության մեջ գործված մեղքերը:

Մեծապես նպաստեց Ավետարանի քարոզչության և տարածման գործին, վայելչությամբ ծառայեց Ավետարանին: Այսպես՝ խրատվելով և զգաստացած, իր կրոնական վարքով առաջադիմում էր բոլոր ուղությունների՝ ամեն տեսակ բարեգործությունների մեջ: Առավելապես զորանալով սատարում էր ավետարանչական գործին»:

Օրմանյանը հետևյալ խորհրդածություններով է վերջավորում Տրդատի պատմությունը.

«Հայոց դարձի պատմության մեջ, ինչքան գործ և երախտիք է վերագրվում Գրիգորին, նույն չափն էլ պիտի տալ Տրդատին, որովհետև ճշմարտապես և իրավացիորեն առաքելակից և լուսավորչակից եղավ Հայաստանի համար: Տրդատն իր նախանձահույզ և եռանդուն բնավորությամբ, որքանով որ բուռն և սաստիկ էր քրիստոնեության դեմ հալածանքներ մղելու ժամանակ, նույն չափով և դեռևս առավել եղավ կռապաշտության դեմ վարած հալածանքներով: Նա ոչ միայն ճշմարիտ քրիստոնյայի, անկեղծ ապաշխարողի և գրեթե ճգնավորի կյանք որդեգրեց իր համար՝ «որպեսզի չհիշվեն տգիտության ժամանակ կատարված մեղքերը, որոնք հեթանոսության ժամանակ գործվեցին» (Ագթ.), այլ տքնեց, որ նորահավատ հայերի՝ թե՛ մեծամեծերի և թե՛ ռամիկ բազմության ոչ միայն կրոնը և դավանանքը փոխված լինեն, այլ «որպիսի բոլորի հավատքը գործերով վկայվեն» (Խորենացի):

Տրդատ թագավորն ապրեց 90 տարի և թագավորեց շուրջ 56 տարի, այսպիսով հանդիսանալով հայոց ամենաերկարակյաց և ամենաերկար ժամանակ թագավորած արքան: Վախճանվեց 330 թ.-ին, ըստ Խորենացու թունավորվելով հայ նախարարների կողմից, և թաղվեց Թորդան գյուղում՝ Գրիգոր Լուսավորչի կողքին: Տրդատ թագավորը շատ հին ժամանակներից ներառվել է տոնվող սրբերի դասերում: Երեք Հայսմավուքներում էլ, որպես հիշատակության օր նշված է սեպտեմբերի 29-ը, իսկ ներկայումս մեր եկեղեցին տոնում է Հոգեգալստյանը հաջորող հինգերորդ շաբաթ օրը իր թագուհի Աշխենի և քրոջ՝ Խոսրովիդուխտի հետ:

Աշխեն թագուհի և Խոսրովիդուխտ կույս

Սրանք Տրդատ թագավորի ստվերի ու շնորհների նման նրանից անբաբաժան էին և մեր ժողովրդի համախումբ և պաշտոնական քրիստոնեացման պատմական բոլոր դրվագներում միշտ միասին են հիշտակվում, մեկն իբրև նրա թագուհի, մյուսը որպես արքայաքույր:

Տրդատի հետ հիշատակվող պատմությունից բացի, շատ քիչ բան է պատմությունը պահել նրանցից յուրաքանչյուրի մասին:

Աշխեն թագուհու մասին մեզ հայտնի է, որ նա Կովկասյան Ալանների թագավոր Աշխարադի դուստրն էր, նրա ձեռքը խնդրելու համար Տրդատը Հայոց Սմբատ Բագրատունի իշխանին որպես դեսպան ուղարկում է Ալանների թագավորի մոտ: Մի բարձրահասակ և գեղանի օրիորդ էր Աշխենը, ամեն ինչով համանման հսկայազուն Տրդատին: Տրդատը նախ ծիրանի հագցնելով և նրա գլխին թագ կապելով նրան հայտարարում է որպես Արշակունի իշխանուհի, ապա ամուսնանում է նրա հետ և Հայոց թագուհի հռչակում: Ունենում է մեկ արու զավակ:

Իսկ Խոսրովիդուխտի մասին մեզ հայտնի է այն, որ նա իր հոր՝ Խոսրովի, սպանությունից հետո, երբ Պարսիկները տիրացան Հայոց աշխարհին, Տրդատին փախցրեցին Հռոմ, իսկ Խոսրովիդուխտն էլ Օտա Ամատունի Հայ նախարարի խնամակալությամբ փախցվեց և պատսպարվեց Անի ամրոցում (այժմյան Կամախ, կամ Քեմահ), և այնտեղ ապահով մնաց, մինչև որ Տրդատը գալով տիրացավ հայրենական գահին: Այնուհետև Վաղարշապատ գալով արքունիքում կուսական կյանքով ապրեց իր ողջ կյանքը:

Խոսրովիդուխտը կարևոր դեր կատարեց Գրիգոր Լուսավորչի վիրապից տուրս գալու հարցում: Ականատես լինելով Գրիգոր Լուսավորչի չարչարանքներից մի քանիսին և տեղյակ լինելով նրա քարոզչական վկայությանը, համակրանքով և հիացմունքով տոգորված պիտի լիներ Գրիգորի և նրա քարոզած կրոնի հանդեպ: Այնպես որ, երբ Գրիգորը Արտաշատի Խոր Վիրապը նետվեց, ամեն ահրաժեշտ կարգադրությունները արած պիտի լիներ, որպեսզի Գրիգորը ողջ մնար այդ անտանելի բանտարկության ընթացքում: Ու երբ Հռիփսիմյանց կույսերի չարչարանքներից և նահատակություններից Տրդատը խելակորույս եղավ, հավանաբար ամենամտահոգվողը և աղոթողը Խոսրովիդուխտն էր: Ուստի Աստվածային նախախնամությունը որպես Գրիգորի Վիրապից դուրս գալու և Հայոց աշխարհը Գրիգորի միջոցով հոգեպես լուսավորելու միջնորդ, նրան ընտրեց: Խոսրովիդուխտը մի երազ տեսավ, որում Աստծո հրեշտակը ասում էր, որ Տրդատը միայն Գրիգորի ձեռքով կարող է փրկվել: Երբ այս երազը պալատականներին պատմեց, նրանք մտածեցին, որ նա խենթացել է, քանի որ բոլորը համոզված էին, որ Գրիգորը վաղուց մահացել է Վիրապում: Երբ երազը հինգ անգամ կրկնվեց, նա իբրև արքայաքույր պնդեց, որ իրականությունը պարզելու համար մարդ ուղարկվի Արտաշատ և իր հավատարիմ Օտա Ամատունի նախարարին ընտրեց այս գործի համար: Արդարև, ի զարմանս բոլորի, Գրիգորը ողջ էր և բերվելով Վաղարշապատ՝ բժշկեց հարվածյալներին:

Երբ Գրիգորը հրահանգեց, որ նահատակված կույսերի համար գերեզմաններ փորեն, Տրդատը խնդրեց, որ այդ ծանր գործը ինքն անձամբ կատարի, որպես մի փոքր ապաշխարություն իր չարագործությունների: Պատմությունը վկայում է, որ Աշխեն թագուհին, Խոսրովիդուխտի հետ միասին, իրենց իշխանական զգեստներով փորված հողը դուրս հանելով՝ սիրահոժար մասնակություն ունեցան ստրուկների, կամ ծառաների համար նախատեսված այս գործին:

Թագուհին և թագավորի քույրն անշուշտ իրենց գործնական դերը պիտի ունեցած լինեն Գրիգորի հայոց քահանայապետության համար Կեսարիա ուղարկվելու գործում, քանզի Կեսարիայի արքեպիսկոպոսին ուղված նամակում Տրդատի անվան հետ նշվում են նաև «Աշխեն տիկին և օրիորդ Խոսրովիդուխտ»: Եվ երբ Գրիգորը վերադառնում է Կեսարիայից, Տրդատի և նրա բանակի հետ նաև Աշխենն և Խոսրովիդուխտն էլ են ընդառաջ գնում մինչև Բագավան, կամ Բագրեվանդ՝ Արածանի-Եփրատի ակունքներից ոչ շատ հեռու: Եվ բոլորը միասին այդ գետում էլ, Ս. Գրիգոր Լուսավորչի ձեռքով, 302թ.-ին, մկրտվում և դառնում են քրիստոնյա: Հետաքրքիր է Ագաթանգեղոսի հետմկրտության նկարագրությունը. «Մեծ ուրախությամբ, սպիտակ հագուստներ հագած, սաղմոսներով և օրհնություններով, կանթեղներով, մոմերով և ջահերով, մեծ լրջմտությամբ և ոչ պակաս ուրախությամբ, լուսավորված, հրեշտակացած, Աստծո որդեգրության անունը առած և Ս. Ավետարանի ժառանգության մեջ մտած, Սրբերի դիրքին հասած, Քրիստոսի համար անուշաբույր ծաղկած, տերունական տուն (եկեղեցի) էին վերադառնում: Եվ այսպես գոհաբանական Ս. Պատարագ էր մատուցում և բոլորն էլ հաղորդվում էին սուրբ խորհրդին: Բոլորին բաշխվում էր, ամենափրկիչ Հիսուս Քրիստոսի սուրբ մարմինը և պատվական արյունը, որը նոր կյանք է տալիս ամբողջ մարդկությանը»:

Մկրտությունից հետո սրբուհիներից որևէ մեկը այլևս չի հիշատակվում, որից էլ ենթադրում ենք, որ կատարյալ քրիստոնյայի պես իրենց կյանքը բարեպաշտությամբ և բարեգործությամբ անցկացրեցին: Հավահաբար Տրդատից առաջ են վախճանվել, որն ապրել է 90 տարի: Իրենց կյանքի վերջին տարիները Գառնու ամրոցի խաղաղության և մենության մեջ, հրաժարվելով արքունիքի աշխարհային կենցաղից, գրեթե ճգնողական կենցաղով պիտի անցկացրած լինեն և սրբությամբ կնքած իրենց կյանքը:

Լիակատար Հայսմավուրքը, Տրդատի վարքից հետո հետևյալ վերջաբանով է եզրափակում սրբուհիների վարքը.

«Իսկ ի՞նչ ասենք առաքինազարդ Հայոց Աշխեն Տիկնոջ մասին, որը վաղուց հրաժարվել էր այս կյանքի վայելքներից և առանձնացած բնակվում էր Գառնի քաղաքում, որի ամրոցը Տրդատը վերանորոգել էր ընտիր քարերով, որտեղ,  աստվածասեր թագուհին, մինչև երկրից երկինք գնալը, ճգնողական կյանքով ապրեց: Նմանապես նաև թագավորի սքանչելի քույրը, մեծ օրիորդը և սուրբ կույսը՝ Խոսրովիդուխտը, մաքրափայլ վարքով, առանձնացած և սրբությամբ ապրում էր Գառնիի այն տան մեջ, որը հատկապես իր համար կառուցել էր տվել եղբայրը, որտեղից էլ գնաց իր փափագելի Քրիստոսի մոտ»:

Իրենց երկրային կյանքում անբաժան էին Տրդատից, այդպես էլ ամբաժան մնացին նաև հետո, նախ երկրում իբրև արդար հոգիներ և ապա երկնքում, քանի որ իրենց հիշատակը եկեղեցում միշտ կատարվում է միասին՝ Հոգեգալուստին հաջորդող հինգերորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը: Իսկ Հայսմավուրքները երեքին միասնաբար տոնախմբում է նոյեմբերի 29-ին:

օգտագործված աղբյուր

Հայաստանը առաջինն էր, որ 301 թվականին քրիստոնեությունը հռչակեց պետական կրոն: Այդ գործում բացառիկ դեր են խաղացել Տրդատ Գ թագավորը և հայոց առաջին հայրապետ Ս. Գրիգոր Լուսավորիչը:

Տրդատ Գ թագավորը Արշակունի տոհմից Խոսրով Ա-ի որդին էր, որին դավադրաբար սպանել էր Ս. Գրիգոր Լուսավորչի հայրը` Անակ Պարթև իշխանը, Պարսից թագավորի սադրանքով:

Հայոց Տրդատ թագավորը հեթանոս էր և դաժանորեն հալածում էր քրիստոնյաներին:Հայ պատմագրության համաձայն, երբ 287 թվականին Տրդատը հռոմեական զորքի օգնությամբ վերադառնում է Հայաստան՝ վերագրավելու իր հոր գահը, ճանապարհին զոհեր է մատուցում Անահիտ հեթանոսական չաստվածուհու մեհյանին: Իր զինակիցներից Գրիգորը քրիստոնյա լինելով հրաժարվում է զոհ մատուցել: Այդ ժամանակ Տրդատին հայտնի է դառնում նաև, որ նա իր հոր` Խոսրով Բ-ին սպանող Անակ իշխանի որդին է: Տրդատը հրամայում է նրան գցել Արտաշատի ստորերկրյա բանտը, որ սահմանված էր մահապարտների համար: 

Այնուհետև տանջամահ է անում Ս. Հռիփսիմյանց կույսերին, ովքեր, փախչելով Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից, հաստատվել էին Վաղարշապատ մայրաքաղաքի մոտ: Տրդատը հմայված Հռիփսիմե կույսի գեղեցկությունից, ցանկանում է ամուսնանալ նրա հետ, սակայն մերժվելով հրամայում է բոլոր կույսերին նահատակել: Կույսերի և հատկապես Հռիփսիմեի նահատակությունը հոգեկան այնպիսի հզոր ցնցումներ է պատճառում Տրդատին, որ վերջինս հոգեկան ծանր հիվանդություն է ստանում: 5-րդ դարում ժողովուրդը այդ հիվանդությունը բնորոշում էր խոզակերպությամբ և Տրդատին քանդակագործության մեջ պատկերում խոզակերպ: 

Այդ ժամանակ թագավորի քրոջը՝ Խոսրովիդուխտին  երկնային տեսիլքով հայտնի դարձավ, որ թագավորին և երկրի թափուր մնացած գահը կարող է փրկել միայն Գրիգորը: Այդ տեսիլքն ահեղ սպառնալիքներով կրկնվեց երկրորդ անգամ, մինչև որ նախարարները հավատացին և շտապեցին վիրապից դուրս բերել Ս. Գրիգորին:

 Վերջինս, ազատվելով բանտարկությունից, նախ ամփոփում է նահատակ կույսերի աճյունները, ապա 66 օր քարոզում քրիստոնեական վարդապետությունն ու բժշկում Տրդատ թագավորին: Թագավորը և ողջ արքունիքը քրիստոնյա են դառնում, և քրիստոնեությունը հռչակվում է  որպես պետական կրոն: Այդ գործում քիչ դեր չի ունեցել նաև թագավորի կինը Աշխենը, ում հայոց եկեղեցին դասել է սրբերի շարքը: 

Արտավազդ Բ․ Պատիվը՝ կյանքից վեր

Ք.ա. 36 թ. աշնանը հսկայական կորուստներով հռոմեական բանակը նահանջեց դեպի Հայաստան: Անընդհատ հարձակումներով պարթևներն ուժասպառ արեցին հակառակորդին: Նահանջի 27-րդ օրը հռոմեացիները վերջապես հասան Արաքսին: Պլուտարքոսն այսպես է նկարագրում գետանցումը. «Երբ հռոմեացիները, բարեհաջող հասնելով գետի հանդիպակաց ափը, ոտք դրեցին հայկական հողի վրա… համբուրում էին քարերն ու ավազը և իրար գրկելով` ուրախությունից լաց էին լինում»: Հռոմեացիների ընդհանուր կորուստը կազմում էր 44 հազար զինվոր: Քիչ չէր նաև պարթևների կորուստը: Արտավազդ II-ը պատշաճ ու հոգատար վերաբերմունք ցույց տվեց պարտվածներին: Առատ պարենավորումն ու վիրավորների խնամքը փրկեցին շատերի կյանքը: Թեև Անտոնիոսը ցանկանում էր վրեժխնդիր լինել Արտավազդից, սակայն պահն անպատեհ էր, և նա շտապեց բանակը դուրս բերել Հայաստանից ու մեկնել Եգիպտոս իր կնոջ` թագուհի Կլեոպատրայի մոտ: Հռոմի Ծերակույտին ուղարկված պաշտոնական զեկուցագրում Անտոնիոսն իր ապաշնորհությունն ու մեղքը թաքցնելու նպատակով ռազմական վիթխարի ծախսերն ումարդկային ահռելի կորուստները բացատրում էր իբրև թե հայոց թագավորի դավաճանությամբ: Խորհելով, թե ինչ ճանապարհներով կարող է մարել հսկայական ծախսերը, որ պատճառվել էր գանձարանին, և ինչպես կարող էր, թեկուզ դույզն-ինչ վերականգնել վարկաբեկված հեղինակությունը, Անտոնիոսը ծրագրում է գրավել և կողոպտել Հայաստանը: Դիմելով խորամանկության` նախ փորձում է Արտավազդին ծուղակը գցել: Անտոնիոսը հայոց արքային հրավիրում է Ալեքսանդրիա` իբր պարթևների դեմ հաջորդ տարի ձեռնարկելիք արշավանքի ծրագիրը քննարկելու: Արտավազդը մերժում է այդ հրավերը: Այնժամ Անտոնիոսը հատուկ խնամախոսներ է ուղարկում Արտաշատ` Արտավազդին հրավիրելով Ալեքսանդրիա` հայոց արքայադստեր և իր ու Կլեոպատրայի որդի Ալեքսանդրի ամուսնության հարցը քննարկելու: Մերժում ստանալով` Անտոնիոսը 60-հազարանոց բանակով Ք.ա. 34 թ. ամռանն արշավում է Հայաստան և ուղղվում դեպի Արտաշատ: Ցանկանալով երկիրը զերծ պահել ավերածություններից ու զոհերից` Արտավազդ II-ը որոշում է բանակցել հռոմեական եռապետի հետ: Անշուշտ, դա ազնիվ, ինքնազոհ, սակայն միամիտ քայլ էր: Բանակցությունների ընթացքում Արտավազդն իր ընտանիքի հետ ձեnբակալվում է, ապաշղթայակապ ուղարկվում է Ալեքսանդրիա: Անտոնիոսի այս տմարդի քայլը դատապարտել են անգամ իրենք` հռոմեացիները: Դիոն Կասիոսը գրում է, թե Անտոնիոսն Արտավազդին «խաբելով, ձերբակալելով ու շղթայելով մեծապես վարկաբեկել է հռոմեական ժողովրդի հեղինակությունը»: Տակիտոսն Անտոնիոսի այդ քայլը համարում է «անպատիվ արարք», իսկ Պլուտարքոսը` «ուխտադրուժ»: Հայաստանը հռչակելով իր անչափահաս որդու` Ալեքսանդրի թագավորություն և այստեղ թողնելով հռոմեական կայազոր` Անտոնիոսը, նախապես թալանելով արքունի գանձերը, հսկայական ավարով ու գերիներով վերադառնում է Եգիպտոս: Հայոց թագաժառանգ Արտաշեսը հանդուգն հարձակմամբ փորձում է ազատել գերի արքային ու իր հարազատներին, սակայն ապարդյուն: Պարտություն կրելով` Արտաշեսը ապավինում է պարթևներին և ապաստան գտնում նրանց մոտ: Ալեքսանդրիայում Անտոնիոսը կազմակերպում է հաղթահանդես, որի ընթացքում հայոց արքան ու իր ընտանիքի անդամները ոսկե շղթաներով շղթայված անցնում են քաղաքի փողոցներով: Հռոմեացի զորավարը նրանց հորդորում է ներում հայցել, խոնարհվել Կլեոպատրային և նրան մեծարանքի խոսքեր շռայլել: Սակայն հայոց արքան ու թագուհին և իրենց զավակները անցնում են հպարտ ու արժանապատիվ: Ժամանակակից հույն պատմիչը գրում է. «Նրանք ցույց տվեցինիրենց ոգու արիությունը»: Հայերի այդ կեցվածքը մեծ տպավորություն է թողնում, իսկ զայրացած Կլեոպատրան, չներելով նրանց, կարգադրում է զնդան նետել:

Թագավորներից թագավորը

Ուսումնասիրել տիգրանյան տերության կառուցվածքը և մշակույթային կյանքը

Ժամկետ՝ դեկտեմբեր 6-10

Տիգրան Մեծ․ Թագավորներից թագավորը

Հիմք ընդունելով վեր նշված գրականությունը կատարել հետևյալ առաջադրանքները՝

Նյութ հրապարակել հետևյալ թեմաներով՝

  • Տիգրանյան տերության կառուցվածքը
  • Մշակութային կյանքը

Պրեզենտացիայի տեսքով ներկայացնել աշխատանք հետևյալ ձևակերպմամբ <<Ինչու է մեր ժողովրդի մեջ տպավորված հատկապես Տիգրան Մեծի կերպարը>>

Ներկայացրե՛ք Արտավազդ 2-րդ թագավորին հինգ նախադասությամբ։

Մ.թ.ա. 54 թվականին Արտավազդը դաշինք է կնքում Հռոմի եռապետ ՄարկոսԿրասսոսի հետ։ Վերջինիս քաղաքականության և Մեծ Հայքի արտաքին պաշտպանության հանգամանքներով պայմանավորված, հայոց արքան հրաժարվում է տեղի տալ Կրասոսի հավակնություններին։ Արդյունքում կնքվում է հայ-պարթևական դաշինքը, որից հետո երկու երկրների միացյալ ուժերն ունենում են առաջին ռազմական խոշոր հաջողությունը հռոմեականբանակի նկատմամբ։ Մ.թ.ա. 53 թվականին հայ-պարթևական բանակը՝ Սուրեն զորավարի գլխավորությամբ հաղթում է ՀայոցՄիջագետք ներխուժած հռոմեական լեգեոններին։ Սպանվում է նաև Կրասոսը, որի գլուխը բերվում է Արտաշատ։ Արտավազդ Բ-ի արտաքին ճկուն քաղաքականության շնորհիվ Մեծ Հայքը հաջորդ տասնամյակում ևս Պարթևստանի հետ դաշնակցային հարաբերությունների պայմաններում կարողանում է պահպանել հայրենիքի անկախությունն ու տարածաշրջանում իր ազդեցիկ դիրքը։