Առաջադրանք

․1.Հետևյալ բաղադրյալ բառերի միջև գծիկ դնել, որտեղ որ անհրաժեշտ է․

Ձեռքից ձեռք, անթիվանհամար, տիեզերագնացօդաչու, փողոցից փողոց, հինգվեց, տասից տասնհինգ, փունջփունջ, մուգ կարմիր, բաց կանաչ, տխուրտրտում։

2․ Գրել մեկ բառով

Արյուն-քրտինք թափել-տանջվել, փշուր-փշուր անել-ջարդել, գալար-մալար գալա-գալարվել, երդում-պատառ ուտել-երդվել, խաղք-խայտառակ դառնալ-խայտառակվել,  պատառ-պատառ անել-պատառոտել, զինաթափ անել-զինաթափել, թիկն տալ-թիկնել, կուչ գալ-կծկվել։

3.Փակագծում տրված  բառերից ընտրի՛ր ճիշտը:

Առաջադրված հարցը դժգոհությունների (տեղի տվեց, տեղիք տվեց)։

Աբովյան (փողոցի վրա, փողոցում) մի նոր սրճարան է բացվել։

Գեղեցիկը (հասկացություն, հացկացողություն) է գեղագիտության մեջ։

Գյուղում պարբերաբար կրկնվող հողի (սողանքները, սահանքները)  մեծ խնդիրներ էին առաջացնում բնակչության շրջանում։

4․Նշել թվերի ճիշտ հերթականությունը, որը համապատասխանում է նախադասությունների տրամաբանական հաջորդականությանը։

1․ 2 Նրանք կամենում են հափշտակել Շահանդուխտին:

2․ 4 Այդ դեպքից հետո ժայռը կոչվում է Շահանդուխտի քերծ:

3․ 3 Թշնամիներին գերի չընկնելու համար աղջիկը ձիով թռչում է բարձր ժայռի գագաթից ու   անվնաս իջնում Որոտան գետի ափին։

4․1 Շահանդուխտ անունով մի աղջիկ հարս գնալիս ենթարկվում է անօրենների հարձակմանը:

Առաջադրանք

1.Վերականգնի՛ր տրված բառերի արմատները.

Քաղքենի-քաղաք, ցամքոց-ցամաք, լլկանք-լլուկ, օրրան-օրօր, քննություն-քննին, մժղուկ-մժեղ, անմրցելի-մուռց, կոճկել-կոճակ,  խռպոտ-խռուպ,  լուցկի-լուց:

2.Բացատրի՛ր հետևյալ դարձվածքները.

Առատության եղջյուր –հարստություն

Առաջին ջությակ –առաջատար

Առաջին ծիծեռնակ –գարնանաբեր

Արծաթ ծիծաղ –զրնգուն ծիծաղ

Թանաքը չորացած –ավառտած

Լեզու բռնել –գերի բռնել

Ցամաք ձորի աղվես —նիհար

3․Գտնել հետևյալ կենդանիների արձակած ձայները։

Առյուծի-մռնչոց, կատվի-մլավոց, թռչունի-ծլվլոց, շան-հաչոց, գայլի-ոռնոց, ձիու-խրխնյուն, արագիլի-կափկափյուն, մեղվի-տզզոց, հորթի-բառաչոց, ոչխարի-մայուն, աղավնու-ղունղունում, այծի-նկկալ։

Երևան քաղաքի աղբահանության խնթիրը

Առաջինը:

առաջադրանք: ուսումնասիրել աղբի տեսակները

Պլաստիկ,ապակի,թուղտ,երկաթ,ռեզին

երկրորդ:

Առաջադրանք: Կատարել հետազոտություն համացանցում և բացահայտել համաշխհարային փորձը աղբի վերաշակման ոլորտում

Շվեցարայում աղբը ոգտագործում են Էներգիա ստանալու համար

երորդ:

Առաւջարկել Հայաստանի համար երկրորդական աղբի օրինակ

Առաջադրանքներ

1․Հետևյալ բառակապակցությունները գրիր մեկ բառով․

Արու ոչխար-խոյ, արու այծ-նոխազ, կառավարության ղեկավար-վարչապետ, էգ ձի-զամբիկ, կնոջ մայրը-զոքանչ, ամուսնու մայրը-սկեսուր, թոռան զավակը-ծոռ, ոսկեղեն պատրաստող-ոսկերիչ։

2․Շարունակիր նախադասությունները․

Ուրախությունը կրկնակի է դառնում, երբ հաղթանակը ձեռք ենք բերում առանց զոհերի։

Զորքը ճամփորդների աչքերի առաջ նահանջում է, և մանուկ ու ծեր ուրախությունից լաց են լինում։

Ա՜խ, որքա՜ն լավ կլիներ, եթե բոլոր երեխաները ծնողներ ունենային։

Քայլում եմ փողոցով, մինչդեռ անձրև է գալիս։

Քանի որ կենսուրախ ու կատակասեր մարդ էր, նրա հետ մեր հանդիպումը կարճ տևեց։

3․Լրացրու շրջասությունները․

Վալսերի արքա —Շտրաուս

Սկյուտարի սոխակ —Պետրոս Դուրյան

Տրոյական պատերազմի երգիչ —Հոմերոս

Գույների կախարդ —Մարտիրոս Սարյան

Հիվանդ հանճարեղ պատանի —Միսաք Մեծարենց

Սպիտակ տան տեր —Ջոզեֆ Բայդեն

Բնագիտության ֆլեշմոբ 2021 սեպտեմբեր

էլեկտրոնային հասցե *

Vache-Tatoyan-nd@mskh.am

Անուն, ազգանուն

Վաչե Թաթոյան

Դպրոց

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Դասարան

Քոլեջի 1-3

Առաջադրանք 1. Երկրագնդի ձգողականության պատճառով օդի վերին շերտերը ճնշում են իրենցից ավելի ներքև գտնվող ստորին շերտերին, որի արդյունքում ամենամեծ ճնշումն իր վրա է կրում երկրագնդի մակերևույթը, նրա վրա գտնվող մարմինները, այդ թվում նաև մենք բոլորս: Այդպիսի ճնշումը կոչվում է ————- :

Ձգողական ուժ

Առաջադրանք 2. Միջին չափեր ունեցող մարդու մարմնի մակերևույթի մակերեսը 1,5 քառակուսի մետր է, ուստի մթնոլորտի կողմից նրա վրա ազդում է 150 կՆ ճնշման ուժ, որը հավասար է 15տ զանգվածով բեռի կշռին: Ինչպե՞ս են դիմանում մարդիկ այդպիսի հսկայական ուժի ազդեցությանը:

Մարդիկ դիմանում են այդ կշռին Ձգողական ուժի օգնությամբ

Առաջադրանք 3. Ի՞նչ է նշանակում այսպիսի գրառումը՝ «Մթնոլորտային ճնշումը հավասար է սնդիկի սյան 760 միլիմետրի» և ո՞ր ճնշումն են անվանում նորմալ մթնոլորտային ճնշում:

101325 Պա

Կատարեք հետևյալ փորձերը.
Առաջադրանք 4. Ապակե բաժակը խորասուզե’ք ջրի մեջ, ջրի տակ շուռ տվեք` հատակը դեպի վեր, որից հետո դանդադ դուրս քաշեք ջրից: Ինչո՞ւ բաժակի ջուրը չի թափվում, քանի դեռ բաժակի եզրերը ջրի տակ են:

Որովհետև բաժակի մեջ օդ չկա

Առաջադրանք 5. Ապակե բաժակի մեջ ջուր լցրե՛ք, փակե՛ք թերթով և թուղթը ձեռքով պահելով՝ բաժակը արագ շրջե՛ք՝ հատակը դեպի վեր: Այժմ, եթե ձեռքը թղթից հեռացնեք, ջուրը բաժակից չի թափվի: Թուղթը բաժակի եզրերին կպած կմնա այնպես, կարծես սոսնձած լինի: Բացատրե՛ք՝ ինչո՞ւ: (Խորհուրդ է տրվում փորձը կատարել լոգասենյակում):

Ձգողական ուժի շնորհիվ

Հայոց լեզվի ֆլեշմոբ, սեպտեմբեր-2021

էլեկտրոնային հասցե *

vache-tatoyan-nd@mskh.am

Անուն, ազգայնուն *

Վաչե Թաթոյան

Դպրոց, դասարան *

Քոլեջ 1 կուրս

1. Գտի՛ր այն բառը, որ առնչություն չունի բույսերի հետ։ Պատասխանը գտնելու համար օգտվիր Հայերեն արմատական և Բուսասանական բառարանից։

նեկտար
բալասան
խորշակ
շոկոլադ դեղին

2. Գրիչ և ծաղկող բառերը հնում նաև անձնանիշ գոյականներ են եղել։ Ի՞նչ են նշանակել այդ բառերը։ Պատասխանը գտնելու համար օգտվիր Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանից (Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ)։

գրիչ-թռչնի փետուր ծաղկող-հին ձեռագրեր պատկերազարդող վարպետ

3. Տրված բառերից ո՞րը մյուսների հետ նույն արմատը չունի։ Պատասխանը գտնելու համար օգտվիր Հայերեն արմատական բառարանից։

մատանի

մատնիչ

մատնոց

մատուռ

4. Գտի՛ր ճեմարան և դպրոց բառերի արմատները, որոշիր՝ ինչ են դրանք նշանակում, հետևություն արա՝ ինչպես են ստացել այսօրվա իմաստը։ Պատասխանը գտնելու համար օգտվիր Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանից (Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ) և Հայերեն արմատական բառարանից։

Ճեմարանը դա եկեղեցական թեքումով դպրոցն է

5. «Սեպտեմբեր» ամսանունը, հայտնի է, ծագում է լատիներեն septem՝ յոթ բառից։ Գիտենք նաև, որ սեպտեմբերը 9-րդ ամիսն է։ Պարզի՛ր՝ ինչպես է եղել, որ 9-րդ ամիսը կոչվել է 7-րդ։ Որոշի՛ր, թե հայկական տոմարի ո՛ր ամսին է համապատասխանում սեպտեմբերը, գտիր նաև այդ բառի ստուգաբանությունը։ Օգտվի՛ր Վիքիպեդիայից

Սեպտեմբերը սկզբից եղել է 7-երորդ ամիսը, բայց եղել է փոփողությն հին ռոմեական օրացույցից Գրիգորեկանի վրա

6. Ավ.Իսահակյանը «Էյ, ջա՜ն, հայրենիք» բանաստեղծության վերջում գրում է. – Որ արտոյտի պէս վե՜ր ու վե՜ր ճախրեմՆոր օրւայ ծէգիդ, ազի՛զ հայրենիք,Ու անո՛ւշ երգեմ, բա՛րձր ու զիլ գովեմԿանաչ արեւդ, ազա՛տ հայրենիք…Բանաստեղծն այստեղ օգտագործել է շրջասություն («արև» բառը) և այդ շրջասությանը մակդիր է տվել՝ «կանաչ»։ Մեկնաբանի՛ր շրջասությունն ու դրա մակդիրը (ինչ իմաստով են դրանք օգտագործված)։

կանաչ արև նշանակում է երիտասարդ քանի, որ հեղինակը իր երկիրը երիտասար է պատկերացրել

7. Արիստոտելն ասել է. «Կրթության արմատները դառն են, պտուղները՝ քաղցր»։ Մեկնաբանի՛ր հույն փիլիսոփայի ասույթը, համաձայնիր նրա հետ կամ հերքիր՝ բերելով սեփական փաստարկներդ։

Այս ասույթով Արիստոտելն ուզում է ասել որ սովորելը դժվար է իսկ արդյունքը հաճելի։

Հայոց լեզու 08.09.2021

1․Լրացրու բաց թողնված տառերը։

Սեդրակ, կմախք, բնօրրան, նախճիր, մանրազնին, սիգապանծ, ամբարիշտ, բողկ, որևիցե, երփներանգ։

2․Վերականգնիր հետևյալ բառերի առաջին բաղադրիչների անհնչյունափոխ ձևերը։

Ռմբակոծել-ռումբ, սրճարան-սուրճ, մտամոլոր-միտ, վիրաբույժ-վեր, զինագործ-զեն, ծաղկաբույլ-ծաղիկ, ալրաղաց-ալյուր, գինեգործ-գինի, թթաստան-թութ, կապտավուն-կապույտ։

3․Բացատրիր հետևյալ դարձվածքների իմաստները մեկ բառով։

Մտքի թելը կտրել-շեղել, ծաղիկ հասակ-երիտասարդ, վերջակետ դնել-ավարտել, արյունը գլխին խփել-բարկանալ, կրակի վրա յուղ լցնել-բորբոքել, բերանը ջուր առնել-լռել։

Նյութական կետ,մեխանիկական շարժում,հետագիծ,անցած ճանհապար,տեղափոխություն,արագություն:

Մեխանիական շարժում է կոչվում մարմնի դիրքի փոփոխությունը ժամանակի ընթացքում այն մարմինների նկատմամբ:

Հետագիծ է կոչվում մարմնին հետեվից թողած գիծը:

Անցած ճանհապարը ցույց է տալիս հտագծի երկարությունը (s) :

Տեղփոխություն: ՄԱրմնի շարժման սկիզբը և վերջը միացնող ուղիղ գիծը կոչվում է տեղփոխություն տեղափոխությունը փոքր է կամ հավասար է անցած ճանհապարից:

Նյութական կետ է կոչվում այն մարմինը որի չափերը շարժման տվյալ պայմաններում կարելի է անտեսել:

Արագություն,իմպուլս: Իմպուլսի պահպանման օրենքը

Արագությունը միավոր ժամանակում անցած ճանհապարը կոչվում է արագություն

ՄԱրմնի իներտության աստիճանը կոչվում է զանգված

Իմպույսը դա մարմնի զանգվածի և արագության առտադրյալն է

MxV

փոխազդեցությունը դա մեկից ավելի մարմինների փոխադրձ ազդեցություննե

երկու առարկա փոխազդեթությունից առաջ և փոխազդեթությունից հետո պահպանում են իրենց իմպուլսների գումարը

բանաձև:

M1V1+M2V2=M1V1|||+M2V2|||

Չարենց

Չարենցը ծնվել է 1897 թվականին, Կարսում։ «Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,- այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը։ Այս տխուր միջավայրը, սակայն, նրան տվել է ինչ-որ բան, ազդել մանուկ հոգու վրա։ Բանաստեղծն ինքն էլ այս մթնոլորտի հետ է կապում իր խառնվածքի ձևավորումը։ Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և Թեկղի Թելլի Միրզայանը, Կարս էին գաղթել Պարսկաստանի Մակու քաղաքից։ Սողոմոնյանների ընտանիքում մեծանում էին չորս տղա և երեք աղջիկ։ Կարսի տունը այժմ կիսավեր վիճակում է։ Ապագա բանաստեղծը հետևողական կրթություն չի ստացել։ 1908-1912 թվականներին սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում և հեռացվել՝ ուսման վարձը վճարել չկարողանալով պատճառով։ 1912 թվականին Թիֆլիսի «Պատանի» ալմանախում լույս է տեսել նրա «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին» տողով սկսվող առաջին բանաստեղծությունը։ 1914 թվականին լույս տեսավ նրա բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան». նա արդեն հանդես էր գալիս «Չարենց» գրական ազգանվամբ։ 1915 թվականին նա զինվորագրվում է հայ կամավորական գնդերից մեկում և հասնում մինչև Վան։«Եղիշե Չարենց», նկարիչ՝ Վրույր Գալստյան, 1964

1915 թվականին Հայկական կամավորական 6-րդ ջոկատը, թուրքերի դեմ կռվող ռուսական բանակին միանալու համար, անցնում էր Վանա լճից հյուսիս-արևելք գտնվող Թափարիզ լեռան վրայով։ Լեռան կատարին՝ ձյուների մեջ, սառած-ընկած էին ծերերի, կանանց, երեխաների դիակներ… Տարերայնորեն գումարված միտինգում ելույթ ունեցավ նաև վտիտ մարմնով կարսեցի մի կամավորական։ Զինվորական համազգեստը մեծ էր նրա վրա, բայց խոշոր, սև աչքերում այնպիսի կրակներ էին վառվում, որ ոչ ոք չէր նկատում հագուստի անհամապատասխանությունը։ Այդ զինվոր-հռետորը ապագա մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցն էր (Սողոմոնյան)։ Տեսածի, ապրածի ու զգացածի յուրահատուկ արտահայտությունը հետագայում դարձավ բանաստեղծի «Դանթեական առասպել» պոեմը, որը 1914-1918 թվականների համաշխարհային պատերազմի առաջին և ամենացնցող արձագանքն է հայ գրականության մեջ։ Այս պոեմը առաջին գրավոր հիշատակություններից է Հայոց եղեռնի մասին։

Գիտելիքների պակասը նա լրացրել է կյանքի համալսարաններում և ընթերցանությամբ։ Հայրենիքին պիտանի լինելու մղումով 1919 թվականի աշնանը նա ուսուցչություն է անում Կարսի մարզի Բաշքյադիկլար գյուղի դպրոցում։

Առաջադրանք

1․Լրացրեք շրջասությունները․

Ամենայն հայոց բանաստեղծ — Հովհաննես Թումանյան

Նորավեպի իշխան —Գրիգոր Զոհրապ

Հայ երգի Մեսրոպ Մաշտոց — Կոմիտաս

Հայերենի առաջին ուսուցիչ — Մեսրոպ Մաշտոց

Ավարայրի երգիչ —Եղիշե

Սպիտակ սավան —ձյուն

Ֆուտբոլի արքա — Պելլե

2․Գրիր ածականից կազմված տասը հատուկ անուն։

Անթառամ, Սիրուն, Անուշ, Ազատ, Ազնիվ, Համեստ, Քաջիկ,  Տիրուհի, Սրբուհի

3․Բացիր  հապավումները

ՄԱԿ, ԱՊՀ, ՀԷԿ, ՋԵԿ, բուհ, ՆԳՆ, ՀՀ, ՌԴ, ԱԳՆ։

ՄԱԿ-Միավորված Ազգերի Կազմակերպություն

ԱՊՀ-Անկախ Պետությունների Համագործակցություն

ՀԷԿ-Հիդրոէլեկտրակայան

ՋԵԿ-Ջերմաէլեկտրակայան

բուհ-Բարձրագույն ուսումնական հաստատություն

ՆԳՆ-Ներքին գործերի նախարարություն

ՀՀ-Հայաստանի Հանրապետություն

ՌԴ- Ռուսաստանի դաշնություն

ԱԳՆ-Արտաքին գործերի նախարարություն