Ժեստերի լեզուն

Ժեստերի լեզուն իսկըզբանե առաջացել է 16֊րդ դարում եկեղեցում և առաջին օգտագործողները եղել են ոխտյալ հոգևորականները, քանի որ չնայած լռության կանոնի շփման պահանջմունքը շատ մեծ է մարդկանց մոտ։ Հետագայում Ժեստերի լեզուն սկսել են օկտագործել նաև լսոզության հետ խնդիրներ ունեցող մարդիկ որպես հաղորդակցության միջոց։ Հայաստանում ժեստերի լեզվի մշակմամբ առաջին անգամ զբաղվել է Վաչագան Խալաթյանը, որը ստեղծել է ժեստերի լեզվով գիրք։

Մատնախոսության այբուբեն, նշանների այն համակարգը, որն օգտագործվում է խուլերի հետ հաղորդակցվելիս։ Մատնախոսության այբուբենում կա այնքան նշան, որքան տառ՝տվյալ լեզվում։ Յուրաքանչյուր տառ արտահայտելու համար մատներին տրվում է որոշակի դիրք, որը լրիվ կամ մասնակիորեն նմանվում է տառի պատկերին։ Կան նշաններ, որոնք ուղեկցվում են շարժումներով, կամ օդում գծագրում են տառի պատկերը։ Որոշ նշաններ ունեն ընդհանուր ուրվագիծ (օր.`մ,շ)։ Տարբերվում են միայն մատների ուղղությամբ և դաստակի շարժումով։ Մենք մատնախոսում ենք այնպես, ինչպես գրում ենք։

Անհրաժեշտ է պահպանել մատնախոսության որոշակի կանոններ.

Մատնախոսել աջ ձեռքով

Ձեռքը պահել կրծքավանդակի առջև, ուսից մի քիչ ցած, ափով դեպի զրուցակիցը

Մատնախոսությունն ուղեկցել համապատասխան բառերի ու արտահայտությունների պարզ արտասանմամբ

Մատնախոսելիս նայել զրուցակցին

Բառերի, նախադասությունների մեջ կարճ դադարներ տալ

Չհասկացվելու դեպքում կրկին մատնախոսել ամբողջ բառը։

Մատնախոսության այբուբենն արագ է յուրացվում և խուլերի հետ հաղորդակցվելու հնարավորություն է տալիս։ Հաճախ մատնախոսությունը շփոթում կամ նույնացնում են ժեստերի լեզվի հետ, սակայն դրանք ոչ մի ընդհանրություն չունեն։

Կան բառեր և հասկացություններ (օր.` հատուկ անուններ), որոնք չունեն իրենց ժեստային արտահայտությունը, և դա լրացվում է մատնախոսությամբ։ Մատնախոսության առաջին այբուբենը ստեղծվել է 1620 թ., Իսպանիայում։