Էկոլոգիական միջավայր

Էկոլոգիան ուսումնասիրում է օրգանիզմների բաշխվածությունը և բազմազանությունը, օրգանիզմների փոխհարաբերությունները միմյանց և շրջակա միջավայրի հետ։Օրգանիզմը կիսում է մի միջավայր, որն ընդգրկում է այլ օրգանիզմներ և կենսական գործոններ,ինչպես նաև տեղական աբիոտիկ՝ անկենդան ֆակտորներ՝  կլիման և էկոլոգիան։Կենսաբանական համակարգերը հետազոտման համար կարող են դժվար լինեն, քանի որ կարող են ունենալ տարբեր հարաբերություններ այլ օրգանիզմների և շրջապատող միջավայրի հետ՝ նույնիսկ ամենամանր մակարդակում։ Մանրադիտակային բակտերիան, տեղային մակարդակով փոփոխելով շաքարի քանակը, նույնությամբ է ազդում շրջակա միջավայրի վրա, ինչպես առյուծը՝ աֆրիկյան սավանաներում սնունդ որոնելիս։ Տեսակների փոխհարաբերությունը կարող է լինել համագործակցային, մրցակցային, մակաբուծային և սիմբիոտիկ։ Էկոհամակարգում լինում են նաև փոխհարաբերություններ երկու և ավելի տեսակներով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *