Առաջադրանքներ

1․Հետևյալ բառակապակցությունները գրիր մեկ բառով․

Արու ոչխար-խոյ, արու այծ-նոխազ, կառավարության ղեկավար-վարչապետ, էգ ձի-զամբիկ, կնոջ մայրը-զոքանչ, ամուսնու մայրը-սկեսուր, թոռան զավակը-ծոռ, ոսկեղեն պատրաստող-ոսկերիչ։

2․Շարունակիր նախադասությունները․

Ուրախությունը կրկնակի է դառնում, երբ հաղթանակը ձեռք ենք բերում առանց զոհերի։

Զորքը ճամփորդների աչքերի առաջ նահանջում է, և մանուկ ու ծեր ուրախությունից լաց են լինում։

Ա՜խ, որքա՜ն լավ կլիներ, եթե բոլոր երեխաները ծնողներ ունենային։

Քայլում եմ փողոցով, մինչդեռ անձրև է գալիս։

Քանի որ կենսուրախ ու կատակասեր մարդ էր, նրա հետ մեր հանդիպումը կարճ տևեց։

3․Լրացրու շրջասությունները․

Վալսերի արքա —Շտրաուս

Սկյուտարի սոխակ —Պետրոս Դուրյան

Տրոյական պատերազմի երգիչ —Հոմերոս

Գույների կախարդ —Մարտիրոս Սարյան

Հիվանդ հանճարեղ պատանի —Միսաք Մեծարենց

Սպիտակ տան տեր —Ջոզեֆ Բայդեն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *