5 հետաքրքիր փաստ Ռուսաստանի մասին

1. Ռուսաստանը աշխարհի ամենամեծ երկիրն է ՝ ավելի քան 17 միլիոն կմ 2 տարածքով, ուստի նրա երկարությունը արևելքից արևմուտք ընդգրկում է միանգամից 10 ժամային գոտի:

2. Ռուսաստանի Դաշնությունն ընդգրկում է 21 ազգային հանրապետություն, որոնք զբաղեցնում են Ռուսաստանի տարածքի 21% -ը:

3. Ամբողջ աշխարհում Ռուսաստանը համարվում է եվրոպական երկիր, բայց դրա հետ մեկտեղ նրա տարածքի 2/3-ը գտնվում է Ասիայում:

4. Ռուսաստանը բաժանվում է ԱՄՆ-ից ընդամենը 4 կմ-ով, ինչը բաժանում է ռուսական Ռատմանով կղզին և ամերիկյան Կրուզենսշտեռն կղզին:

5. Ռուսաստանը միակ պետությունն է ամբողջ աշխարհում, որի տարածքը լվանում է միանգամից 12 ծով:

Հայկական ավանդական ընտանիք

Հայ ընտանիքն իր հավատքով ու պաշտամունքով, գաղափարներով ու ցանկություններով միասնական մի բջիջ էր. բոլոր անդամներն ապրում և աշխատում էին ի սեր միասնական նպատակի։

Հայկական ընտանիքում առօրյան և հարաբերությունները եղել են հնավանդ սովորույթներով, այն օրենքներով, որ սահմանել էր Նոյը, որի ուղենշած արահետով ընթացել են Հայկն ու իր ժառանգները։

Հին Հայաստանում եղել է կանանց և տղամարդկանց իրավական անհավասարությունը: Այսինքն՝ կինն այնպես պիտի ենթարկվի ամուսնու կամքին, ինչպես ոտքը կամ մարմնի այլ մասերն են հպատակվում գլխին։ Եւ ըստ հայկական ավանդական ընտանիքի մտածողության`կինը ենթարկվելով ամուսնուն`այդ եղանակով ընտանիքը դարձնում էին ամուրք

Նահապետական ընտանիք

Շատ վաղուց հայկական ավանդական ընտանիքները եղել են նահապետական: Նախ բացատրեմ, թե դա ինչ է նշանակում:Նահապետական ընտանիքը դա գալիս է Հայկ Նահապետից, ով իր մեջ ամփոփում էր հայկական ընտանիքի նահապետի հավաքական կերպարը: Նա էր, որ շրջապատված էր իր որդիներով, դուստրերով և որդիների որդիներով: Հայկը նահապետին հատուկ սեր էր տածում իր նախնիների նկատմանբ՝ պահպանելով նրանց ավանդած արժեքները: Նրա ազգատոհմը շարունակվում էր մեկ այր և մեկ կին սկզբունքով, և ամուր էր պահպանվում սերունդների միջև կապը:Նահապետական: Նահապետական ընտանիքներում լինում են 4-5 սերունդ: Գլխավորը ավագ տղամարդն է լինում: Իրականում ամենաբարդ գործը նարանն էր: Պատկերացրեք փոքր մի արքայություն, որտեղ բոլորի հոգսերը քո վրա են: Բոլորին հետաքրքիր է, թե ինչու կինը չի կարող լինել գլխավորը, բայց իմ կարծիքով ամեն մեկը ունի իր տեղը: Այնպես չէ, որ կինը իր դերը չունի ընտանիքում:Նահապետից հետո ընտանիքում երկրորդ մարդը, նահապետի օգնականն ու ընտանիքում նրա բարձր հեղինակությունը պահողն իր կինն էր: Կնոջ կարևորագույն պարտականությունը տան կրակն անշեջ պահելն էր: Կնոջ մահն անգամ շատ հաճախ համեմատվում էր օջախի կրակը մարելու հետ:Կնոջ գլխավոր դերը մայրությունն էր և երեխաների դաստիարակությունը: Հղի կինը և մայրը բոլոր ժամանակաշրջաններում եղել են պաշտամունքի առարկա: Նահապետի կնոջ պարտքն էր հարսներին և թոռներին սովորեցնել ինչպես իրենց գերդաստանի ավանդույթներն ու պատմությունը, այնպես էլ ազգային մշակույթը, ծեսերը և ավանդույթները:Ես սիրում եմ ավանդական ընտանիքներ, բայց այդպես չեմ կարող ապրել: Նահապետական նտանիքներում կանանց համար կան սահմաններ: Իհարկե հիմա էլ կան որոշ սահմաններ, բայց կոպիտ ասած խելքին մոտիկ սահմաններ: Հիմա իրականում շատ քիչ են այդպիսի ընտանիքները, բայց ավանդույթները կարող են պահել իրարից հեռու գտնվելով: