Երևան քաղաքի աղբահանության խնդիրը

ուսումնասիրել աղբի տեսակները

1. «Թուղթը աղբ չէ»: Հենց այս կարգախոսով Հռիփսիմեն ու ընկերները 2018-ին սկսեցին աղբի տեսակավորման արշավը: «Թուղթը կիլոգրամների վերածելով հաշվում էինք, թե ինչքան ծառ ենք փրկում վերամշակման հանձնելով, և դա մեծ ոգևորություն էր առաջացնում քաղաքացիների շրջանում: Այս պահին 1400 ծառ ենք փրկել»,-ասում է «Էկո աղբ» հասարակական կազմակերպության նախագահ Հռիփսիմե Մկրտչյանը: «Հետո արդեն բնակիչներն իրենք էին գրում, որ տանը պլաստիկ կամ ապակի ունեն և հարցնում էին, թե ինչ կարող են անել, որտեղ հանձնեն»,-հավելում է կազմակերպության կամավորներից Շուշան Բաբայանը: Այս տարի Երևանի քաղաքապետարանը «էկո աղբ» հասարակական կազմակերպության հետ սկսեց «Էկո թաղամաս» նախագիծը: Ծրագիրն իրականացվում է Դավթաշենում: Նպատակն էր՝ սովորեցնել բնակիչներին տեսակավորել աղբը:

կատարել հետազոտություն համացանցում և բացահայտել համաշխարհային փորձը

Ճապոնիան վերամշակում է իր թափոնների 90% -ը, սակայն դեռ անհանգստացած է դրա քանակությամբ: Վիճակագրության համաձայն ՝ միջին վիճակագրական ճապոնացին ամեն օր արտադրում է մոտ մեկ կիլոգրամ աղբ: Հասկանալով, որ անհնար է ամեն ինչ վերամշակել, ճապոնացիները որոշեցին օրինակ վերցնել այլ երկրներից և ներդնել «զրո թափոնների» ծրագիր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *